Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Հայ կղերականության նոր ընտրությունը` Bentley

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հայկական թերթերից մեկին հաստատել է, որ «Բենթլի» մակնիշի մեքենա է նվեր ստացել: Ընդ որում, դրանով հետաքրքրվող լրագրողին էլ խորհուրդ է տվել չխառնվել իր անձնական գործերին: Իսկապես, մենք ինչ գործ ունենք արքեպիսկոպոս Կճոյանի և իր ստացած նվերների հետ: Մենք գործ ունենք մեր՝ հարկատուներիս փողով աշխատող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որը, եթե չենք սխալվում, Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ղեկավար է:

Ինչպե՞ս է վերաբերվում Տիգրան Սարգսյանն այն հանգամանքին, որ Հայաստանում բարձրաստիճան հոգևորականները այդպիսի օլիգարխիական նվիրատվությունների են արժանանում: Չէ՞ որ հենց Տիգրան Սարգսյանն էր, որ վարչապետ նշանակվելիս հայտարարում էր, թե աղքատության խնդիր ունեցող Հայաստանում մարդիկ պետք է քրիստոնեաբար ապրեն և հարստություն ու շքեղություն ցույց չտան: Նավասարդ Կճոյանը, թերևս, չի լսել Տիգրան Սարգսյանի խոսքերը, այլապես երևի իր նվիրատուներին կասեր, որ պետք չէ նման շքեղ նվերներով վարկաբեկել իր համեստ հոգևորականի քրիստոնեաբարո կերպարը:

Եթե Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականն է իրեն այդպես պահում, իրեն թույլ տալիս այդպիսի նվերներ ընդունել ու դեռ մի բան էլ լրագրողներին խորհուրդ է տալիս չմիջամտել իր անձնական հարցերին, ապա հայ քրիստոնյա հասարակությունն ինչ կարող է ակնկալել օլիգարխներից ու մականունավոր պատգամավորներից:

Սակայն այստեղ նաև հարցի մյուս, ոչ պակաս կարևոր մի կողմ կա: Իսկ ի՞նչ են այս ամենի մասին մտածում Հայ Առաքելական եկեղեցու շարքային սպասավորները: Կարելի էր, իհարկե, հարցնել, թե ի՞նչ է մտածում Ամենայն Հայոց կաթողիկոսը, սակայն կաթողիկոսն ինքն է շքեղ մեքենաների և այլ կարգի շքեղությունների հարմարավետությունը վայելում, և այստեղ հարցը բացարձակապես անիմաստ է:

Իսկ ի՞նչ են այս ամենի մասին մտածում Հայ Առաքելական եկեղեցու այն սպասավորները, որոնք անկեղծ ու ազնիվ նվիրումով ծառայության են մտել եկեղեցում՝ հավատալով, որ այն ասկետության, բարեպաշտության ու համեստության մի տաճար է: Ինչպե՞ս են նրանք վերաբերվում իրենց եկեղեցապետերի շքեղություններին, երբ, օրինակ, դրանք համեմատում են այն գործնական անելիքների անհրաժեշտության հետ, որ ունի Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգի հոգևոր կյանքի կարևորագույն պատասխանատվություն կրող ինստիտուտ:

Ինչպե՞ս են վերաբերվում նրանք այդ պատասխանատվությունը Բենթլիներով կամ այլ թանկարժեքություններով, բիզնեսներով և աշխարհիկ տարաբնույթ արտոնություններով փոխելու երևույթին, որ գերիշխում է հայ եկեղեցապետերի շրջանում: Ո՞վ է ընդհանրապես մտածում, որ հասունացել է Հայ Առաքելական եկեղեցին նորբուրժույ եկեղեցապետերի ձեռքից ազատելու ժամանակը:

Լուսանկարը՝ bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում