Saturday, 06 03 2021
01:00
Թաթարստանի բնակչուհին բժիշկներին մեղադրել է որդուն առևանգելու մեջ, սակայն պարզվել է, որ նա հղի չի եղել
00:45
ԳԴՀ-ում իշխող կոալիցիան համաձայնել է «ռասա» բառը հանել սահմանադրությունից
00:30
Երկրին տան և ինքնաթիռի մեծության աստերոիդներ են մոտեցել
00:20
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
00:10
Իրանի անվտանգության աշխատակիցներն ինքնաթիռի առևանգում են կանխել
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին
Ռուսական բանակում COVID-19-ով հիվանդացության ամենացածր ցուցանիշն է երկրում. Շոյգու
«Սպուտնիկ V»-ն շրջանցելով Pfizer-ին դարձել է աշխարհում երկրորդ ամենատարածված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
23:15
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ
Հարկային տեսուչին կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել
Ռուսաստանցի երկու նոր դոլարային միլիարդատերերից մեկը Արտյոմ Խաչատրյանն է
Հայաստանը բարելավել է դիրքերը․ Տնտեսական լուրերը՝ ամփոփ
ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի հետ համագործակցության ընդլայնումը
Քոչարյանը սարսափում է ազատ ընտրություններից․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ
Բանակում չունենք Վազգենի նման հեղինակություն․ նա թույլ չտվեց՝ քաղաքականությունը մտներ բանակ ու խրամատներ
Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
ՓՊ-ն կոչ է անում ՀՀ նախագահին ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
21:20
Եվրահանձնաժողովը հաստատել է, որ ԵՄ երկրները կարող են ձեռք բերել «Sputnik V»
Երկրորդ և երրորդ նախագահները ԳՇ դեպքերը քաշում են իրենց տակ․ 17-ի պլանը ձախողվում է
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
«Օ, Զանգեզուր, օ, Կյորես…»․ Ալիևը կրկին զառանցում է․ Լուրերի հիմնական թողարկում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգելա Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր
20:50
Լոնդոնում բացվել է առաջին ոչ ամերիկյան Amazon խանութը՝ առանց դրամարկղերի և վաճառողների
Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ
Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում. ԳՇ
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ԶՈՒ
Պարտությունը ծրագրված էր այն օրից, երբ Քոչարյանը կեղծ տեղեկանքով դարձավ ՀՀ նախագահ
Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

Հեղափոխությունը` պատերազմում հաղթելու գրավական

Անվիճելի ճշմարտություն է, որ հայոց անկախ պետականության լինելիության անցած քսանամյա շրջանում «Ղարաբաղի ազատության» գաղափարը եղել է հայությանը համախմբող հիմնական շարժիչ ուժը:
Զինադադարից հետո` ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացներում Ղարաբաղի հարցը գրեթե մշտապես դրվել է քաղաքական զարգացումների առանցքում և շահարկվել հատկապես ընտրական գործընթացների ժամանակ: Կարելի է ասել, որ Ղարաբաղի գործոնը ուղեկցել է մեզ բոլոր քաղաքական ճգնաժամերի ժամանակ: Միակ բացառությունը կազմել է 2008թ. տեղի ունեցած ընտրական գործընթացը, երբ Ղարաբաղի փոխարեն ընդդիմության կողմից առաջին պլան էր մղվել երկրում սահմանադրական կարգի հաստատման հիմնախնդիրը:

Հայաստանը պատած հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական ներկայիս խոր ճգնաժամի ֆոնին ներքաղաքական գործընթացներում ղարաբաղյան խնդրի կրկին ակտուալացումը խոր մտորումների տեղիք է տալիս, քանզի խոսքն արդեն չի վերաբերում բանակցային գործընթացում հայկական կողմի «պարտվողական» կամ «հաղթողական» դիրքորոշումներին, որոնցով քաղաքական ուժերը սնուցել են հայ հանրությանը վերջին քսանամյակում: Այսօր քաղաքական օրակարգում դրված է սպասվող պատերազմին դիմագրավելու մարտահրավերը: Այդ մասին բացահայտ կամ քողարկված խոսում են խնդրին ու պատերազմի շուրջ ծավալվող գործընթացներին քաջածանոթ թե՛ ընդդիմադիր և թե՛ վարչախումբը ներկայացնող քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները:

Մի կողմ թողնելով պատերազմի վերսկսման մասին հրապարակայնորեն ներկայացվող մտքերն ու կարծիքները, որոնք հատկապես վերջին տարիներին բավական ներկայանալի տեղ էին գտել լրահոսներում, ներկայումս առավել հիմնավոր ահազանգ է դարձել այն տվյալների թվարկումը, որոնք երկու երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի դեպի պատերազմ ընթանալու փաստի ուղղակի վկայությունն են:
Այսպես, վերջին շրջանում եվրոպական երկրների ԱԳՆ-ները մեկը մյուսի հետևից իրենց քաղաքացիներին կոչ են անում ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ այցելություններից: Արդեն նման հայտարարություններով են հանդես եկել Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հունգարիան, Իսպանիան, Կանադան: Այս հայտարարությունների ֆոնին լրացուցիչ ահազանգ է դարձել նաև յուրաքանչյուր օր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից եկող տեղեկատվությունը, որոնցում տեղ գտած միջադեպերն արդեն ռազմաճակատային ամփոփագրեր են հիշեցնում: Իրավիճակի սրացումը հասել է այն աստիճանի, որ առանձին փորձագետներ ղարաբաղյան հակամարտությունը սկսել են անվանել ոչ թե սառեցված, այլ դանդաղ եռացող: Փորձագետներից հետ չեն մնում գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավարները (տվյալ դեպքում` ԱՄՆ-ի), որոնք նշում են Ղարաբաղում ներկայումս փոքրամասշտաբ ռազմական օպերացիաներ սկսվելու հավանականության մեծացման մասին:

Հիմնավոր փաստերի թվում են նաև վերջին օրերին հանրության շրջանում լայն տարածում գտած այն տեղեկությունները, ըստ որոնց Հայաստանի մարզերում ու մայրաքաղաքում անցկացվում է 1954-96 թվականներին ծնված տղամարդկանց հաշվառում:

Բացի նշված փաստերից, սպասվելիք պատերազմական գործողությունների վերսկսման մասին հաճախ սկսել են խոսել նաև Հայաստանի իշխանությունները: Ամենավերջին դեպքը վերաբերում է ԲՀԿ ղեկավար Ծառուկյանին, ով խոսելով կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանն իրենց մասնակցության մասին, այդ քայլը պայմանավորեց երկրի առջև ծառացած խնդիրներով, որոնց թվում և` ռազմական: Իհարկե այստեղ խոսքը բանակի մատակարարումների գործում իրեն հատկացված կարտոֆիլի քվոտայի խնդրին չի վերաբերում, որից զրկվելու ահից կարող էր նա գնալ այդ նվաստացուցիչ հուշագրի ստորագրմանը: Անշուշտ, վերահաս պատերազմի խնդիրն է դարձել «ղազագիրը» ստորագրելու գլխավոր փաստարկը, որով կարողացել են համոզել նրան միանալ նոր հուշագրին, այլապես ռազմական անհաջողությունների դեպքում սպառնալով ամբողջ մեղքի բաժինը բարդել նրա անմիաբանությանը:

Ներկայացված այս ամփոփ անդրադարձն արդեն իսկ խոսում է պատերազմի վերսկսման մեծ հավանականության մասին: Եվ հետևաբար երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրներն են դառնում հասարակության համախմբումն ու բանակի մարտունակության ապահովումը: Սակայն առայժմ չշտապենք նախանշել, թե ում շուրջ ենք տեսնում տվյալ համախմբումն ու ինչպես ենք պատկերացնում մարտունակության բարձրացումը: Միայն հարց տանք մեզ, թե արդյո՞ք իշխանությունը բռնազավթած վարչակարգը կարող է իր շուրջը համախմբել հասարակությանն ու ապահովել բանակի մարտունակությունը:
Հայաստանում իշխող քրեաօլիգարխիկ կլանը վերջին տարիներին ամբողջ թափով լծվել էր քաղաքացիների ոգին կոտրելու, նրանց գորշ, ամորֆ մասսա դարձնելու գործին: Գնդակահարելով, ունեզրկելով, ճորտացնելով, արտագաղթեցնելով Հայաստանի բնակչությանը` նա ապացուցեց, որ քաղաքացին իր համար ոչ մի արժեք չունի: Ուստի պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում միամիտ կլինի կարծել, թե նա կարող է կյանքի կոչել որևէ լուրջ ու հասարակության համար ընդհանրական որոշումներ: Կարելի է վստահությամբ պնդել, որ հեռուստաեթերից մեզ վաղուց ծանոթ կեղծ հայրենասիրական ճամարտակությունները գործի դնելով` վարչախումբը ՀՀ քաղաքացիներին որպես մսացու հոտ կարող է միայն քշել առաջին գիծ` առաջին հերթին սեփական աթոռի պահպանության գործը իրականացնելու: Ընդ որում` բանակում զինվորական փոխհարաբերությունների հիմքում կրկին հիմնական գործոն դարձնելով «վասալա-սյուզերենային» հարաբերությունները: Վստահ կարելի է պնդել նաև, որ իշխող կլանի ոչ մի տղամարդ իրական մարտական գործողությունների հետ չնչին առնչություն իսկ չի ունենալու:

Նշվածը հիմք է տալիս արձանագրելու, որ պատերազմի վերսկսման դեպքում նրա հաղթական ավարտի և բանակի մարտունակության պահպանման բոլոր խնդիրները ծանրացած են լինելու ՀՀ քաղաքացիների ուսերին: Իսկ այդ դեպքում քաղաքացիներն արդեն այսօր պետք է մտածեն սեփական գործողություններով պատերազմը հաղթական ավարտին հասցնելու, որը նույնն է թե` ՀՀ բանակի մարտունակությունը այսօր իսկ բարձրացնելու մասին: Եվ քանի որ ժողովուրդն օտարված է իշխանությունից, իսկ նրա շահերի արտահայտման գործառույթն իր վրա է կրում ընդդիմությունը, կարևոր խնդիր է դառնում ընդդիմության գլխավոր ուժի` ՀԱԿ-ի առավել արդյունավետ ու օգտակար մարտավարության որդեգրումը: Այդ տեսանկյունից ֆորմալ առումով կարծես թե վարչակարգի կողմից ԲՀԿ-ին պարտադրված ծրագրի տրամաբանությունն է ընկած նաև ընդդիմության ներկայացուցիչների վերջին հրապարակային հայտարարություններում ու գործողություններում: Մասնավորապես իր վերջին հրապարակային ելույթում, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մերօրյա զարգացումների մասին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշեց նաև.

«Թեև Հայ ազգային կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլևս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի և թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա»: Իսկ Կոնգրեսի կարծիքը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից օրեր անց առավել հստակ բարձրաձայնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նա ընդգծեց, որ «սերունդները մեզ չեն ների, եթե Հայաստանում ժողովրդավարություն հաստատենք Ղարաբաղի գնով»:

Ներկայացվածը ցույց է տալիս, որ պատերազմի վերսկսման վտանգն աչքի առաջ ունենալով` ՀԱԿ-ն այսօր Հայաստանում ժողովրդավարության հաստատման ոչ մի ճանապարհ դեռևս չի տեսնում և հակված է, ինչպես ԲՀԿ-ն, վարչախմբի հետ լծվել հայրենիքի պաշտպանության գործին:

Առաջին հայացքից այս ուղին թվում է ամենից արդյունավետը Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու գործում: Եվ բոլոր ժամանակներում իշխանության շուրջ հասարակության կոնսոլիդացման ճանապարհն էլ հենց մատնանշվել է պատերազմում թշնամուն դիմագրավելու կարևոր երաշխիք: Սակայն ներկայիս հայաստանյան իրականությունը բոլորովին բացառում է, որ հասարակությունից օտարված վարչակարգը կկարողանա կոնսոլիդացնել հասարակությանն իր շուրջը: Պատճառներն ավելորդ եմ համարում թվարկել: Ուստի պատերազմում որևէ դրական արդյունքի կարելի է հասնել միայն կամ արտաքին ուժի միջամտության (ում վրա և հույս է դրել վարչախումբը), կամ` ժողովրդի վստահությունը վայելող նոր իշխանության շնորհիվ: Առաջին դեպքում մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կկորցնի իր անկախությունը, քանզի արտաքին ուժի, տվյալ դեպքում` Ռուսաստանի միջամտությունը (որը կկատարվի հումանիտար աղետի կանխման անվան տակ` գրեթե օսական սցենարով) կենթադրի փոխհատուցում նրա ստանձնած պարտավորությունների դիմաց: Իսկ Հայաստանում վերջին առուվաճառքից հետո (խոսքը լեզվի և դեպի Ռուսաստան արտահանվող բնակչության մասին է) բացի անկախությունից, այլևս ոչինչ չի մնացել վաճառքի համար: Հետևաբար այս ճանապարհը պետության գոյությամբ մտահոգ ուժերի համար պետք է բացառվի:

Մնում է երկրորդ տարբերակը` ժողովրդի վստահությունը վայելող նոր իշխանության շնորհիվ ու նրա հսկայական կոնսոլիդացնող էներգիան օգտագործելով` անխուսափելի պատերազմում հասնել հաջողության:
Ներկայացվածից երևում է, որ հեղափոխական ներքաղաքական զարգացումները Հայաստանում այսօր արդեն ոչ միայն ժողովրդավարության հաստատման խնդիր են լուծում, այլ, առաջին հերթին, պետության անվտանգության և գոյապահպանության: Այստեղից էլ հետևում է, որ սերունդները մեզ չեն ների ոչ թե նրա համար, որ Հայաստանում ժողովրդավարություն հաստատենք Ղարաբաղի գնով, այլ նրա համար, որ ավազակապետությանը հանդուրժենք` պետությունը կործանելով: Ուստի ընդդիմությունն ու ողջ ժողովուրդը պետք է գիտակցեն, որ սեփական վարքով երկիրը տանելով էվոլյուցիոն ճանապարհով կամա թե ակամա շուտով դեմ են առնելու անխուսափելի պատերազմին: Իսկ պատերազմի հետևանքների և հետևաբար պետության ապագայի խնդիրը թողնելով ավազակապետերի ուսերին` ոչ թե իրենց ազատելու են պատասխանատվությունից, այլ մեղսակից են դառնալու երկրի կործանմանը: Իսկ դրանից խուսափելու լավագույն ճանապարհը հեղափոխության միջոցով իշխանության եկած ժողովրդավարական ուժերի, հսկայական պոտենցիալով ու հոգևոր ուժերով հաղթանակած քաղաքացիների ու նոր մարտունակ լիցքեր ստացած հայոց բանակի միջոցով ղարաբաղյան այս նոր պատերազմում հաղթելու մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});