Wednesday, 03 03 2021
Էրդողանը պատմել է Մակրոնի հետ բանակցությունների մասին
00:45
Եվրոպայում աճել է կորոնավիրուսի դեպքերի թիվը
00:30
Տալլինում տոնածառից զովացուցիչ ըմպելիք և մոմեր են պատրաստելու
00:15
YouTube-ը TikTok-ի նման գործառույթ է գործարկում
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ուղերձը Դիվանագետի օրվա առիթով
Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին
23:20
Բայդենը Գորբաչովին շնորհավորել է 90-ամյակի առթիվ
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ
Ջերմուկ, Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն
22:45
Հրապարակվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ցուցակը
22:30
Շվեդիայում նորածին երեխան կորոնավիրուսի նոր շտամով վարակվել է դեռ ծնվելուց առաջ
22:15
10 հազար երեխաներ, հնարավոր է, դարձել են Ֆրանսիայում եկեղեցու սպասավորների հանցագործությունների զոհեր. ԶԼՄ-ներ
Նույնիսկ Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ, մենք մեզ սպանելով, բանակին զերծ պահեցինք այդ գործընթացներից
21:52
Ֆրանսիայի իշխանությունները փոխել են առաջարկները AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ
Ընդդիմությունը կարող է գնալ վերջին միջոցի՝ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացմանը․ Ալեքսեյ Ռոմանով
21:35
Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենք չեն վերափոխի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ
Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդն ազդարարում է տարածաշրջանային 5-րդ առցանց ժողովի մասին
21:10
Ուիլ Սմիթը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍՆ աշխատակազմի պատասխանատուների հետ, քննարկվել է հարցերի լայն շրջանակ
20:50
Հռոմի պապը համաշխարհային նոր ջրհեղեղ է կանխատեսել
Մարտի 1-ի կրակողներին պետք է փնտրել օլիգարխիկ համակարգի բերած խմբավորումների մեջ. անհնարին ոչինչ չկա
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրում թողարկվել է նոր տարբերակ
Ակնկալում եմ, որ նախագահը կվերադառնա նախորդ որոշմանը․ Վազգեն Մանուկյան
Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում
Պարտությունից հետո առաջնորդները հրաժարական են տալիս, իսկ ՀՀ-ում իշխող թիմը հարցը տեղափոխել է նախկինների դեմ պայքարի դաշտ․ Տարասով
20:10
Զելենսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով
Արցախի դատախազությունը քրգործ է հարուցել բնակչությանը ոչ պատշաճ տարհանելու ՄԻՊ-ի տվյալների հիման վրա
ԱՄՆ-ն գործադրում է հայ ռազմագերիների վերադարձին նպաստելու ջանքեր. դեսպան Թրեյսին՝ ՀՀ ԱԺ նախագահին
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր անհատական պատժամիջոցներ է կիրառել

Հիմար կառավարողի մահը

Եգիպտոսի 82-ամյա դիկտատորն այլևս երկրի տերը չէ: Նախագահ Մուբարաքի 30-ամյա կապվածությունը զբաղեցրած աթոռի հետ 18 օր երկիրը պահեց աշխարհի լրահոսների կիզակետում:

Փետրվարի 11-ին Մուբարաքը, չստանալով երկրի զինված ուժերի աջակցությունը, ստիպված եղավ հրաժարական ներկայացնել և իշխանությունը հանձնել Բարձրագույն ռազմական խորհրդին: Բռնապետի ծերունական համառությունը խլեց մի քանի հարյուր մարդկային կյանք և մի քանի միլիարդ դոլարի վնաս հասցրեց երկրին: Մեծ է հավանականությունը, որ Մուբարաքի՝ պետությանը հասցրած վնասը միայն այսքանով չավարտվի: Նրա հիմարության հասնող համառության արդյունքում երկրում բանակի ստանձնած անչափ մեծ կշիռը կարող է առաջիկայում բերել ռազմական դիկտատուրայի հաստատման, որը հետագայում Եգիպտոսը կարող է պահել քաղաքական ու սոցիալ-տնտեսական պարբերաբար կրկնվող ցնցումների մեջ:

Թունիսյան և եգիպտական հեղափոխություններից հետո արաբական աշխարհի և այլ տարածաշրջանների բռնապետական հակաժողովրդավարական ռեժիմները միջոցներ են ձեռնարկում մեղմելու իրենց երկրներում եղած սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը: Բացի այդ, այդ երկրներում նկատվում են նաև քաղաքական ռեժիմների կողմից իրենց իրավունքների կրճատմանը, ընդդիմադիր շատ ուժերի քաղաքական իրավունքների ճանաչմանն ու քաղաքացիական իրավունքների և ազատությունների հաստատմանն ուղղված քայլեր:

Այսպես, Սուդանի նախագահ Ալ-Բաշիրը փետրվարի 5-ին հանդես եկավ խոստումներով և հայտարարեց, որ երկրում «կբացվի դեպի ազատություն տանող դուռը»: Եթե Ալ-Բաշիրը բավարարվեց միայն խոստումներով, ապա Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը, երկրում ծավալված ժողովրդական հուզումներին համընթաց, խոսքից ստիպված եղավ անցնել նաև գործի: Նա փետրվարի 2-ին, ընդունելով բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը, ցրեց կառավարությունը` ընդգծելով, որ նոր կառավարությունը կզբաղվի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված իրական բարենորոգումներով, որոնք ուղղված կլինեն հասարակության ժողովրդավարացմանն ու կենսամակարդակի բարձրացմանը: Տրված խոստումներին որպես ապացույց՝ փետրվարի 9-ին կազմավորված նոր կառավարությունում ընդգրկվեցին նաև ձախ և ազգայնական հինգ ընդդիմադիր ներկայացուցիչներ, ինչպես նաև մի անկախ իսլամիստ: Գլխավոր ընդդիմադիր կազմակերպությունը` Իսլամական գործողությունների ճակատը, չհամաձայնեց մաս կազմել նոր կառավարությանը, սակայն գործադիր մարմնին բարենորոգումներ իրականացնելու «շանս տվեց»` խոստանալով սպասել նրա գործունեության արդյունքներին:

Սուդանից և Հորդանանից բացի, մեկ այլ բռնապետական վարչակարգ, ինչպիսին Եմենում է, ստիպված եղավ նույնպես գնալ քաղաքական վերափոխումների: Եմենի նախագահ Սալեհը դեռևս փետրվարի 2-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում 2013թ. կայանալիք ընտրություններին վերընտրվել պետության նախագահի պաշտոնում կամ իշխանությունը փոխանցել որդուն: Իսկ փետրվարի 12-13-ին մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած ժողովրդական հուզումներից հետո նրա գլխավորած վարչակարգը համաձայնեց նաև շարունակել քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված երկխոսությունը ընդդիմության հետ:

Ալժիրի նախագահ Բուտեֆլիկան փետրվարի 3-ին հայտարարեց, որ առաջիկայում երկրում սպասվում են քաղաքական բարենորոգումներ, որի արդյունքում երկրում կվերացվի արտակարգ դրությունը, պետական հեռուստատեսությունն ու ռադիոն կտրամադրվեն բոլոր քաղաքական ուժերին ու կուսակցություններին: Միաժամանակ նա կառավարությանը հանձնարարեց անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրում նոր աշխատատեղեր (հատկապես երտասարդության և ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար) ստեղծելու համար:

Եթե նշված երկրներում բռնապետական վարչակարգերն ընթացան գլխավորապես քաղաքական խնդիրների մեղմման ճանապարհով, ապա Բահրեյնում, Լիբիայում ու Սիրիայում իշխող ռեժիմները երկրում հակաբռնապետական հուզումների դեմն առնելու նկատառումով հարկ համարեցին գնալ բնակչության հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների «լուծման» ճանապարհով: Բահրեյնի թագավոր Խամադ բեն Իսա Ալ Խալիֆան, օրինակ, մի քանի օր առաջ հայտարարեց, որ երկրում յուրաքանչյուր ընտանիք կստանա 1000 դինար (մոտ 2650 ԱՄՆ դոլար)՝ ի նշան «Բահրեյնի ժողովրդի հանդեպ միապետական բարի կամքի դրսևորման»: Լիբիայի իշխանությունները նույն այս ընթացքում ստեղծեցին տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանն ու հատկապես բնակարանների կառուցմանն ուղղված 24 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով մի ֆոնդ: Մինչ այդ կառավարությունն արդեն որոշում էր կայացրել նաև սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների իջեցման մասին: Իսկ Սիրիայում առավել աղքատ բնակչության կարիքների բավարարման համար նախագահ Ասադի հրամանագրով հատկացվեց 250 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Չնայած արաբական երկրներում կառավարությունների ձեռնարկած հակաճգնաժամային գործուն միջոցներին, նշված երկրների հազարավոր քաղաքացիներ ամեն օր շարունակում են ակտիվ պայքարել իրենց իրավունքների հաստատման և սոցիալական վիճակի բարելավման համար: Փողոցային պայքարը դարձել է սեփական իրավունքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կարևոր միջոց ու երաշխիք:

Բռնապետական այս երկրներում վարչակարգերի ձեռնարկած մասնակի, բայցև` գլխավորապես իրական բարեփոխումների ֆոնին մի ողբալի պատկեր է իրենից ներկայացնում Հայաստան պետությունը: Եթե արաբական երկրների կառավարողները գնում են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների գների անհամեմատ իջեցման, ապա Հայաստանում օր օրի նոր ռեկորդներ է խփում կառավարողների (օլիգարխների) պարտադրած գնաճը: Եթե նշված երկրներում կառավարությունները գործուն միջոցներ են ձեռնարկում նոր աշխատատեղերի ստեղծման համար, ապա մեզ մոտ վարչակարգի գործուն միջամտությամբ փակվում ու դադարեցվում են այնպիսի հիմնադրամներ ու ծրագրեր, որոնք հազարավոր գործատեղեր էին ստեղծում երկրում («Հազարամյակի մարտահրավերներ», «Լինսի հիմնադրամ» ևն): Եթե նշված երկրներում բռնակալները, «ի նշան ժողովրդի հանդեպ միապետական բարի կամքի դրսևորման», հազարավոր դինարներ են հատկացնում բնակչությանը` կենսամակարդակի բարձրացման համար, ապա Հայաստանում` «ի նշան ժողովրդի հանդեպ ավազակապետական «բարի» կամքի դրսևորման» խլվում են ապրուստի վերջին միջոցները (հազարավոր փողոցային առևտրականներ վտարվում են իրենց տարածքներից, փոքր ու միջին բիզնեսը կլանվում է խոշորների կողմից ևն): Եթե արաբական երկրներում վարչակարգերը ընդդիմադիր ուժերի քաղաքական իրավունքների հաստատման և երկրի կառավարմանը քաղաքացիների մասնակցության հարցերում գնում են զիջումների, ապա մեզ մոտ կառավարողները իրար մեջ փորձում են գալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ եղած մի քանի աթոռները կիսել այնպես, որ բոլոր ավազակները կուշտ լինեն, ժողովուրդն ու ընդդիմությունն էլ` կառավարման բոլոր լծակներից հեռացված:

Նշված զուգահեռները շարունակելի են և մեր երկրի վիճակին քաջածանոթ ընթերցողի համար` տեսանելի: Ուստի հարկ է միայն արձանագրել, որ Հայաստան պետությունը վերջնական կործանումից փրկելու միակ ճանապարհը մեր` քաղաքացիներիս, ձեռքերում է: Արդեն դարավոր արատի վերածված իրականությունից «փախչելու» հայկական բանաձևը` արտահայտված «որտեղ հաց, այնտեղ` կաց» հայկական ժողովրդական «հիմարությունում» (իսկ հացը գտնվում է կամ օլիգարխների փեշի տակ, կամ` օտար, ամայի ճամփեքին), կարող է դառնալ մեր այս փոքր հանրապետության դամբանականը, եթե օր առաջ չփոխարինվի մեկ այլ` «փոխելու» բանաձևով: Եթե երկիրը բռնազավթած վարչակարգն ու նրա հիմար կառավարիչը (երկիրը չքավորության հասցնելը ամենամեծ հիմարություն է դիտվել բոլոր ժամանակներում) չեն կատարում ազգաբնակչության նյութական ու հոգևոր հիմնական պահանջմունքների բավարարման գործառույթը, ապա նրանցից «փախչելու» փոխարեն պետք է նրանց «փախցնելու», կամ որ նույնն է` «փոխելու» մասին մտածել: Այլապես պետք է ընդունել, որ հիմար կառավարչին հանդուրժող ժողովուրդն առավել հիմար է, իսկ արդյունքում կործանված պետությունն` օբյեկտիվ անհրաժեշտություն:
13-րդ դարի մտածողներից մեկը` Աբուլ-Ֆարաջը, այս կապակցությամբ ներկայացնում է հունական փիլիսոփաների կյանքից մի դրվագ.
Մի փիլիսոփայի հարցնում են.
– Երկրի բնակչության մեծամասնության համար ո՞ր դեպքը բարիք կլիներ:
Նա պատասխանում է.
– Հիմար կառավարողի մահը:

Բնավ կարիք չկա «մահը» ուղղակի իմաստով հասկանալ, սակայն մեր դեպքում դրա անուղղակի դրսևորումը իսկապես միակ համընդհանուր բարիքը կարող է դառնալ երկրի ու բնակչության համար: Չնայած Մուբարաքի հրաժարականից հետո վերջինս ընկել էր մեծ կոմայի մեջ և բոլոր լրատվամիջոցներն ահազանգում են նրա մոտալուտ մահվան մասին: Ո՞վ գիտի, միգուցե Աբուլ Ֆարաջը դա նկատի ուներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});