Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

…որ համբալը համբալ դառնա, պետական այրը` պետական այր և ոչ թե հակառակը

Վերջերս զարմանքով արձանագրեցի, որ արդեն հանրապետությունում բավական տարածվել է այն երևույթը, երբ, ասենք, ծնողները պայքար են մղում դպրոցական վինետկաներում իրենց երեխաների տեղի համար: Չգիտես ում հրահանգով բոլորը մոռացել են այբբենական կարգի մասին, ու դպրոցական վինետկաներում այս կամ այն երեխայի լուսանկարի տեղաբաշխումը, պարզվում է, մեծապես կախված է ծնողի և դպրոցի կամ, ավելի ճիշտ, կոնկրետ ուսուցչի հարաբերություններից ու վերաբերմունքից (անտեղյակների համար նշեմ, որ վինետկաների մեջ ամենաբարձրակարգը համարվում է վերևի շարքը, և դեպի ներքև կարգը նվազում է):

Խոսքը ոչ միայն շրջանավարտների, այլև առաջին դասարանցիների մասին է, որոնք վերջերս տարածված սովորույթի համաձայն` այսպես կոչված այբբենարանի վինետկա են ստանում: Ու այսպես, միջին հայաստանցի ծնողը իր պարտքն է համարում թողնել ամեն ինչ և պայքարել հանուն արևի տակ իր զավակի տեղի: Սա մեր գովական ծնողական սիրո, իրականում կեղծիքի, քայքայիչ կեղծիքի դասական օրինակ է: Այսպես թե այնպես, մեզնից յուրաքանչյուրը մի ինչ-որ պահի միանում է այս պայքարին. մեկը դա սկսում է առաջին դասարանի վինետկայից, մյուսը` ոսկե մեդալից, երրրոդը` բուհական ընդունելության քննությունից, չորրորդն էլ` երեխային հարկայինում կամ կագեբեում, կամ էլ ոստիկանությունում, կամ էլ որևէ տեղ գործի տեղավորելուց:

Բոլորիս աչքի համար սովորական դարձած այս երևույթը, սակայն, իր բացասական նշանակությունը չի պարփակում միայն կեղծիքի շրջանակներում, այլև մահացու հարված է հասցնում մեր ազգային, պետական անվտանգությանը, այն իմաստով, որ մեզ, մեր պետությանը հնարավորություն չի տալիս ռացիոնալ օգտագործել սեփական հնարավորությունները, մարդկային ներուժը: Ցանկացած պետություն ուժեղ է իր լավ ոստիկանով, լավ դատավորով, լավ ուսուցչով ու դասախոսով, որոնք կոչումով են այդպիսին և որոնք ամբողջ կյանքում իրենց պատրաստել են լինել այդպիսին` դա համարելով սեփական առաքելությունը, դրա մեջ դնելով երազանք ու վեհություն: Բայց այսօր մեր դատավորն ու դատախազը ամենևին նրանք չեն, ովքեր ի վերուստ և ըստ երազանքի պետք է լինեն այդպիսին, այլ նրանք, ում հայրիկը կարողացել է նրանց նշանակել տալ այդ պաշտոնին` այդ նույն մարդուն գուցե զրկելով ասենք լավ զինվորական, երաժիշտ, կամ մարզիկ լինելու հնարավորությունից:

Ընդհանրապես, Խորհրդային ժամանակների իներցիայով, մարդիկ սովոր են պետությունից պահանջել ամեն ինչ` սնունդ, աշխատանք, աշխատավարձ, կրթություն: Սա, ըստ էության, պետությանն ուղղված սխալ պահանջ է` դրդված սպառողական հոգեբանությունից: Պետության, հայրենիքի քաղաքացին այդ պետության առաջ բոլորովին ուրիշ պահանջ պետք է առաջադրի, ու պետությունն ու հայրենիքը պետք է աներկբա կատարեն այդ պահանջը: Ըստ այդմ, մարդկանց համար պետք է ոչ թե վերջնական արդյունք ապահովել, այլ այդ արդյունքը ձեռքբերելու հնարավորություն, հավասար հնարավորություն: Պետության համար ստրատեգիական խնդիր է այնպես անել, որ իր յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ինքնուրույն գտնել իր տեղն արևի տակ, յուրաքանչյուրը կարողանա դրսևորել իր հնարավորությունները և դրսևորվել ըստ իր հնարավորությունների:

Որովհետև դատարանի որոշմամաբ գիտությունների դոկտոր դարձածը, միևնույնն է, ոչինչ չի տալու այդ հայրենիքին, և ընդհակառակը` խլելու է մի տաղանդավոր գիտնականի հաստիք, որովհետև ՍԴ անդամ հոր շնորհիվ դատավոր դարձածը ոչինչ չի տալու արդարադատությանը, դատելու է անմեղին` ազատության մեջ թողնելով հանցագործին, որի հաջորդ զոհը լինելուց չի կարող իրեն երաշխավորված զգալ ոչ ոք: Իսկ նա՞, ո՞ւր է նա, ո՞ւր է այդ քաղաքացին, այդ որբը, որ սրա նրա երեխաների փոխարեն պետք է քննիչ դառնար, դատավոր, դատախազ ու սեփական ուսերին կրեր այս երկրի բեռը կամ այդ բեռի իր մասը: Որևէ մեկը գիտի՞ նրա տեղը: և իսկապես, սարսափելին այն չէ, որ ինչ-որ մեկը հայրիկի շնորհիվ հարկային տեսուչ է դարձել ու գողանում է պետության փողերը:

Սարսափելին նա չէ, որ մենք գիտենք այդ մասին ու չենք աղաղակում: Սարսափելին այն է, որ մենք չգիտենք, թե որտեղ է այն երիտասարդը, որ սրա փոխարեն պետք է լիներ հարկային տեսուչ, պետք է հասկանար, որ պետությունից գողանալով` իր երեխայի ապագայից է գողանում, պիտի պայքար մղեր ստվերում ծվարած օլիգարխիայի դեմ, պիտի պատրաստ լիներ զոհվել այդ պայքարում, և իր այդ պատրաստակամության վրա պիտի հենվեր մի ամբողջ պետություն: Մենք չգիտենք` ով է նա, մենք չգիտենք, թե որտեղ է նա` գուցե Մալաթիայի շուկայում բանվորություն է անում, գուցե բիզնես է անում Ռուսաստանում: Հիմա մենք նրան չենք կարող գտնել, բայց եթե ուզում ենք նրան` հարկային տեսուչի այդ իդեալին ունենալ մեր հարկային տեսչությունում, պետք է մի կողմ հրենք բոլորին ու բացենք ճանապարհը մրցակցության համար և հնարավորություն տանք, որ համբալը համբալ դառնա, պետական այրը` պետական այր և ոչ թե հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում