Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Թանկ վճարվելիք էժանություն

Սերժ Սարգսյանը այսօր վարչապետի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, փոխվարչապետի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի և տնտեսական բլոկի նախարարների և Կոնտրոնական բանկի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել տնտեսական քաղաքականության և սոցիալական հարցերի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում նա մոտավորապես այնպիսի մի ելույթ է ունեցել, ինչպիսին ՀՀԿ 20-ամյակի նրա ելույթն էր:

Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը ձեռքը հերթական անգամ «խփել է սեղանին» և հանձնարարել, որ պետք է այնպես աշխատեն, որ քաղաքացիները մայիս-հունիս ամիսներին զգան այդ աշխատանքի արդյունքը թե՛ նվազած գների, թե՛ բարելավված սոցիալ-տնտեսական պայմանների տեսքով:

Դժվար է ասել, թե մինչև խորհրդարանական և նախագահական ընտրությունների ավարտը Սերժ Սարգսյանը քանի անգամ է ձեռքը այդպես սեղանին խփելու: Եթե նկատի առնենք, որ նրա նախորդ այդպիսի ելույթը երեք ամիս առաջ էր, իսկ խորհրդարանական ընտրություններին էլ դեռ մեկ տարի կա, ապա երևի թե առնվազն մի չորս անգամ նա ձեռքը սեղանին դեռ կխփի` ամեն անգամ հասարակությանը փորձելով համոզել, որ վճռական է տրամադրված երկրում առկա ծանրագույն իրավիճակն արագորեն փոխելու հարցում:

Սակայն արժե իհարկե հաշվել, թե այսօր բնակչության քանի տոկոսը դեռ միամտություն ունի հավատալու Սերժ Սարգսյանի բեմադրած այդ ներկայացումներին: Ինչպես հավատալ մի մարդու, որը երեք տարի է, ինչ միայն խոսում է, իսկ իրականում նրա արած գործը միայն վնասներ է հասցնում պետությանն ու քաղաքացիներին, ընդ որում` թե՛ ներքին, թե՛ արտաքին ոլորտներում: Այս ամենից հետո միամտության ինչ աստիճան է պետք հավատալու համար, որ Սերժ Սարգսյանը իրապես կարող է սկիզբ դնել կառավարման որակի լուրջ փոփոխությունների և կատարել քայլեր, որոնք ուղղված կլինեն երկրում առկա ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը:

Ինչպես կարող է երեք տարի շարունակ իր իշխանությունն օլիգարխիայի, ուժային կառույցների և քրեական աշխարհի վրա կառուցած մարդը հանկարծ երրորդ տարում դառնալ բարեփոխիչ:

Տեսականում, իհարկե, կարող է, բայց խոսքը գործնականության մասին է, որովհետև հասարակությունը Հայաստանում արդեն մինչև ուղն ու ծուծը կուշտ է տեսություններից: Իսկ գործնականում արդեն պարզ է, որ այս իշխանությունը սպառել է իրեն, սպառել է հասարակության վստահությունն ու համակրանքը շահելու միջոցները:

Եվ Սերժ Սարգսյանն էլ երեկ տեղի ունեցած խորհրդակցությունն անցկացրել է ոչ թե հանրային վստահություն շահելու միջոցներ որոնելու, այլ պարզապես իշխանական համակարգին նախընտրական ցուցումներ տալու համար, որ ինչ գնով ուզում է լինի, պետք է երկրում սոցիալական ցածր ճնշում ապահովել, որպեսզի հնարավոր լինի ընտրություններում խուսափել սոցալական բունտից:

Այնպես որ առաջիկայում երևի թե իսկապես մենք ականատես կլինենք գնանկումների, տարբեր գերատեսչություններում քաղաքացիների հանդեպ ջենտլմենության մեծ դրսևորումների:

Բայց այդ ամենը չի լինի անվճար:

Քաղաքացիները դրա համար կվճարեն, ընդ որում թանկ կվճարեն` ընտրություններից հետո, երբ թատրոնը կավարտվի, և նրանք, ում հաշվին այսօր Սերժ Սարգսյանը փորձելու է մեղմել սոցիալական ծանրությունը, ձեռնմուխ կլինեն իրենց տվածը հետ վերցնելու գործին:

Որովհետև ոչ թե համակարգն է փոխվում Հայաստանում, ոչ թե համակարգային բարեփոխումներ է իրականացնում Սերժ Սարգսյանը, այլ պարզապես խաղում է բարի թագավոր, այսինքն` քաղաքացիներին շարունակում են դիտել որպես հպատակ, կամ իրենց լեզվով ասած` որպես «համբալ», որոնց հիմա «կերակրելու» ժամանակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում