Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Հայաստանի «բաց» արատները

Մինչ Հայաստանում հասարակությունը փորձում է բացահայտել ՀՀԿ-ԲՀԿ հակադրության խորքերը, ԱՄՆ իրավապահները հերթական հայկական խոշոր հանցախումբն են բացահայտում Միացյալ Նահանգներում:

Եվ կրկին հանցախմբի թելերը բերում են Հայաստան, թե՛ այն իմաստով, որ հանցախմբի անդամները 1980-ականներին Հայաստանից ԱՄՆ գնացած անձինք են, թե՛ այն իմաստով, որ հանցախումբը կապ է պաշտպանել նաև Հայաստանի քրեական խմբավորումների հետ:

Իսկ ում համար է գաղտնիք, որ Հայաստանում չկան այնպիսի քրեական խմբավորումներ, որոնք այս կամ այն աստիճանի կապեր չունենան իշխանական շրջանակների հետ և չհովանավորվեն: Այլապես դժվար է պատկերացնել, որ թե՛ համապետական, թե՛ տեղական նշանակության ընտրություններում կարող էին առաջնային պլաններում հայտնվել տարատեսակ քրեական հեղինակություններ և նրանց ենթականեր, ընդ որում՝ իրենց ընտրակեղծարար գործունեության մեջ մնալով բացարձակապես անպատիժ:

Այլ կերպ ասած՝ երբ ԱՄՆ-ում բացահայտվում է խոշոր հայկական հանցախումբ և նշվում Հայաստանի հետ դրա որևէ կապի մասին, ապա դա արդեն իսկ ծանրակշիռ հիմք է՝ ենթադրելու, որ գործ ունենք նաև ուղղակի Հայաստան պետությանն ուղղված քրեական մեղադրանքի հետ, որ հնչեցնում է ԱՄՆ նման գերտերությունը:

Իսկ այն, որ վերջին տարվա ընթացքում սա, փաստորեն, երկրորդ այդպիսի մեղադրանքն է՝ ուղղված Հայաստանին, թեկուզ և ոչ ուղղակի, արդեն դառնում է իսկապես շատ մտահոգիչ: Իսկ առաջինը, հավանաբար շատերն են դեռ հիշում, Պզոյի հայտնի գործն էր: Մյուս կողմից, ամենևին զարմանալի չէ, որ Հայաստանի հասցեին ի հայտ են գալիս նման մեղադրանքներ, որոնց ուղղակի կամ անուղղակի լինելը տվյալ պարագայում արդեն էական էլ չէ:

Երեկ այդ մեղադրանքները չկային, այսօր կան: Այսօր դրանք անուղղակի են, վաղը կարող են դառնալ ուղղակի: Այդ միտումը, «զարգացման» այդ վեկտորը վերջին տասնամյակում Հայաստանի իշխանության վարած քաղաքականության, ընտրած կառավարման մոդելի և մեթոդոլոգիայի տրամաբանական հետևանքն է, երբ պետական կառավարման համակարգի ձևավորման առանցքում դրվում են ոչ թե հասարակական քվեները, օրենքը կամ Սահմանադրությունը, այլ քրեական կամ կիսաքերական հասկացություններն ու ավանդույթները:

Այդ մոդելը, տասնամյակ շարունակ քայքայելով պետական, հասարակական համակարգը ներսից, այն լիովին «բացել» է և դրել արդեն արտաքին հարվածների ներքո, որոնց տակ կարող են գուցե և լինել աշխարհաքաղաքական տարբեր շարժառիթներ ու ենթատեքստեր, ինչի մասին հիշատակումներով հաճախ փորձում է այդպիսի իրավիճակներում պաշտպանվել իշխանությունը:

Բայց խնդիրն այստեղ այն է, անկախ այդ շարժառիթների մասին ինքնապաշտպանական ճառերի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց, որ իշխանությունը, իր մտածողության և կառավարման բովանդակության դրսևորմամբ, Հայաստանը խոցելի է դարձրել այդպիսի շարժառիթների համար և զրկել դիմադրունակության ռեսուրսից: Այդ կառավարումը, այդ մտածողությունն ու աշխարհընկալումը Հայաստանը աշխարհի առաջ «բացել» են արատներով, ոչ թե առաքինությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում