Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Քաղաքական ճգնավորության ժամանակը

Աշխարհին, այո, մաքրություն է պետք` այն հերոսների տխրունակ տեսքով, որոնք մեռնում են… անգործությունից… նաև այն կանանց, որոնք մինչև մահ ճանաչում են լոկ մեկ տղամարդու:
Պարույր Սևակ

Հայաստանի անկախության և պետականության գաղափարների վարկանիշի անկման ընդունված վարկածները միշտ չէ, որ համոզիչ են թվում: Մեզանում այդ գաղափարների արժեզրկումը ընդունված է կապել Հայաստանի անկախացմանը հաջորդած սոցիալ-տնտեսական դժվարություններին: Իհարկե, ասել, որ այս վարկածն ընդհանրապես զուրկ է հիմքից, սխալ կլինի: Պարզապես հնարավոր է, որ սա այդ պատճառաբանության երկրորդ և ավելի պակաս էական շերտն է: Գաղափարի վարկաբեկման նոր պատճառաբանության մասին մտածելու տեղիք են տալիս հրապարակում կանգնած բազմաթիվ քաղաքական գործիչներ։ Անժխտելի է, որ Հայաստանի անկախության գաղափարի կողմնակիցներ դարձած բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանի անկախության մասին առաջին անգամ մտածել են հենց, օրինակ, Պարույր Հայրիկյանի և նրա նման գործիչների շնորհիվ: Ասել է թե, ինչ-որ իմաստով այդ գաղափարները մեր գիտակցության մեջ նույնացված են եղել այդ գործիչների հետ: Սակայն այդ գործիչներն այսօր Հայաստանում ավելի ընդունված չեն, քան անկախ պետականության գաղափարը. Այսինքն` նրանց հեղինակության անկումը առնվազն զուգահեռաբար է տեղի ունեցել: Ու թերևս Հայաստանի անկախության գաղափարի ջատագով գործիչներն էլ հենց առաջնորդել են այս գործընթացը:

Եվ իսկապես, գուցե անկախ պետականության գաղափարը Հայաստանում ավելի մեծ հարգանք վայելեր, եթե անկախության գաղափարի հիմնական ջատագովներից մեկը` Պարույր Հայրիկյանը, 1996 թվականին ԱԺ ամբիոնին` ուղիղ եթերում իրեն փալասի նման չպահեր, գուցե այլ լիներ անկախ պետականության վիճակը, եթե ՀՀՇ-ական ու պետական լիդերներն էլ իրենց փալասի պես չպահեին ու քացու տակ չգցեին ընտրություններում ժողովրդի մի հսկայական մասի քվեն ստացած Վազգեն Մանուկյանի կողմնակիցներին: Իսկ կա՞ արդյոք վիճակագրություն, թե այս տեսարանը քանի մարդու գիտակցության մեջ է ավերել անկախ Հայաստանի տեսլականը, և քանի մարդու աչք է բացել` տեսնելու այն անմարդկային սոցիալական վիճակը, որ շրջապատում է իրեն: Գուցե իսկապես այլ լիներ անկախության գաղափարի վիճակը, եթե հրապարակից իշխանության եկած սոված գործիչները իսկապես մտածեին դիետա պահելու մասին, ասել է թե` մտածեին իրենց մասին: Գուցե իսկապես այլ լիներ մեր վիճակը, եթե գոնե գաղափարակիր գործիչների կոհորտան մտածեր, որ ճգնության է կանչվում, ոչ թե վայելքի:

Երբ մի փոքր ավելի ուշադիր ենք հետևում գաղափարների, ծրագրերի արժեվորման և արժեզրկման պրոցեսին, ավելի պարզորոշ ակնհայտ է դառնում, որ դրանք` այդ գաղափարները, ի սկզբանե արժեվորված կամ արժեզրկված չեն լինում: Դրանք միշտ կան այնպես, ինչպես կան, ու դրանց արժեվորումը կամ արժեզրկումը մշտապես ուղղակիորեն կապված է մարդու, տվյալ դեպքում` քաղաքական գործչի գործունեության հետ: Ասել է թե` անգամ ամենավեհ գաղափարը այդպիսին դառնում է մարդու գործունեության արդյունքում և մարդու գործունեության արդյունքում էլ կարող է կորցնել իր վեհությունը: Այսպիսով, կարող ենք սահմանել, որ գաղափարական քաղաքական գործիչը նա չէ, ով գաղափարներ է շարադրում, այլ նա, ով հոգ է տանում իր քարոզած գաղափարների մասին, ով հոգ է տանում ինքն իր մասին` որպես այդ գաղափարների մարմնավորում, ով ինքն իրեն ընկալում է գուցե որպես ավելի կարևոր արժեք, քան ինքը` գաղափարը: Գուցե այս շարադրանքը ոմանց կստիպի մտածել, որ խոսքը մեծամիտ քաղաքական գործչի մասին է: Առաջին հայացքից այս ընկալումը իրոք մեծամտության տարրեր է պարունակում, բայց մեծամտության այս տեսակը ոչ թե վայելք է ենթադրում, այլ ճգնություն, ոչ թե արտոնություն, այլ զրկանք: և այստեղ, միմիայն այստեղ է պետք փնտրել «համընդհանուր քաղաքական ապատիա» կոչված հիվանդության հարուցիչը, որի ճիրաններից մենք այսօր այդքան համառորեն ուզում ենք ազատվել:

Այսօր քաղաքական գործիչներից շատերն են բողոքում, որ մեր հանրությունը չի ուզում հավատալ վեհ գաղափարներին, չի կարողանում լսել փաստարկներ: Այս պնդումը, իհարկե, իրական է, բայց չի բացառվում, որ դա ոչ թե պատճառ է, այլ ընդամենը հետևանք: Իսկ քաղաքական քանի՞ գործիչ կա Հայաստանում, որ հարյուր հազարանոց «Մերսեդես-Բրաբուսի» ղեկին նստելուց առաջ գոնե մի պահ հիշի իր գաղափարների մասին և փորձի հասկանալ` իր «Մերսեդեսը» օգնելու՞ է իրեն հասկանալի դառնալ ժողովրդին, թե՞ խանգարելու է դրան: Քանի գործիչ կա Հայաստանում, որ գիշերային ակումբ հաճախելը անհամատեղելի է համարում իր գործունեության հետ, սոված ժողովրդի քանի՞ առաջնորդ կա, որ վախը սրտում է ռեստորան մտնում, քանի՞ նախարար կա, որ պոռնիկների հետ խմբակային սեքսով զբաղվելիս հասկանում է, որ վիրավորում է մի ամբողջ պետության ու մի ողջ ժողովրդի:

Իսկ ինչո՞վ է վիրավորում` կհարցնեք դուք: Խնդիրն ամենևին էլ բարոյական կերպարի ու նկարագրի մեջ չէ: Խնդիրը շատ ավելի նուրբ է, շատ ավելի զգայուն: Այսօր Հայաստանում հազարավոր մարդիկ կան, որ տարիներով ուզում են, ասենք, բարձրաստիճան պաշտոնյայի ընդունելությանն արժանանալ: Այդ հազարավոր մարդիկ տարիներով չեն կարողանում գտնել տվյալ պաշտոնյային, պատմել իրենց դարդերի մասին, տեսնելիս կամ ընդունելության արժանանալիս էլ` շփոթմունքից չեն կարողանում իրենց ասելիքը շարադրել: Հիմա դուք պատկերացրեք, թե ինչպիսին կլինի յուրաքանչյուր քաղաքացու վիրավորանքի աստիճանը, երբ, ասենք, նա պատահաբար իմանա, որ մի ինչ-որ պոռնիկ ոչ միայն գիտի տվյալ նախարարի ուղիղ հեռախոսահամարը, ոչ միայն ցանկացած պահի կարող է զանգել ու խոսել նրա հետ, այլև` մականունով դիմել նրան, կայֆեր բռնել նրա վրա ու նոր ժամադրություն նշանակել, որից պետական այրը չի կարող հրաժարվել: և իսկապես, սա առաջին հայացքից զավեշտալի է, իսկ երկրորդ հայացքից` լացելու չափ վիրավորական: Հիմա սրան հավելեք բոլորիս հայտնի այն ճշմարտությունը, որ Հայաստանը փոքր երկիր է, ու այստեղ ոչինչ գաղտնի չի մնում, և կհասկանաք, թե ինչու է մեր պետությունն այսքան արժեզրկված իր իսկ քաղաքացիների աչքում: Այն պարզ պատճառով, որ մեր պետական այրերը ավելի շատ ժամանակ են անցկացնում պոռնիկների հետ, քան Հայաստանի ոչ պոռնիկ քաղաքացիների միջավայրում: Խնդիրն այն չէ, որ իշխանությունը կտրված է ժողովրդից, խնդիրն այն է, որ իշխանությունը շատ մոտ է պոռնիկներին, գիշերային ակումբների երգիչներին ու ստրիպտիզյորշաներին, թանկարժեք ռեստորանների մատուցողներին ու շվեյցարներին:

Ընդհանրապես, Հայաստանում քաղաքական և հասարակական գործիչները շատ են սիրում լրագրողներից և հանրությունից պահանջել, որ իրենց վերաբերվեն որպես արժեքի: Այս պահանջի մեջ բովանդակային արդարացիություն, իհարկե, կա, բայց հասցեատերն է սխալ ընտրված: Հասարակական և քաղաքական գործիչները պետության, ժողովրդի արժեքային համակարգի անբաժանելի մասն են անշուշտ: Բայց այդ մենք չէ, որ նրանց պետք է վերաբերվենք որպես արժեքի, այլ հենց իրե՛նք պետք է դա անեն:

Պիտի կորցնես քո անձը, որ գտնես այն, պիտի նաև սոված մնաս, եթե անգամ սառնարանդ պայթում է մթերքներից, պիտի նաև ծակ կոշիկ հագնես, եթե անգամ ծակ կոշիկ չունես, պիտի գիշերային ակումբ չգնաս, եթե անգամ քունդ չի տանում, որովհետև դու առաջնորդ ես, ղեկավար ես, սպասավոր ես սոված ու ցնցոտիավոր, անհուսությունից քունը կորցրած մի ժողովրդի: Գաղափարներն, այո, բազում ժողովուրդների են փրկել վերահաս կործանումից: Բայց այդ գաղափարները ժողովուրդներին հասել են գաղափարական մարդկանց միջոցով, ովքեր ժողովրդին հասկանալի և ընդունելի լինելու շնորհն են ունեցել: Հենց այս շնորհն է, որ ամենօրյա ճգնությամբ պետք է կարողանա վաստակել ու պահպանել նա, ով հավակնում է լինել առաջնորդը ժողովրդի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում