Saturday, 06 03 2021
01:00
Թաթարստանի բնակչուհին բժիշկներին մեղադրել է որդուն առևանգելու մեջ, սակայն պարզվել է, որ նա հղի չի եղել
00:45
ԳԴՀ-ում իշխող կոալիցիան համաձայնել է «ռասա» բառը հանել սահմանադրությունից
00:30
Երկրին տան և ինքնաթիռի մեծության աստերոիդներ են մոտեցել
00:20
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
00:10
Իրանի անվտանգության աշխատակիցներն ինքնաթիռի առևանգում են կանխել
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին
Ռուսական բանակում COVID-19-ով հիվանդացության ամենացածր ցուցանիշն է երկրում. Շոյգու
«Սպուտնիկ V»-ն շրջանցելով Pfizer-ին դարձել է աշխարհում երկրորդ ամենատարածված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
23:15
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ
Հարկային տեսուչին կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել
Ռուսաստանցի երկու նոր դոլարային միլիարդատերերից մեկը Արտյոմ Խաչատրյանն է
Հայաստանը բարելավել է դիրքերը․ Տնտեսական լուրերը՝ ամփոփ
ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի հետ համագործակցության ընդլայնումը
Քոչարյանը սարսափում է ազատ ընտրություններից․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ
Բանակում չունենք Վազգենի նման հեղինակություն․ նա թույլ չտվեց՝ քաղաքականությունը մտներ բանակ ու խրամատներ
Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
ՓՊ-ն կոչ է անում ՀՀ նախագահին ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
21:20
Եվրահանձնաժողովը հաստատել է, որ ԵՄ երկրները կարող են ձեռք բերել «Sputnik V»
Երկրորդ և երրորդ նախագահները ԳՇ դեպքերը քաշում են իրենց տակ․ 17-ի պլանը ձախողվում է
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
«Օ, Զանգեզուր, օ, Կյորես…»․ Ալիևը կրկին զառանցում է․ Լուրերի հիմնական թողարկում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգելա Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր
20:50
Լոնդոնում բացվել է առաջին ոչ ամերիկյան Amazon խանութը՝ առանց դրամարկղերի և վաճառողների
Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ
Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում. ԳՇ
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ԶՈՒ
Պարտությունը ծրագրված էր այն օրից, երբ Քոչարյանը կեղծ տեղեկանքով դարձավ ՀՀ նախագահ
Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

Ով փալան, մենք` էշ

Հայաստանի ողջ քաղաքացիական հասարակությունը 2008թ. սկզբից ալեկոծության մեջ է:

Պատմություն է արդեն քաղաքացիական կյանքի գլխատմանն ու բնակչության հպատակեցմանն ուղղված ռոբոտասերժանտական տասնամյա տիրապետությունը: Արթնացած քաղաքացիական հասարակությունն այսօր արդեն վերջին հարվածներն է հասցնում քրեաօլիգարխիկ վարչախմբին: Սակայն ներկայումս հասարակության մեջ դեռևս մեծ թիվ են կազմում այն զանգվածները, ում վարքը խմբային հոգեբանությամբ զբաղվող մասնագետները կբնութագրեին որպես խրոնիկ պասիվություն կամ անտարբերություն:

Սեփական չարքաշ կյանքից դժգոհ այս մարդկանց հանդիպելիս աչք է զարնում նրանց կերպարի ամբողջ ողբերգականությունը` պայմանավորված ոչ թե իրենց սոցիալ-տնտեսական վիճակի անհուսությամբ, այլ, առաջին հերթին, մտավոր-գիտակցական բոբիկությամբ: Այս մարդիկ նախ ներկայացնում են իրենց ընտանեկան հոգսերը, դարդերը, ցավերն ու անօգնական վիճակը: Այնուհետև պատմում են գնաճի, գործազրկության, բազմաբնույթ սոցիալական անարդարությունների մասին: Հետո նաև խոսում են վարչական մարմինների կաշառակերության, խաբեբայության, բյուրոկրատական քաշքշուկների, սին խոստումների և իրենց ունեզուրկ ու իրավազուրկ կարգավիճակի մասին: Վերջում էլ, երբ փորձում ես հրապարակային պայքարի, ընդվզման ու սեփական վարքով փոփոխության հասնելու մասին խոսք բացել` իրենց գցում են արդեն «դոդերի բախչեն»: Մտքի գետտոյական մի տարածք, որտեղ տիրապետություն է հաստատել ճորտատիրոջ ֆիզիկական բռի ուժը ճանաչող, հայրենասիրական ճոռոմաբանությունը կրկնօրինակող ու կեղծ բարեգործությունը մատնանշող մակերեսային մտածողությունը:

Վերջերս ժամանակակից գրողներից Տաթև Չախչախյանի մոտ հանդիպեցի հասարակական նշված շերտի արատավոր վարքի մասին հետևյալ տողերին.

Սարերում քայլում է ուղտը:
Կուզիկ,
լղար,
բազմաչարչար,
բեռան տակ կքած,
քարերից քերծված,
անատամ,
հոգնած,
փայլուն ճառերից գլուխը ուռած,
փոշուն, արևին գլուխը կախած,
մտքով «Անթալիա» ծովափին պառկած…
Ուղտից աջ` կրակում են:
Ուղտից ձախ` կրակում են:
Ուղտից վեր` ի՞նչ կարան անեն:
Ուղտին գնդակ չի դիպչում,
որովհետև… Ի՞նչ իմաստ ունի…
Ու ինքն արդեն թքած ունի,
որովհետև ուղտ է,
որովհետև շուրջն անապատ է,
որովհետև ուղտատերը չկա…

Իր շուրջը տարածվող անապատի մեջ ուղտի միակ հույսը ուղտատերն է, որ բարեհոգություն կցուցաբերի ու «յոլա գնալու» համար իրեն երկու գրոշ կնետի: «Ով փալան, մենք` էշ»` սա է նրա կենսափորձի միակ բանաձևը: Այստեղ էլ երկրին տեր դառնալու նրա անհույս ուղին ավարտվում է: Մարդն ինքն իր տերը չէ, ուր մնաց, որ սկսի պայքարել, որ երկրի տերը դառնա: Իսկ իրեն նետված մի քանի գրոշներին կամ «դոդերի բախչից» եկող բարեգործությանը նա վերաբերվում է արդեն ամենայն լրջությամբ: Պայքարի միջոցով «վերացական» արժեքի` հասարակական համընդհանուր բարիքի հասնելու փոխարեն, իհարկե նախընտրելի են գրոշներն ու «բարեգործությունները», որոնք կոնկրետ են, շոշափելի և կյանքի համար անվտանգ:
Քաղաքացիական պայքարի հանդեպ բնակչության առանձին շերտերի ցուցաբերած անտարբերության հիմքում ընկած են դարավոր ճշմարտություններ: Արիստոտելն, օրինակ, «Պոլիտիկա» աշխատությունում հետևյալ միտքն է շարադրում. «Մարդկանց համար հաճելի է աշխատանքը, քան թե քաղաքականությամբ և կառավարմամբ զբաղմունքն այնտեղ, որտեղ պաշտոնների ձեռքբերումը չի համընկնում նյութական օգուտների հետ: Չէ՞ որ մարդիկ իրենց ընդհանրության մեջ առավել ձգտում են եկամտի, քան թե` պատվի: Սա ապացուցվում է նրանով, որ հնում մարդիկ հանդուրժում էին բռնապետությունը, իսկ ներկայումս հանդուրժում են օլիգարխիան, միայն թե ոչ ոք նրանց չխանգարի զբաղվել իրենց գործով և չբռնագրավի իրենցից ոչինչ»:

Թվում է, թե Արիստոտելի մատնանշած երկու հիմնական փաստարկների` սեփականության պաշտպանվածության չգոյության ու աշխատանք ունենալու երաշխիքի չգործելու պայմաններում, Հայաստանում քաղաքացիական շարժումը պետք է համախմբեր ողջ հասարակությանը: Սակայն մեզ շրջապատող իրականությունը դեռևս ցուցանում է ուղտերի քարավաններ, որոնք հիացական վերաբերմունքի են արժանացնում իրենց նետված արդեն ցամաք հացն ու լրահոսերով մատուցվող նորանոր տեսարանները: Այն դեպքում, երբ աշխատանք ու սեփականություն ունենալու իրավունքներն արդեն վաղուց շռայլություն են դիտվում նրանց համար: Սա արդեն հիմք է տալիս խոսել դեպի սեփական իրավունքները հասարակական այնպիսի անտարբերության մասին, որի դեմ պայքարելու համար պետք է լծվեն քաղաքացիական հասարակության առողջ ուժերը:

Կա՞ արդյոք որևէ դեղամիջոց այս հասարակական արատի դեմն առնելու համար: Հնադարի խորաթափանց միտքն այս կապակցությամբ պահպանած ունի լուծումներ: Դրանցից մեկը, վերաբերող Աթենքի խոշոր օրենսդիրներից Սոլոնի նախաձեռնությանը, նկարագրում է Արիստոտելն իր «Աթենական պոլիտեայում»: Տեսնելով, որ պետության մեջ հաճախ երկպառակություն է լինում, ու քաղաքացիներից շատերն այդ ընթացքում, լրիվ անտարբեր, սպասում են, թե դա ինչով կվերջանա` Սոլոնը մի օրենք է հրապարակում: Այդ օրենքով քաղաքացիական երկպառակությունների ժամանակ այն քաղաքացին, ով զենքը ձեռքին չէր միանում պառակտված կողմերից որևէ մեկին, զրկվում էր քաղաքացիությունից ու մասնակցություն չէր ունենում պետական գործերին:

Միայն ելնելով ժամանակակից հումանիստական դարաշրջանի պահանջներից` Սոլոնի այս օրենքի նշանակությունը չպետք է թերագնահատել: Եթե հին հույների մոտ քաղաքացիական անտարբերության դեմ պայքարելու միջոց էր ճանաչվում քաղաքացիությունից և հետևաբար քաղաքացիական իրավունքներից զրկումը (որը գրեթե հավասարազոր էր մահվան դատապարտման), ապա ներկայումս քաղաքացիական հասարակության շրջանում կարևոր գործիք կարող է դառնալ այն իրավունքների ու երաշխիքների ֆորմալ ամրագրումը, որից զրկված է բնակչության ստվար մի զանգված: Քաղաքացիական շարժումն առաջնորդող ուժերի կողմից բնակչության ունեզուրկ ու իրավազուրկ հսկայական շերտերի ինչքի նկատմամբ սեփականության ու աշխատանքի նկատմամբ իրավունքների ճանաչումն ու ամրագրումը կարևոր խթան կարող է դառնալ վերջիններիս քաղաքացիական շարժմանը մասնակցելու համար: Ճանաչում ու ամրագրում, որ պետք է կատարվի հրապարակավ ու նշված զանգվածների համաժողովրդական շարժմանը անդամագրվելու միջոցով: Պասիվ ու իներտ զանգվածների իրավունքների ու սեփականության նման վերաճանաչումը մարդկանց կուղղի դեպի հրապարակ, որտեղ վերջիններս կգտնեն իրենց խնդիրները լուծող նոր հասցեատիրոջը` ընդդիմությանը: Իսկ վերջինս էլ վարչախմբից ապօրինի որոշումները ուժը կորցրած ճանաչելու պահանջի փոխարեն, կամրագրի իր միանշանակ որոշումը քաղաքացիական նշված իրավունքների ու երաշխիքների ճանաչման հարցում` դրա գործնական իրագործումը թողնելով վարչախմբի տապալումից հետո: Միաժամանակ խրոնիկ պասիվ ու անտարբեր հասարակական շերտերը քրեաօլիգարխիկ վարչակարգին չհանդուրժելու համար ձեռք կբերեն կոնկրետ ու նյութականացված երաշխիքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});