Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Բորենիների ժամը

Աստաֆյան փողոց, հասարակական կրախ, արյան ծով…
Վերաինքնագիտակցմանը կարոտ Երկիր Նաիրի: Աննպատակ քայլքով փողոցը մաշող ՀՀ քաղաքացու ճակատից ընկած քրտինքի կաթիլն արտացոլում է ճշմարտությունը. գիշատիչները պատառոտել են զոհի մարմինը եւ մի կողմ քաշվել` տեղը զիջելով բորենիներին: Էլ ի՞նչ «ողբամ», էլ ի՞նչ «զքեզ», առավել եւս` «Երկիր Հայոց», երբ Քերթողն ինքն արդեն տեղ է գտել մեռած խորհրդանիշների արգելանոցում, իսկ «Ողբը» չի ներդաշնակում լավատեսության սերմնացանի աշխարհընկալմանը: Ուրիշ բան, եթե Քերթողն իսկապես մեծն լիներ ու Հայր (զանգվածների կողմից այդքան սիրված ֆոլկլորային «Պապայի» կարգավիճակով) եւ ժամանակին «Ողբի» փոխարեն «Լոխ լավ է»-ն ժառանգություն թողած լիներ սերունդներին… Բայց նույնիսկ ազգային Մովսեսն ընդունակ չի եղել ընկալելու, կանխատեսելու Հայոց Պատմության հազարամյակները պսակելու կոչված կնիքի խորհուրդը: Ըստ էության, էական էլ չէ, թե ինչ գծագրությամբ է արյան ծարավից տոչորվող հասարակություն ներթափանցում բորենիների ոհմակը` Դիրեկտորիայի, Կուլտուրկամֆի, թե Քաղաքական մարմնի, միեւնույն է արդյունքում` առատ արյուն է, զոհի առկայության մշտական պահանջ: Սոցիալ-հեղափոխականների առաջին էշելոնի ոճրագործ քույր «մադամ գիլիոտինն» անմեղսունակ կույսի կերպ է ստանում բորենիների դիկտատուրայի սփռած զոհերի քանակի համեմատությամբ, քանզի արյունարբության հակումը դուրս է գալիս անհատական մակարդակից եւ տեղափոխվում զանգվածային զոհամատուցման կրքի ոլորտ: Եվ ժողովրդական հեգնանքը, թե մի մարդ սպանողը հանցագործ է, իսկ հազարներին կոտորածի տանողը` հերոս, նախեւառաջ առնչվում է համաշխարհային եւ մեր հայրենի պատմության մեջ մարդկային կերպով բորենիների թողած հետքին:

Որքան էլ սարսափելի էր Տրոցկու նախաձեռնությամբ սկիզբ առած «Կարմիր տեռորը»` դա այնուամենայնիվ պայքար էր, մեկ կազմակերպված ուժի պայքարը մյուս համարժեք ուժի դեմ: «ճԽ»-ի, «ԹճԽ»-ի, հեղափոխական եւ ինտերվենտներից ազատագրման շրջանի նպատակային ներքաղաքական տեռորը մանկական չարաճճիություն է «ծԽԹԺ»-ի կազմակերպած համատարած հետապնդումների, պատժիչ համակարգի «ֆաբրիկայի» ստեղծման կողքին: Եւ տեղին է վերհիշել, որ այդ «ֆաբրիկայի» մամլիչներին զոհ էին գնում ինչպես հեղափոխության լեգենդ դարձած անհատները, այնպես էլ զանգվածները: Ի վերջո, այդ վերջին գործունեության արդյունքում զոհվեց եւ տուժեց շատ ավելի մարդ, քան քաղաքացիական պատերազմի, օտարերկրյա ինտերվենցիայի դեմ` պայքարի ընթացքում: «Բորենիների ժամը» յուրօրինակ հեղափոխություն է, բնականաբար, մեթոդաբանական հեղափոխության պահպանմամբ, ուր գործունեության սլաքն ուղղված է այն անհատների, քաղաքական-հասարակական կառույցների դեմ, որոնք խորհրդանշում են հեղափոխության եւ ազատագրական պայքարի առաջին փուլը: Շարժման հարվածային ուժը հեղափոխությանն ու ազատագրական պայքարին ամենատարբեր պատճառներով չմասնակցածների (տարիք, վախ, կարիերիզմ, փախուստ առաջին փուլի դժվարություններից, ուսում երկրից դուրս եւ այլն) բավական ստվար հատվածն է, ստորացուցիչ եւ ինքնըստինքյան օտար, ուստիեւ ոչնչացման ենթակա: Հարմարվողականության ու անսկզբունքայնության շնորհիվ նրանք արագ ներգրավվում են տարաբնույթ պետական կառույցների մեջ, առանձնապես պատժիչ մարմիններում, եւ երեսնականների երիտկոմերիտականներին հատուկ սառնասրտությամբ գնդակահարության պատին են դեմ տալիս հեղափոխության լեգենդար առաջնորդին: Ժողովուրդը, որ այդքան տառապել է պետականության կայացման առաջին փուլի փորձություններում, իր արդարացի արձագանքի նախնական պահին պաշտպան է կանգնում բորենիների արյունռշտությանը` հետեւելով ոչ այնքան ինքնապաշտպանության բնազդին, որքան «թող սատկեն» վրեժխնդրության կրքին: Հետո միայն, երբ արնախմության բորենու ծարավը հասնում է յուրաքանչյուր ընտանիքին, ամեն անհատին, աշխարհընկալման դրական (այսինքն՝ Տիրունական) ազդակը մարդկանց հավաքականությանը կյանքի եւ կամքի է հրավիրում, ու բորենիները մերժվում են իբրեւ «համազգային փրկության» տարբերակ:

«Զոհ չեմ ուզում Ես, այլ ողորմածություն»` Քրիստոսի անառարկելի սկզբունքը համընկնում է մարդկանց էությանը, եւ երկնային պատժին չարժանանալու իրական ուղեցույց է լինում Ողորմածությանը հաղորդակից դառնալու Երազը: Զգուշացիր, ով Հայ, բորենիների իշխանությունից, քանզի նրանք մահ ու ավերածություն են բերել քո Տանը: Նա… բորենին ինքնուրույն որսի ընդունակ չէ եւ դրա համար արյունն է ծծում ու մարմինը խժռում արդեն պատրաստի զոհի: Նայիր ու հասկացիր, որ երիցս ուրացածը քեզ եւս կուրանա, առանց խղճի խայթի, առանց ինքնաճանաչման, որը չի ունեցել եւ չունի… Իսկ առայժմ բորենիների ժամանակն է…

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
26 հունիսի, 1998 թվական

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում