Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ագռավաքարի սինդրոմը

Չնայած շատերը սպասում էին, որ «Ժառանգությունը» վայր է դնելու մանդատները, բայց մեկ էլ պարզվեց, որ վայր են դնում ընդամենը դանակ-պատառաքաղները, այն էլ ոչ բոլորը, այլ կուսակցության առաջնորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը:

Համենայն դեպս առայժմ միայն նա է հացադուլ հայտարարել, անժամկետ, և ըստ էության անպահանջ: Երեկ Ժառանգության հրավիրած բաց համաժողովի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է իր որոշման մասին և անմիջապես անցել դրա իրականացմանը, որը տեղի է ունենում Ազատության հրապարակում:

Րաֆֆի Հովհաննիսյանի այդ որոշումը անակնկալ է եղել նույնիսկ կուսակցականների համար: Ի՞նչ հարց է փորձում լուծել Հովհաննիսյանը դրանով: Դժվար է ասել: Համենայն դեպս ամենևին պատահական չէ, որ նա այդ քայլին է դիմում ընդդիմության` մարտի 17-ի հանրահավաքի նախաշեմին:

Արդյո՞ք Հովհաննիսյանը դրանով փորձում է խուսափել հանրահավաքին մասնակցելուց: Թե՞ պարզապես փորձում է ուշադրության մի մաս շեղել: Իսկ գո՞ւցե փորձում է հասարակական տրամադրությունները էլ ավելի խթանել:

Թեև շատ հավանական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էլ դեռ հստակ չի պատկերացնում իր ուզածը: Համենայն դեպս առնվազն անհասկանալի է, երբ բավական լուրջ հավակնություններ ներկայացնող քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարում երկրի համար մի այնպիսի պատասխանատու պահի, երբ հասարակությունը առաջնորդական հավակնություններ ներկայացնող գործիչներից գործողություններ, մտքեր, առաջարկներ, ծրագրեր, անելիք է ակնկալում, ոչ թե ինքնախարազանում, ինքնամեկուսացում:

Ագռավաքարի սինդրոմը, փաստորեն, մեր ժամանակներում դեռ շատ ակտուալ է, բայց բարեբախտաբար ոչ համատարած: Մինչդեռ թվում է, որ քաղաքական հասունության վկայությունը պետք է լինի հենց այդ սինդրոմի հաղթահարումը:

Համենայն դեպս դա է պահանջում հասարակության և պետության ծանրագույն վիճակի հանդեպ առողջ պատասխանատվության զգացումը: Թեև ինչ խոսք, ընդհանուր առմամբ, հատկապես այն բանից հետո, երբ ամիսներ առաջ նա մեկ որոշեց վայր դնել իր պատգամավորական մանդատը, իսկ հետո հետ վերցրեց այդ մասին դիմումն ու պահպանեց մանդատը, Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումներից թերևս զարմանալ պետք չէ:

Ու գուցե նաև պետք չէ փորձել հասկանալ նրա որոշումները: Պետք է երևի թե ընդամենը մարդկայնորեն առողջություն մաղթել Րաֆֆի Հովհաննիսյանին, մաղթել նրան կամք և համբերություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում