Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Օստապ Իբրահիմովիչի իշխանությունը

Երեկ երեկոյան Հայաստանի ինտերնետ կապը կաթվածահար էր եղել: Պատճառը Վրաստանում տեղի ունեցած վթարն էր: Այսինքն՝ բավական է, որ Վրաստանում մի վթար տեղի ունենա ինտերնետ մալուխի հետ կապված, ու Հայաստանը կհայտնվի տեղեկատվական շրջափակման մեջ: Եվ դա՝ 21-րդ դարում, երբ տեղեկատվական շրջափակում ասվածը նույնիսկ արաբական կամ իսլամական դիկտատուրաների համար է դառնում աներևակայելի բան: Բայց Հայաստանում երևակայելին աներևակայելի է դառնում, իսկ աներևակայելին էլ դառնում է իրական: Այդպիսին է ժամանակակից Հայաստանը, որ իբր տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն է ուզում դառնալ, որ իբր տեխնոպարկեր է ուզում կառուցել, բայց առայժմ միայն կով կթելու տեխնոլոգիան է, որ յուրացրել է ըստ արժանվույն:

Անկեղծ ասած, երբ ժամեր շարունակ գտնվում էինք ինտերնետ ճգնաժամի մեջ, փորձեցինք մեր խմբագրության մալուխները գոլ ջրով լվանալ, խնամքով չորացնել, մտածելով, թե գուցե օգնի, և մալուխների «ինտերնետատվությունը» բարձրանա: Բայց չօգնեց: Մտածում էինք նույնիսկ, որ համակարգիչներն արդեն կովերով փոխարինելու ժամանակն է, քանի որ թերևս միայն կով կթելու հարցում է, որ Հայաստանը մնացել է ինքնաբավ պետություն: Իսկ եթե լուրջ, ապա ոչ թե ծիծաղելի, այլ ողբերգական է, երբ 21-րդ դարում պետությունը կարող է ժամեր շարունակ զրկված լինել ինտերնետ կապից: Եվ կրկնակի ողբերգական է, որ դա այն պետությունն է, որի իշխանավորները առիթ-անառիթ հայտարարում են Հայաստանը տարածաշրջանային չգիտես ինչ կենտրոնների վերածելու մասին, հայտարարում են մեր տեխնոլոգիական առաջընթացի, G4 կամ չգիտես էլ ինչ սերնդի տեխնոլոգիաների ներդրման մասին:

Այդ իշխանության համար երկրի բնակչությունը ավելին չէ, քան Օստապ Իբրահիմովիչի համար վասյուկինցիները, որոնց կարելի է խաբել շախմատով, որոնց կարելի է տիեզերական մրցաշարերի մասին հեքիաթներով կերակրել: Այդ օրինակով, հայաստանցիներին էլ կերակրում են՝ ինչով ասես, բայց բավական է, որ Վրաստանում, ասենք, մի նավ անցնի ծովով և անզգուշորեն վնասի մալուխը, Հայաստանի իշխանությունը հայտնվում է բանկրոտի վիճակում:

Ու մերօրյա կոմբինատորները, թերևս, չպետք է մոռանան, թե ինչ պատահեց հետո իրենց «նախատիպին», և թե ինչպես նա կարողացավ մի կերպ ճողոպրել կատաղած վասյուկինցիների ձեռքից: Այնպես որ, Բենդերի ընթացքն էր գուցե հետաքրքիր ու գայթակղիչ, բայց վերջը այնքան էլ ուրախ չէր: Համենայն դեպս, որևէ հասարակություն չի սիրում, երբ իրեն երկար ժամանակ ապուշի տեղ են դնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում