Monday, 05 12 2022
14:30
Իրանի ՆԳՆ-ն չի հաստատել բարքերի ոստիկանության լուծարումը, ցուցարարները գործադուլի կոչ են արել
14:15
Շվեդիայում սպանվել է Կադիրովի N 1 քննադատը
Ալիևը ՌԴ նախագահի օգնականի հետ քննարկել է տրանսպորտային տարանցմանն առնչվող հարցեր
Թող ինձ դատի տան. Քաղաքապետը հանձնարարեց ապամոնտաժել Ամիրյան փողոցի ինքնակամ շինությունը
Ողբերգական դեպք․ ծառից կախված հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի
Լաչինի միջանցքը փակելն արտառոց բան չէր, նման դեպքեր կրկին լինելու են. Հովիկ Աղազարյան
Ավտոբուսի 10 վարորդ վերապատրաստում անցնելու համար մեկնել է Գերմանիա
Թող գան զրկեն, ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում. Սեյրան Օհանյան
Թուրքիայի ՊՆ նախարարը կմեկնի Բաքու
13:09
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դատարանն արդարացրել է Զարուհի Փոստանջյանին. նա մեղադրվում էր բռնության կոչեր հնչեցնելու մեջ
Ողբը շարունակվում է․ Արցախ եկած ռեզիդենտ փրկիչը որոշել է ինքը փրկի Արցախը
Վլադիմիր Գասպարյանի գնդապետ կինը ավելի քան 11 տարի աշխատանքի չի ներկայացել, բայց աշխատավարձ ու պարգևատրումներ է ստացել
Արա Աբրահամյանը Կրեմլի տրոյական ձին է․ Լավրովն անձամբ է դիմել նրան
12:54
ՌԴ-ն նավթը չի վաճառի գնային շեմի պայմաններով. այսօրվանից ուժի մեջ է մտել ռուսական նավթի նկատմամբ ԵՄ սահմանափակումը
Ադրբեջանի ճեղքման նոր փորձը. նոր խնդիր Երևանի ու Ստեփանակերտի համար
Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան
Լուրերի օրվա թողարկում 12:30
Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
Կրա՞կն ենք ընկել. ինչա թե մի քառակուսի ավել ունենան, որ չուլան դնեն, զիբիլը լցնեն մեջը. քաղաքապետ
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022

Երբ ոչ մեկը չի ուզում լինել «էշ նահատակ»

Ներքաղաքական համակարգային ճգնաժամը Հայաստանում նորանոր հետաքրքիր դրսևորումներ է ստանում: Դրանցից ամենահետաքրքիրը, սակայն, իշխանական ուղղահայացի շարունակվող փլուզումն է:

Ընդ որում, սա մի փլուզում է, որ տեղի է ունենում առանց կողմնակի միջամտության: Ասել է թե` եթե մենք սովոր ենք տեսնել իշխանության այնպիսի փլուզում, որը արդյունք է ընդդիմության կամ որոշակի այլ ուժերի հասցրած հարվածների, տվյալ դեպքում հայաստանյան իշխանական ուղղահայացի փլուզումը ոչ միայն ցածր «սեյսմակայունության», այլև քայքայվածության արդյունք է:

Շատ ավելի վաղ սկսված այդ պրոցեսի ամենացայտուն դրսևորումը մենք տեսանք վերջին երեք տարիների ընթացքում: Եվ եթե ավելի ակադեմիական լեզվով սահմանելու լինենք, կարող ենք արձանագրել, որ դա մի պրոցես է, որի արդյունքում իշխանության ֆորմալ մարմինները դե ֆակտո կորցնում են իրենց նշանակությունը, և նրանց գոյությունը մնում է միայն որպես իրավական կատեգորիա:

Ու այսօր արդեն կարող ենք ասել, որ իշխանության չորս հիմնական կրողներից գոնե երեքը այլևս դուրս են մնացել խաղից և, ըստ էության, գոյություն չունեն: Խոսքը նախևառաջ ժողովրդի մասին է, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, հանդիսանում է իշխանության բարձրագույն կրողը:

Իհարկե, Սերժ Սարգսյանի վարչակազմն արդեն երեք տարի հետևողականորեն փորձում է լուծել այս խնդիրը, սակայն լուծելու առարկայացումը, ի վերջո, արձանագրվեց 2009 թ. Երևանի ավագանու ընտրություններում, երբ ոչ միայն կոնկրետ մարդու կոնկրետ պաշտոնի «դնելու» խնդիր էր լուծվում, այլև մոդել էր փորձարկվում, որն արդյունքում արդարացրեց իրեն, և պարզ դարձավ, որ գտնվել է ընտրովի պաշտոնյաներին որոշելու գործում ընտրողին խաղից դուրս թողնելու բանաձևը:

Պետական իշխանության հաջորդ թևը՝ դատականը նույնպես վերջին տարիներին վերջնականորեն ապացուցեց իր չգոյությունը: ՀՀ դատարաններում դատավորներն այլևս ոչինչ, բացարձակապես ոչինչ չեն որոշում, ինչը նշանակում է, որ դատական համակարգը երկրում ամբողջությամբ է ոչնչացված:

Գրեթե ամեն քառօրյային էլ մենք վկան ենք, թե ինչպես են ԱԺ անկենդան դահլիճում կայանում մեր պետության կենսագործունեության համար կարևոր օրենքների քննարկումները: Սա վաղուց արդեն նշանակում է, որ խորհրդարանը նույնպես դե ֆակտո կորցրել է իր նշանակությունը՝ վերածվելով ընդամենը ցուցանակի:

Իհարկե, նույնիսկ տասը տարի առաջ բոլորս մտածում էինք, որ այսպես երկար շարունակվել չի կարող, ու նույն զգացողությունն ենք ունենում նաև ամեն Աստծո օր: Բայց քանի որ այս կարգի զգացողություններն ապացուցել են իրենց անկենսունակությունը, պետք է ենթադրել, որ պրոցեսն ունենալու է իր շարունակությունը: Եթե փորձենք պատկերացնել այդ շարունակությունը, ապա կոալիցիոն հուշագրի թարմացված տարբերակի ստորագրումից հետո պետք է արձանագրենք, որ ոչնչացման հաջորդ օբյեկտը գործադիր իշխանությունն է:

Այս պրոցեսը շարունակաբար իջնելու է ներքև, և օլիգարխները արդեն իսկ բացահայտորեն որոշակի արեալում իրենց հայտարարելու են բացարձակ իշխանություն: Այնտեղ, որտեղ չկան ձևավորված օլիգարխներ, պայքարը ընթանալու է միլպետների, ԱԱԾ տարածքային պետերի, կրիմինալի և փողատերերի միջև, ու չի բացառվում, որ այս ֆոնին տեղի ունենան քրեական «հաշիվմաքրոցիներ», որոնց արդյունքում կհաղթի ուժեղագույնը:

Այս ընթացքում, իհարկե, ներքաղաքական կայունությունը և պետական իշխանության ֆուտլյարը կպահպանվի: Ասել է թե՝ իշխանության սույն փլուզումը ամենևին էլ չի նշանակում իշխանափոխություն: Իշխանությունը մնալու է նույնը, այն տարբերությամբ, որ իրականում չի կատարելու իր ունեցած պարտականությունները և օգտվելու է միայն իրավունքից: Իշխանության վերին և ներքին օղակները, տեղական իշխանիկներն ու հանրապետական իշխանները իրար հետ կապված են լինելու «նալոգների» համակարգով:

Այսինքն` տեղական իշխանությունը պարբերաբար ընծաներ կմատուցի վերին իշխանությանը, որ նա իր համար պրոբլեմներ չստեղծի: Այս պրոցեսի առավել զարգացման դեպքում կպարզվի, որ, ասենք, ՀՀ ոստիկանապետը չի կարող որևէ ռեգիոնալ ոստիկանապետի ազատել աշխատանքից, և ռեգիոնն իր ոստիկանապետին պաշտպանելու համար պատրաստ կլինի դիմել անգամ զինված պայքարի:

Մենք, իհարկե, չենք հավատում, որ Հայաստանը կարող է այսքան անհուսալիորեն ընկնել: Բայց ժամանակին մենք նաև ծիծաղում էինք Իլհամ Ալիևին նախագահ դարձնելու հայր Ալիևի փութաջանության վրա ու չէինք հավատում, որ մեզ մոտ էլ է նման բան հնարավոր: Պարզվեց` հնարավոր է: Չէինք հավատում նաև, որ երկրի վարչապետը մի օր կգնա գյուղ և կթվորուհիներին փութաջանորեն կսովորեցնի կով կթելու բոլոր մանրամասները: Պարզվեց՝ հնարավոր է:

Իհարկե, այս իրավիճակի կամ գոնե դրա մեկ երրորդի գիտակցումը ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է դարձնում փոփոխությունների ավելի կոնկրետ` երկրի իշխանության փոփոխության անհրաժեշտությունը: Սակայն փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումը դեռևս չի նշանակում փոփոխություն: Սերժ Սարգսյանը ֆենոմենալ կերպով է լուծել փոփոխության համընդհանուր ցանկությունը զսպելու, այսինքն` դրանք գործողությունների վերածելը արգելելու խնդիրը: Իր գործունեությամբ նա բոլորիս ցույց է տվել, որ ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել, և հետո այնպես է արել, որ երկրում բոլորը ունենան կորցնելու ինչ-որ բան: Այս գիտակցումը մարդկանց ստիպում է շատ ավելի զգուշավոր լինել որևէ կոնկրետ քայլ ձեռնարկելուց առաջ:

Կարճ ասած, մենք՝ բոլորս, գիտակցում ենք փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց մեզնից յուրաքանչյուրը չի ուզում լինել «էշ նահատակ», ու այս գիտակցումը, թերևս, իրականում այն բազան է, որի վրա հիմնված է մեր ազգային միասնությունը: Ու այս բանաձևը միավորում է բոլորին` երկրի քաղաքական «իսթաբլիշմենթին» մինչև ամենավերջին չքավորը, որը հոգու խորքում վախենում է կորցնել իր միակ ձուածան հավին, որ կարող է սովից սատկել, եթե ինքը մի քանի տարով ազատազրկման ենթարկվի:

Եվ ինչպես չքավորի համար իր հավը, նույնպես և մեզ համար թանկ են մեր բջջային հեռախոսն ու ավտոմեքենան, մեր համակարգիչն ու գրասենյակը, ամեն օր աշխատանքի գնալու և աշխատանք ունենալու հնարավորությունը:

«Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ իմ հեռախոսն ու ինքնաշարժը չէ այն զոհը, որ անհրաժեշտ է լինելու հեղափոխության համար»,- մտածում է մեզնից յուրաքանչյուրը, և Սերժ Սարգսյանն էլ խորամանկորեն մեր ձեռքից չի վերցնում ո՛չ ինքնաշարժը, ո՛չ հեռախոսը, որովհետև վախենում է, որ եթե մեր հեռախոսը վերցնի, մենք էլ կջղայնանանք, ու իր պաշտոնը կվերցնենք: Մենք էլ մտածում ենք, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի վերցրել մեր հեռախոսն ու ավտոմեքենան, հանգիստ մնանք, որովհետև եթե նրա իշխանությունը վերցնելու կոնկրետ քայլ անենք, նա կարող է ավելի ջղայնանալ ու փակել մեր գրասենյակը, վերցնել մեր մեքենան, ֆաքսը, հեռախոսը, սպանել մեզ կամ էլ սատկացնել մեր միակ ձուածան հավին:

Սա է պատճառը, որ մենք՝ բոլորս, միասնաբար նայում ենք Մեդվեդևին ու Օբամային, յուրաքանչյուրս՝ մեր տեսակետից: Սրանց հետ հույսեր են կապում բոլորը, ընդդիմությունն ու իշխանությունը՝ ովքեր ունեն իշխանությունը փոխելու և այն ամեն գնող պահպանելու թաքուն կամ բացահայտ ամբիցիաներ: Նաև վարչապետական, նախարարական, նոբելյան և ուղղակի լավ և արժանապատիվ ապրելու ամբիցիաներ: Մենք՝ բոլորս, սակայն, երազելով ժողովրդավարական փոփոխությունների մասին, մոռանում ենք, որ ժողովրդավարական բառի արմատը ժողովուրդն է (մենք` բոլորս), և ոչ թե Մեդվեդևն ու Օբաման: Մոռանում ենք նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հայտնի խոսքերը. «Եթե ժողովուրդները չեն ուզում դեմոկրատիայի պայմաններում ապրել, մենք չենք կարող նրանց ստիպել»:

Օբամայի կոնցեպցիան սրանից տարբերվում է, բայց շատ քիչ է տարբերվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում