Մեր իրականության մեջ կեղծիքը երբեմն թափանցում է այնպիսի ոլորտներ, որտեղ կարծես ընդհանրապես անելիք չպետք է ունենա: Ասենք, օրինակ, ի՞նչ գործ ունի կեղծիքը ծնողական զգացմունքների ոլորտում: Բայց պարզվում է, ոչ միայն գործ ունի, այլև հանրային կեղծիքի օվկիանոսը երբեմն սնվում է հենց այս ակունքից: