Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Ֆուտբոլ, բանկ, ճոպանուղի կամ ինչպես դառնալ կենտրոն

Երևան կատարած այցի ընթացքում իր պատվին տված պաշտոնական ընթրիքի ժամանակ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը հայտարարել է, որ իր համար պատիվ կլինի մայիսի սկզբին Շվեյցարիայում ընդունել պաշտոնական այց կատարած Սերժ Սարգսյանին:

Փաստորեն, հայ-շվեյցարական հարաբերությունները ջերմացել են այնքան, որ նախագահները ամիսը մեկ իրար են այցելում: Այդ ի՞նչ կարևոր գործեր կան, որ Սերժ Սարգսյանը Միշելին Կալմի-Ռեյի Երևան կատարած այցից մեկ ամիս անց այցելելու է Շվեյցարիա: Ի՞նչ են կողմերը կիսատ թողել Երևանում, որ այդքան շտապ շարունակելու կարիք է զգացվելու:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը կամաց-կամաց փորձում է հայ-թուրքական ֆուտբոլը վերսկսել` Շվեյցարիայի հետ նախավարժանքով: Չէ՞ որ Շվեյցարիան հայ-թուրքական գործընթացի միջնորդն էր: Իսկ մենք գիտենք, որ այդ գործընթացում շատ կարևոր ամիս է ապրիլը: Եվ ի՞նչ է սպասվում ապրիլին, ի՞նչ է լինելու այդ ամսին, որ Շվեյցարիայի նախագահը ապրիլից առաջ Երևան է գալիս, իսկ ապրիլից անմիջապես հետո էլ Շվեյցարիա է մեկնելու Հայաստանի նախագահը:

Ըստ երևույթին, Միշելին Կալմի-Ռեյը Երևանում Հայաստանի իշխանությանն ապրիլյան վարքագծի ցուցումներ է տվել, իսկ մայիսին էլ Շվեյցարիայում քննություն է ընդունելու կամ միանգամից գնահատական է նշանակելու: Սակայն չի բացառվում նաև, որ հայ-շվեյցարական «սիրավեպը» թելադրված է ֆինանսական խնդիրներով, որ շվեյցարական բանկերում առաջացել են Հայաստանի տարբեր պաշտոնյաների համար:

Երևի թե որևէ մեկի մոտ կասկած չկա, որ մեր պաշտոնյաները, և առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնյաները, ու նաև օլիգարխները հաշիվներ կունենան շվեյցարական բանկերում: Ըստ երևույթին, այդ հաշիվների հետ կապված խնդիրներ են ծագել, ինչն էլ ստիպում է Սերժ Սարգսյանին մեկ ամիս անց նորից հանդիպել Շվեյցարիայի իշխանության հետ և Երևանում ստացած ինչ-որ հարցերի պատասխան տալ:

Սակայն, միանգամայն հնարավոր է նաև, որ հայ-շվեյցարական սերտ փոխայցելությունները իրականում չունեն գլոբալ կամ խորը շարժառիթներ, այլ պարզապես եզրափակիչ փուլ է մտել Շվեյցարիայում օգտագործած ճոպանուղիները Հայաստան բերելու հարցը, ինչի մասին ամիսներ առաջ խոսել էր էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը:

Ճիշտ է, նա հիմա այլևս նախարար չէ, բայց նրա ինտելեկտն ու գիտելիքները շարունակում են ծառայել Հայաստանի իշխանությանը, կամ Հայաստանի իշխանությունը շարունակում է ծառայել նրա ինտելեկտին ու գիտելիքներին: Կարևոր չէ, կարևորը, որ շուտով Հայաստանը կստանա օգտագործած ճոպանուղիների առաջին խմբաքանակը, և եթե հանկարծ հաջողվի հայ-շվեյցարական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում համաձայնության գալ, որ օգտագործած ճոպանուղիները շվեյցարացիները մեզ են հանձնելու նրանց վրա նստած զբոսաշրջիկների հետ միասին, ապա կարելի է մեզ բոլորիս շնորհավորել Հայաստանի՝ տարածաշրջանային տուրիստական կենտրոն դառնալու կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում