Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ե՞րբ խելագարություն կհամարվի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը

Հանրագիտարանային ճշմարտություն է, որ պետության հիմնական նպատակը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելն է: Անընդհատ նորացվող, բայց ըստ էության բազմադարյա այս ձեւակերպումը ի վերջո արդիական է բոլոր ժամանակներում, որովհետեւ քաղաքացու բարեկեցությունն ու անվտանգությունը այն հիմքն են, որոնց հենվում է պետականությունը` լինի դա սոցիալիստական, ժողովրդավարական պետություն, թե` միապետություն: Ու եթե որեւէ պետություն իր հիմնական նպատակը չի համարում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունն (ընդ որում` խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին անվտանգության մասին է. ժողովրդավարական երկրներում անվտանգության բաղադրիչ է համարվում նաեւ մարդու իրավունքների ամբողջությունը) ապահովելը, նշանակում է` գործի է դրել ինքնաոչնչացման ծրագիր:

Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում ՀՀ քաղաքացիները մեր պետությունը երբեք չեն ընկալել որպես իրենց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված մեխանիզմ: Եւ պատահական չէ, որ Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասն իր եւ իր երեխաների ապագան չի վստահում Հայաստանի Հանրապետությանը, եւ բարեկեցության ու անվտանգության ավելի վստահելի ճանապարհ է համարում արտագաղթը: Բայց, այնուամենայնիվ, քանի դեռ գոյություն ունի պետությունը, նրա ներսում միշտ էլ դրված են լինում ինքնապահպանության մեխանիզմներ, եւ այդ մեխանիզմներից գլխավորը քաղաքացիների դժգոհությունն է անընդհատ շարունակվող անկումային իրավիճակից, եւ քաղաքական ուժերի խնդիրն է` այդ ռեսուրսն օգտագործել հանուն պետության անվտանգության: Իմիջիայլոց, թյուր է այն կարծիքը, թե քաղաքացիների դժգոհությունը գործելու ռեսուրս է միայն ընդդիմության համար:

Ընդհակառակը, իրեն հարգող իշխանությունը կարող է շատ ավելի ակտիվորեն սնվել ժողովրդական դժգոհությունից եւ դրանից համապատասխան հետեւություն անել: Ի վերջո, ինչու է ժողովուրդը դժգոհ Սերժ Սարգսյանի իշխանությունից: Շատ պարզ մի պատճառով. Սերժ Սարգսյանի վարչակազմը, որպես պետության կառավարիչ, չի կարողացել պետությունն իրապես դնել իր բուն ֆունկցիայի մեջ եւ կիրառել որպես քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովման մեխանիզմ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհելու տասնյակ պատճառներ բերել, եւ այդ պատճառների հանրագումարը կարող է հասնել միլիոնների: Սակայն դրանցից յուրաքանչյուրն անպայմանորեն առնչվում է անվտանգության եւ բարեկեցության ոլորտին, էլ չենք ասում, որ այդ ոլորտներն ըստ էության սերտաճած են:

Օրինակ, մի քաղաքացի Սարգսյանի վարչակազմից կարող է դժգոհ լինել այն պատճառով, որ ասենք` մի օլիգարխի թիկնապահներն իրեն դաժան ծեծի են ենթարկել միայն այն պատճառով, որ նա համարձակվել է իր մեքենայով վազանցել օլիգարխի մեքենային: Սա անվտանգության ոլորտի խնդիր է: Այսօր Հայաստանում դատավորները կարող են առանց աչք թարթելու անմեղ մարդուն բանտ ուղարկել, կամ էլ` ակնհայտ խիստ պատիժ նշանակել: Սա էլ է քաղաքացու անվտանգության ոլորտին վերաբերում: Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղի բնակիչները վստահ չեն, որ վաղը պատերազմ չի սկսվի, ու իրենց կյանքն ու ունեցվածքը հրի ճարակ չեն դառնա. սա միանգամից անվտանգության եւ բարեկեցության ոլորտի խնդիր է: Հարկային մարմինները կարող են դիտավորությամբ սնանկացնել որեւէ գործարարի. սա անվտանգության եւ բարեկեցության խնդիր է:

Եվրոպական կառույցները ՀՀ-ում անցկացված նախագահական ընտրություններին բացասական գնահատական են տալիս. սա անվտանգության խնդիր է եւ այլն, եւ այսպես շարունակ: Այսօր շատերն են հակված ներքաղաքական իրավիճակը մեկնաբանելիս ասել, որ Սերժ Սարգսյանին ՀՀ քաղաքացիները չեն ուզում հանդուրժել, որովհետեւ նա նորմալ խոսել չգիտի, ղարաբաղցի է, նախկինում ադրբեջանական կոմունիստ է եղել եւ այսպես շարունակ: Այս ամենը, սակայն, պրիմիտիվ ձեւակերպումներ են: Ի վերջո, թող Սարգսյանի ամենամոլի թշնամիները ձեռքները դնեն սրտներին եւ պատասխանեն հետեւյալ հարցին` մի՞թե պատրաստ են իրենք պահանջել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը, եթե տեսնեն, որ այս նախագահն ամեն ինչ անում է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար, կամ առնվազն` համապատասխան իրագործելի ծրագիր ունի:

Նման պայմանների առկայության պարագայում Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջելն առնվազն խելագարություն կլինի, որովհետեւ ոչ ոք չի պայքարի ընդդեմ սեփական անվտանգության եւ բարեկեցության: Մյուս կողմից` չպետք է բացառել, որ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովման ուղղությամբ ռեալ քայլեր անելու դեպքում մարդիկ չնկատելու կտան իր լեգիտիմությունն ու էլի ինչ-որ բաներ: Այլ խնդիր է, սակայն, որ հանրային բարեկեցության ու անվտանգության հարցեր լուծելու համար նա պետք է ընդհարվի այն ուժերի հետ, որոնք շրջապատում են իրեն, այսինքն` այն ուժերի հետ, որոնց հենված է ինքը: Հենց այստեղ են ի հայտ գալիս ոչ լեգիտիմության, կոռուպցիայի, կլանային համակարգի գործոնները: Եւ այս տեսանկյունից իրավիճակի վերլուծությունը բոլորին հասկանալի է դարձնում, որ Սերժ Սարգսյանը նման վերափոխումների դիմելու ի վիճակի չէ:

Ի վերջո, պատահական չէ, որ հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ նրանից ոչ թե արմատական բարեփոխումներ էին պահանջում, այլ հեռացում, ինչը նշանակում է, որ հանրությունն ի վերջո որեւէ հույս չի կապում Հայաստանի Հանրապետությունը կառավարող վարչակազմի հետ: Հույս չի կապում, որ պետությունը դա կծառայեցնի ՀՀ քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության ապահովմանը: Եւ հենց այս իրավիճակն է, որ կոչվում է վստահության ճգնաժամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում