Friday, 26 04 2024
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է

Վախ և տգիտություն

Ինչի՞ մասին է խոսում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների հանդեպ ոստիկանության կիրառած բռնության փաստը` իշխանության վախի՞, թե՞ տգիտության: Գուցե՝ երկուսը միանգամից: Թեև Կոնգրեսը հավաստիացնում է, որ Հայաստանում կայունության կողմնակից է և չի անի բաներ, որոնք կարող են ցնցել երկիրն ու այն խոցելի դարձնել, ասենք, Ղարաբաղի հարցում, իշխանությունն այդուամենայնիվ վախենում է:

Վախենում է, որովհետև եթե դադարի ահաբեկել և հետապնդել այլախոհ, ազատ մտածող, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող անձանց, ապա այդ անձանց թիվը կարող է սրընթաց աճել ու հասնել կրիտիկական զանգվածի աստիճանի: Իսկ այդ դեպքում արդեն ոչ միայն Կոնգրեսը այլևս կարող է մոռանալ կայունության երաշխավոր լինելու մասին իր հավաստիացումները, այլև Կոնգրեսին կարող է նույնիսկ հերթ չհասնել, և թելադրողը կամ առաջնորդողը արդեն դառնա ոչ թե Կոնգրեսը, այլ քաղաքացիները, զանգվածը:

Ընդ որում, այդ մասին բավական հստակ մեսիջ կար նաև փետրվարի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ, երբ նա ասաց, որ հասարակությունը մի օր կարող է «թքած ունենալ Կոնգրեսի վրա էլ, Ղարաբաղի վրա էլ»: Այսինքն՝ իշխանությունն իհարկե վախենում է, և այդ վախն իհարկե ունի բավականին լուրջ հիմքեր, եթե առկա նախադրյալներին կամ գործոններին ավելացնենք նաև արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ալիքն ու նաև տեխնոլոգիական նոր գործիքները` տեղեկատվական տեխնոլոգիաների տեսքով, որոնց տիրապետում է հասարակության ակտիվ մասը:

Բայց սեփական վախը «փարատելու» ճանապարհը, որ ընտրել է իշխանությունը, վկայում է նաև առկա տգիտության մասին: Այդ ճանապարհը պետք է չանցնի ոստիկանության «կողքով»: Իշխանությունը եթե վախենում է հանրային լուրջ հուզումներից, ապա պետք է շրջանցի ոստիկանությանը, քանի որ ոստիկանությունը ընդամենը էլ ավելի է գեներացնելու այդ հուզումների նախադրյալները, հիմքերը:

Իշխանությունը ոստիկանության բիրտ ուժի միջոցով կարող է ընդամենը հետաձգել հասարակական կրիտիկական զանգվածի գոյացումը, բայց միևնույն ժամանակ՝ էլ ավելի մեծ դինամիկա, վճռականություն և լարում հաղորդել այդ գործընթացին: Առավել ևս, երբ խոսքը այն ոստիկանության մասին է, որը հարգանք և վստահություն չի վայելում ոչ միայն քաղաքացիական պայքարի առաջամարտիկների, այլ նաև մարդկանց մեջ, ովքեր հեռու են թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական գործընթացներից:

Հայաստանի ոստիկանությունն անգամ այդ շրջանակներում չի ընկալվում որպես օրենքի և քաղաքացու պաշտպան, այլ ընկալվում է որպես ամենաթողության խորհրդանիշ, հասարակության հարստահարմանն ու իրավազարկմանը ծառայող կառույց:

Հետևաբար, երբ լարված և աստիճանաբար գերլարվող սոցիալ-հոգեբանական, տնտեսա-քաղաքական մթնոլորտում իշխանությունը շարունակում է քաղաքացիական ակտիվության հետ հարաբերվել ոչ թե իրական երկխոսության, այլ ոստիկանապետական անգրագիտության լեզվով, դա խոսում է իշխանության վախի և տգիտության մասին միաժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում