Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Պապեֆիգները, պապեմանները և Բարիկենդանը

Ահա նա խփեց քարին,
և հոսեցին ջրեր, և հորդեցին առուներ…
Սաղմոս 77.20

Լևոն Տեր-Պետրոսյանը «Հայկական ժամանակի» հարցին տված պատասխանով կատարեց հերթական շախմատային հաջող քայլը, որ միաժամանակ ճշգրտում է իր դիրքորոշումը և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ քրիստոնեական հարթության մեջ: Սա նշանակում է, որ նախ` իր համար Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ծոմապահությունն ամենևին էլ քաղաքական ակցիա չէ, քանի որ Րաֆֆին չի ներկայացրել ոչ մի քաղաքական պահանջ իշխանություններին, այլ Մեծ պասի օրերին քրիստոնեական բարեպաշտության դրսևորում: Եթե այդպես է` բնականաբար Ազատության հրապարակում նրան չմոտենալը նույնպես պետք չէ կապել իր քաղաքական դիրքորոշման կամ նպատակների հետ, ինչպես դա արել է Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ հենց իր մարդկային` բարոյական-քրիստոնեական սկզբունքների հետ, որոնք մերժում են ցուցադրական բարեպաշտությունը, բարեգործությունը, ծոմապահությունը և այլն:

Հիրավի, ըստ Հիսուս Նազարեթցու ուսմունքի` փարիսեցիությունը մերժելի որակ է և պատկանում է փոքրաթիվ որակների թվին, որոնց նկատմամբ քրիստոնեությունն անհանդուրժող է և որոնք, ըստ ավետարանական խոսքի, տեսականորեն կարող են պառակտություն սերմանել հասարակության ներսում` Քրիստոսի իրական հետևորդների և մնացյալի միջև: Այս դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես ազատ է իր քրիստոնեական ընտրության իրավունքի մեջ` համենայն դեպս մոտենալ փարիսեցուն, թե ոչ:

Բայց առաջին նախագահի պատասխանը մեկ այլ հետևության է հանգեցնում, որ ոչ պակաս կարևոր է Հայաստանի ներկա և ապագա քաղաքական զարգացումների ֆոնին: Հարցն այն է, թե արդյո՞ք ընդդիմադիր դաշտի այս պառակտումը միայն քրիստոնեական-բարոյական ոլորտում է. այսինքն, եթե Տեր-Պետրոսյանի որոշումը քաղաքական չէր, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիան էլ քաղաքական չէր, արդյո՞ք դա նշանակում է, որ քաղաքական դաշտում դուռը վերջնականորեն չի փակված, և եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Համաքաղաքացիական շարժման տրամաբանության մեջ վաղը քաղաքական որևէ որոշում կայացնի, կամ ակցիա անի, Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա ընդառաջ: Եթե այդպես է`վերջինիս պատասխան քայլը քաղաքական մեծահոգության արտահայտություն է և հույժ գնահատելի, քանի որ բարոյական դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանին ապտակ տալով հանդերձ` նրան չի թողնում քաղաքական դիակի վերածվել : Ըստ երևույթին, դա ձեռնտու չէ ոչ մի առումով. վկա` հանրահավաքից հետո տարաբնույթ «ուրուրների» հայտնվելը Րաֆֆու գլխավերևում: Իսկ աստվածաշնչյան իմաստությունն ասում է, որ կարելի է նաև «ահով փրկել»:

Նույն գնահատականը չի կարելի տալ Հայաստանի ընդդիմադիրախառն մտավորական դաշտի վերջին օրերի պառակտության մասին, որ շատ է հիշեցնում Ֆրանսուա Ռաբլեի հայտնի երկի Պապեֆիգների (Հռոմի պապին թզանշան` «ֆիգա» ցույց տվողներ) և Պապեմանների (Հռոմի պապին երկրային աստծո տեղ պաշտողներ) հակամարտությունը և որը կապ չունի ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի շախմատային պարտիայի, ոչ քաղաքականության, ոչ քրիստոնեության և ոչ էլ Աստծո հետ:

Հաջի Նազենի Ղարիբյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում