Monday, 13 05 2024
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա

Չչարաշահել միավորման գաղափարը

Հայաստանում ընդդիմության միավորման գաղափարը միշտ էլ եղել է արդիական խնդիր և քաղաքական օրակարգի կարևոր մաս, հատկապես նախընտրական ժամանակաշրջաններում:

Այդ խնդիրը երբեմն նաև հաջողվել է լուծել, գուցե մասնակի, բայց զգալի չափով: Բայց շատ հաճախ, որպես կանոն, միավորումն այդպես էլ չի հասել ցանկալի մակարդակի, երբ այն արդեն կլիներ իշխանության համար անկասելի մի ուժ:

Փետրվարի 17-ի կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո Հայաստանում ընդդիմության միավորման անհրաժեշտության մասին դատողությունները նոր թափ առան, և այստեղ ամեն ինչ շատ բնական է ու տրամաբանական:

Բանն այն է, որ եթե իշխանությունը ներկայացնում է միահեծանության և գրեթե միապետականության հայտ, ապա ընդդիմադիր դաշտում միայն միավորվածությունը կարող է լուրջ մրցակցություն ներկայացել այդ իշխանությանը:

Այդ իսկ պատճառով այսօր միանգամայն բնական է, որ տարբեր շրջանակներում քննարկվում է Հայ ազգային կոնգրեսի, Ժառանգության, նաև ՀՅԴ-ի հնարավոր գործակցության և միավորման մասին: Այստեղ իհարկե կան բավականաչափ խնդիրներ, հավակնություններ, ինչպես նաև լուրջ կասկածներ օրինակ ՀՅԴ իրական ընդդիմություն լինելու մասին:

Շատ հաճախ Կոնգրեսից անգամ ակնարկներ են հնչում Ժառանգության անկեղծության վերաբերյալ, Ժառանգությունը Կոնգրեսին է մեղադրում ընդդիմադիր դաշտում նույն միահեծանությունը հաստատելու իշխանանման մոտեցումների և հայացքների կիրառման համար:

Կհաջողվի՞ արդյոք պարզաբանել, հաղթահարել այդ խնդիրները, սահմանել անկեղծության օպտիմալ չափանիշներն ու գալ որոշակի կոնսենսուսի, դժվար է ասել: Լավատեսության հիմքը քիչ է: Բայց, այդ հարցն ունի նաև մեկ այլ կողմ:

Իսկ արդյո՞ք չենք ֆետիշացնում ընդդիմության միավորում հասկացությունը: Այդ միավորման մասին խոսելիս թերևս պետք է լինենք բավական զգույշ: Իհարկե, միավորումը, հնարավորինս լայն ճակատով միավորումը, շատ կարևոր է: Բայց խնդիրն այն է, որ դա չպետք է դարձնել գերնպատակ: Հասարակությանը չպետք է ներշնչել ` «միավորում կամ մահ» կարգախոսանման ինչ-որ մտայնություն, երբ լինում է այնպիսի ընկալում, որ եթե ընդդիմության լիարժեք, լիակատար, բացարձակ միավորում չկա, ապա ոչ մի հույս պետք չէ տածել ընդդիմադիր քաղաքացիական պայքարի հանդեպ:

Իրականում միավորւմը ցանկալի, շատ կարևոր, սակայն երբեք ինքնանպատակ կամ գերնպատակ չէ, ու չպետք է այդպիսին լինի: Ի վերջո, խնդիրը որևէ քաղաքական ուժի և հասարակության փոխհարաբերության լիակատար վստահության հասնելն է: Իսկ դա հնարավոր է նաև չմիավորման պարագայում:

Այնպես որ պետք չէ ամեն ինչ հանգեցնել միավորման ելակետին` այդպիսով ընդդիմադիր դաշտը իշխանության և նրա քարոզչության համար դարձնելով չափազանց խոցելի:

Վերջին հաշվով, մենք այսօր տեսնում ենք, որ նույնիսկ լիակատար չմիավորվածության պայմաններում Հայաստանում ձևավորվել է բավական աննախադեպ հասարակական, քաղաքացիական մի ալիք, որը ոչ միայն նահանջի մտադրություն չունի, այլ ավելի ծավալվում է:

Հետևաբար միավորվել-չմիավորվելն այդ ուժերի, բայց ոչ հասարակության խնդիրն է: Հասարակությունն իր խնդիրը հստակ լուծելու է` ընդդիմադիր դաշտում ընտրելով իր համար ամենահարմար գործընկերոջը: Իսկ եթե այդպիսին ի վերջո չգտնի կամ ինչ-որ պահից զգա, որ այդ գործընկերը չի համապատասխանում իր պահանջներին, ապա կձևավորի նորը:

Ի վերջո առաջարկ-պահանջարկի հարաբերակցության օրենքը գործում է նաև հասարակություն-քաղաքական դաշտ տիրույթում, և այստեղ եթե խնդիրներ ունի, ապա լոկ քաղաքական դաշտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում