Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Այդ ոչինչը դու ես

Մի բարձրաստիճան պաշտոնյա վերջերս մի հետաքրքիր և արտառոց դեպք պատմեց. աշխատանքի բերումով մեկ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն, ու ինչպես հարիր է բարևելուց հետո և բուն գործին անցնելուց առաջ, հարցրել է` ո՞նց ես: Դեպքը պատմող պաշտոնյան պատասխանել է` երկրի, այսինքն՝ Հայաստանի պես: Զանգողը անհանգստացել է զրուցակցի համար: «Ինչո՞ւ, ինչ-որ բա՞ն է պատահել». հարցրել է նա:

Ընդհանրապես այսօր Հայաստանում շատ դժվար է գտնել մի պաշտոնյայի, որ չի կիսում այն մտահոգությունները, որ, ասենք, ամեն օր արծարծվում են մամուլում, որոնց մասին ընդունված է խոսել: Ավելին, եթե դու մեկը ասես, պաշտոնյաները, որ, բնականաբար, ավելի լավ են տեղեկացված ընդհանուր վիճակին, քո ասածի վրա տասը կավելացնեն:

Սակայն երբ նրանցից յուրաքանչյուրին փորձում ես բացատրել, որ ինքը ստեղծված վիճակի մեջ պատասխանատվության իր բաժինն ունի, արձագանքը գրեթե միշտ նույնն է. «Ես ի՞նչ եմ որոշում որ»,- վերև ցույց տալով՝ ասում են նրանք: Ընդ որում, վերև ցույց են տալիս բոլորը: Շարքային չինովնիկը, վերև ասելով, նկատի ունի վարչության պետին, վարչության պետը՝ փոխնախարարին, փոխնախարարը՝ նախարարին, նախարարն էլ՝ իրենից վերև:

Եվ բոլոր հիմքերը կան մտածելու, որ եթե, ասենք, Սերժ Սարգսյանը նման խոսակցության մեջ ներքաշվի, վերջում անպայմանորեն կասի` ես ի՞նչ անեմ, որ քո երկրի նախարարը այսպիսին է, փոխնախարարը՝ այսպիսին, վարչության պետը՝ այսպիսին, ժողովրդիդ մասին էլ չեմ խոսում:

Սա մի խոսակցություն է, որ տարբեր ձևերով տեղի է ունենում տարբեր միջավայրերում, և մեզնից յուրաքանչյուրը երկրի վիճակի համար պատասխանատու համարում է ում ասես, բայց ոչ իրեն: Սրան հակառակ, բավական մեծ ակտիվություն է զգացվում, երբ խոսքը երկիրը փրկելու մասին է:

Ողբերգությունն այն է, որ մեզանում փրկության գործը ունի բազմաթիվ առաջնորդներ և չունի ոչ մի սևագործ անդամ: Ասել է թե՝ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են մասնակցել փրկության գործին, փրկության արդյունքում իրենց պատկերացնում են առնվազն երկրի նախագահ կամ վարչապետ կամ ԱԺ նախագահ: Ծայրահեղ դեպքում՝ նախարար:

Եվ ուրեմն, ո՞րն է այս զավեշտական իրավիճակի լուծումը: Նման լուծում կարող է լինել միայն մեկը. երբ բոլորը, բացարձակապես բոլորը գիտակցեն իրենց պատասխանատվությունը այսօրվա վիճակի համար, հասկանան, որ հատկապես իրենցից շատ բան է կախված, և միաժամանակ իրենց մեջ խեղդեն առաջինը և դափնեկիրը լինելու նախասկզբնական կամ, ավելի ճիշտ կլինի ասել, կենդանական մղումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում