Saturday, 13 07 2024
Իրանցիներն առաջարկել էին ռազմական ներկայություն ունենալ Սյունիքում
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
Հայաստանն իրեն կամակոր երեխայի պես չի կարող պահել, խաղը կիսատ թողել. պետք է կառուցողական լինել
Հայաստանի մեծ չինական «լռությունը»
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
20:30
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ
20:00
Բրիտանացիները հաստատել են՝ ամերիկյան ինքնաթիռներն օգտվում են Կիպրոսում գտնվող իրենց ռազմաբազայից
Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա
Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը
19:15
Երկիր մոլորակի բնակչությունը 2080-ականների կեսերին կհասնի 10,3 միլիարդի
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
18:45
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
18:30
Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
Փեզեշքիանի եվրոպական «մոդուսը» Հայաստանի հնարավորությու՞ն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է
17:50
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
Թվում էր՝ ԵՄ 2,6 միլիարդը ուզածի պես ծախսելու ենք. թերացումը մերն է՝ պետք է արագ վերացնել
Կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան
Վստահ չեմ, թե այս փոթորիկներում նավը կարող ենք հասցնել նավահանգիստ. ախտորոշումը պետք է հստակ լինի
17:09
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին
Էրդողանն ասել է, թե իր համար որն է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գլխավոր արժեքը
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
16:30
Հնդկաստանի նավթի նախարարը կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում
16:00
Հայաստանը 2025 թվականի համար ներդրում կունենա ՀԱՊԿ-ում․ Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ
«Բարև, քեռի ջան», «Ձե՞ր դպրոցն է սարքվում». Փաշինյանն Արագածավանում է
«Նկարվե՞նք». Փաշինյանն այցելել է Արտենիի դպրոցի նորոգված դահլիճ
«Ճամփա չկար՝ մեզ հարս չէին տալիս». Փաշինյանը այցելել է Արևուտ

Միշտ մտածեցեք այդ մասին, բայց երբեք մի խոսեք

Զրույց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին ՍբՕծություն, Տ Տ  Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ։ Նոյեմբեր 23, 1990թ ,

(Թերթի փրկված միակ օրինակը պահպանվում է հեղինակի անձնական արխիվում)

Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ – Հոկտեմբերին Մոսկվայում, Ղարաբաղի հարցով հայ պատգամավորների հացադուլը դադարեցնլիս, դուք ասացիք՝ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից ես լավատես չէի, դրա համար ես հիմա հուսահատ չեմ։ Ինչպե՞ս է, որ չեք հուսահատվում Ղարաբաղի ու Շահումյանի համար այս ծանր օրերին։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ,– Ես այդ շարժման սկզբնավորությանն ավելի վերապահ էի՝ հաշվի առնելով մեր սեփական ուժերի տարողությունը։ Սակայն Ղարաբաղյան շարժումն սկսողները շատ մեծ լավատեսությամբ սկսեցին, առանց հստակ ծրագրի, կարծելով, որ եթե մեր պահանջն արդար է, եւ, անշուշտ, որ արդար է, անպայման այդ արդար դատը պիտի հաջողվի։ Նույնիսկ խորհուրդ տվեցի շարժման առաջին օրերին լավ մտածել, հեռատես լինել, հաշվի առնել, թե արդյո՞ք երաշխիքներ կան գործը հաջողացնելու իմաստով՝ չմոռանալով մեր աշխարհագրական դիրքը, եւ մեր սեփական ուժերի տարողությունը։

Ես այն ժամանակ մտածում էի, որ Հայաստանը պետք է նեցուկ կանգնի Ղարաբաղին, բայց ոչ ուղղակի, ոչ հրապարակավ, այլ տարբեր միջոցառումներով։ Օրինակ ունեի Հյուսիսային Իռլանդիայի վիճակը։ Քսան տարի արյունալի պայքար է գնում միավորման համար, բայց մայր երկիրն ուղղակիորեն չի միջամտում եւ արտաքնապես նորմալ հարաբերությունների մեջ է Անգլիայի հետ։ Այնուամենայնիվ, մեր շարժումն սկսվեց, եւ ես էլ ոգեւորվեցի, որովհետեւ այդպիսի հարցերի մեջ մարդ կարող է կարծիք ունենալ, բայց վստահ լինել չի կարող։ Ես հիմա էլ վստահ չեմ՝ ճիշտ էր դա, թե չէ, բայց այն ստեղծվեց արդար պահանջի հիման վրա, եւ հայ ժողովրդի ազգային զգացումները սքանչելի կերպով դրսեւորվեցին։ Հիմա, եթե սկսել ենք, պիտի հաջողությամբ շարունակենք։ Եւ պետք չէ հուսահատվել այն դժվարություններից, որոնք մեր առջեւ կան ու պիտի լինեն։

Շատ էլ պետք չէ աճապարել։ Մենք երեք հազար տարվա ժողովուրդ ենք, հետեւաբար, կարող ենք պայքարը շարունակել, ասենք եւս տաս տարի։ Լուծումը մեր արդար դատը հետապնդելու ձեւերի մեջ պետք է որոնել՝ նայած ստեղծվող կացությունների։ Ես ուզում եմ շեշտել՝ ըստ կացությունների, հեռատեսությամբ, զգուշավորությամբ, երբեմն համարձակությամբ, համբերությամբ, միշտ շարունակելով նույն պայքարը։ Անցյալ դարում ուժեղ պայքար էր գնում ֆրանսիացիների եւ գերմանացիների միջեւ՝ Ալզաս Լորենի (Էլզաս Լոթարինգյանի) հարցով։ Գերմանացիները գրավել էին այդ շրջանը, եւ ֆրանսիացի ժողովուրդը մեզ նման զայրույթի, հուսահատության մեջ էր, երբ հայտնի մի ֆրանսիացի գործիչ հետեւյալ պատգամը տվեց՝ միշտ մտածեցեք այդ մասին, բայց երբեք մի խոսեք։ Եւ ֆրանսիացի ժողովուրդը իրապես լռեց։ Լռեց հիսուն տարի ու ապա 1918-ին նորից ետ վերցրեց իր հողերը։ Պատմությունը երբեմն ճշմարիտ դասեր է տալիս։

ՇՂ–  Ինչ եք կարծում, ինչ դեր է կատարել քրիստոնեությունը մեր հոգեւոր կերտվածքի ձեւավորման մեջ, արդյո՞ք պատմության դասերը մեզ մի բան սովորեցրել են։ Եվ իսկապե՞ս մենք քրիստոնեության արժեքներով ապրող ժողովուրդ ենք։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ, – Ես ոչ թե կարծիք եմ հայտնում որպես կաթողիկոս, այլ ուզում եմ պատմության հիմքի վրա մի հաստատում կատարել։ Հայ ժողովուրդը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց 4-րդ դարի սկզբին, եւ այն այնքան նույնացավ մեր ազգի հետ, որ ահա 1700 տարի է, նրանք չեն բաժանվում մեկը մյուսից։ Մեր պատմության ոսկեդարը քրիստոնեության անմիջական արդյունքն է։ Ինձ թվում է, թե հայ ժողովուրդը ազգային եւ ոգեկան իմաստով իր վերջնական ձեւերը չէր գտել առաջին դարերին, եւ որոնումի մեջ էր, թեեւ իբրեւ ժողովուրդ, կար։

Նա կարող էր դեպի պարսկական հեթանոսություն գնալ, այդ ճնշումները կային պարսիկների կողմից։ Ճիշտ այդ պահին եկավ քրիստոնեությունը, եւ, մի տեսակ դարձավ այն շաղախը, որով վերջնականապես կաղապարվեց մեր ժողովրդի ոգեկանությունը։ Այսպես չեղավ մյուս ազգերի հետ։ Հելլեններն, օրինակ, իրենց ոսկեդարը ստեղծեցին քրիստոնեությունից 500 տարի առաջ։ Մշակույթի առումով նրանց փառքը հին հեթանոսական շրջանն է, Պերիկլեսի ոսկեդարը։ Ֆրանսիացիները քրիստոնեություն ընդունել էին վաղուց, թեեւ ազգային տեսակետով արդեն կազմավորված էին, բայց մշակութային իրենց ոսկեդարը կերտեցին Լյուդովիկոս ԺԴ-ի շրջանում։

Մեր ժողովրդի ազգային ոգեկանությունը կազմավորվեց եւ ճառագայթեց քրիստոնեությունն ընդունելուց մոտ 100 տարի հետո միայն, երբ փայլատակեց Մեսրոպ Մաշտոցը, թարգմանվեց Սուրբ գիրքը, եւ սկիզբ առավ հայ գրականությունը։ Նաեւ Վարդանանց պատերազմը հայրենական հերոսամարտ էր՝ քրիստոնեական հավատքի հիման վրա։ Բավական է կարդալ Եղիշե պատմիչի գործը՝ հասկանալու համար այդ ճշմարությունը։ Դա համաշխարհային մակարդակով խղճի, կրոնի ազատության առաջին պատերազմն էր։ Կրկնում եմ, մեր ազգային ոգեկանության հիմունքները քրիստոնեությամբ շաղախվեցին, կազմավորվեցին, ծաղկում ապրեցին եւ հասան մեր օրերը։

Շ,Ղ– «Էջմիածին» հանդեսը տարիներ շարունակ լույս է տեսնում որպես Մայր աթոռի պաշտոնաթերթ։ Կարելի չէ՞ր, որ հնարավորինս անդրադառնար մեր հայ քրիստոնեական վիթխարի մշակույթին, որը զանազան պատճառներով փակ է մեր առաջ։ Օրինակ՝ ասենք,  Երուսաղեմի պարականոն Ավետարանները, որ իսպառ անմատչելի են։ Կամ՝ օրինակ, Մաշտոց, Օրմանյան, Մագիստրոս, Շնորհալի, Տաթեւացի, եւ այլն։ Մեզ այս հեղինակների  ժառանգության չնչին մասն է միայն հայտնի։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ,- Իր գոյության քառասուն տարիների ընթացքին այդ կարգի հոդվածներ, գրություններ բազմաթիվ անգամ լույս են տեսած, բայց ոչ բավարար չափով, եւ ես Ձեզ հետ համաձայն եմ։

Շ․Ղ – Ու նաեւ մի կարեւոր խնդիր։ Այսօրվա հայ մարդը որոշակիորեն չգիտե, թե ինչով է առաքելական եկեղեցին տարբերվում քրիստոնյա մյուս եկեղեցիներից՝ ուղղափառից, բողոքականից կամ կաթոլիկից։ Չգիտե՝ ծիսական ու դավանաբանական ինչ տարբերություններ կան այս եկեղեցիների միջեւ։ Հնարավոր չէ՞ Մայր աթոռի միջոցով այս տարրական գիտելիքները հաղորդել մեր հավատացյալներին, ձեռնարկներ, գրքեր տպագրել, մանավանդ, Էջմիածնի հրաշալի տպարանի պարագայում։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏԵս համաձայն եմ Ձեզ հետ։ Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ կտրված լինելով հոգեւոր կյանքից, եկեղեցուց, իրապես ի վիճակի չէ զանազանելու հայ առաքելական եկեղեցին այլադավան կրոններից։ Դա մեզ մտահոգում է, անշուշտ, եւ աշխատում ենք այդ ուղղությամբ եւս, ինչքան մեր ուժերը ներեն։ Եւ ծրագրեր կան որոշ հրատարակություններ կատարելու, ծանոթացնելու համար՝ մեր եկեղեցին իր յուրահատուկ աստվածաբանական մտածելակերպով, իր ազգային հոգեւոր ավանդույթներով, այսօրվա կառույցով ու առաքելությամբ։ Բայց գիտե՞ք, դա երկարատեւ աշխատանքի արդյունք կարող է լինել։ Քայլ առ քայլ, ծրագրված գործ պիտի տարվի, որպեսզի հասնենք այդ նպատակի իրականացմանը։

ՇՂ – Անցյալ դարի Աստվածաշնչի աշխարհաբար թարգմանությունը լեզվական տեսակետից եղել է սահմանափակ եւ ոչ գոհացուցիչ։ Տեղյակ եմ, որ Սբ․ Էջմիածինը պատրաստում է արեւելահայ ամբողջական նոր թարգմանություն։ Եւրոպայում տպագրվել են նաեւ Աստվածաշնչի տարբեր մեկնություններ բնագրից, որոնք ժամանակին արտացոլվել են տարբեր թարգմանություններում։ Սբ․ Էջմիածնի նոր թարգմանության մեջ, արդյո՞ք տեղ են գտել նորօրյա տարբեր թարգմանությունների նոր մեկնությունները, նոր հայացքով, նոր մեկնաբանությամբ։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Անցյալ դարում թարգմանել են բողոքականները՝ Պոլսում, որը լեզվական եւ այլ տեսակետներով գոհացուցիչ չէ։ Հիմա այդ պակասը դարմանելու համար արդեն յոթ տարի է կատարում ենք նոր թարգմանություն այսօրվա գրական հայերենով՝ Մատենադարանի գիտնականների եւ մեր մի քանի հոգեւորականների ջանքերով։ Արդեն պատրաստ է, արվում են խմբագրական ճշտումներ, կարծում եմ լավ թարգմանություն է, եւ առաջիկա տարում պատրաստ կլինի տպագրության համար։ Տպագրությունն իրականացվելու է արտասահմանում։ Բարեբախտաբար մեզ նյութապես օգնելու է Աստվածաշնչի միացյալ ըներությունը։ Սա միջազգային կրոնական կազմակերպություն է, որը համաշխարհային մակարդակի վրա օժանդակում է սուրբ գրքի տարբեր լեզուների թարգմանությունը։

Շ Ղ – Իսկ նոր թարգմանությունն ինչպիսի գիտական մշակում է անցել։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Հենց սկզբից ասեմ, որ մեկնություններ չեն լինելու, տեքստն է միայն թարգմանվելու։ Ինչ վերաբերում է Եվրոպայում կատարվող թարգմանություններին, դրանք բավականին տարբերվում են մեկը մյուսից։ Կան թարգմանություններ, որոնք կատարվոմ են արդիական մոտեցումներով, նույնիսկ հեռանում են բնագրից՝ ավելի հասկանալի, տվյալ ժողովուրդներին ավելի մատչելի լինելու համար։ Մեր թարգմանիչների խնդիրն է եղել հավատարիմ մնալ գրաբար, ոսկեդարյան հայոց թարգմանությանը, նկատի առնելով նաեւ հունական, եբրայական բնագրերը։ Այս առթիվ աներեւակայելի հարցեր առաջացան եւ հնարավոր չափով այդ բոլորը հաշվի առնվեցին։

Շ․ Ղ – Հոգեւոր ճեմարանը պատրաստում է աստվածաբաններ։ Ինչպիսին է ակադեմիայի ու եկեղեցու կապը

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ – Սերտ համագործակցություն կա Մատենադարանի հետ, որովհետեւ հին գրականության նյութերն այնտեղ են, եւ ուսանողներն իրենց ավարտաճառերը կամ ուսումնասիրությունները պատրաստելու համար անպայման Մատենադարանից են օգտվում։

ՇՂ -էջմիածինը որպես գիտական աստվածաբանական կենտրոն ինչ նոր հրատարակություններ է պատրաստում՝ մարդկանց վերադարձնելու հայ առաքելական եկեղեցուն։ Երկրի այս ծանր իրավիճակում,  բազմաթիվ աղանդավորական խմբեր են հայտնվել Երեւանում։ Չե՞ք կարծում, որ այդ ակտիվացումը կապված է ժողովրդի հոգեւոր դաստիարակության պակասի հետ։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․-  Անշուշտ, մենք ոչ միայն մտահոգված ենք, այլ ցավում ենք այդ բանի համար, եւ ինչպես Դուք ասացիք, դրանց առաջն առնելու համար, նախ մեր քարոզչությունը պետք է մակարդակով հնչի մեր եկեղեցու բեմից, հեռատեսիլով։ Իսկ գրականության հարցում ուղղակի չենք կարողանում հասցնել։ Տպագրական դժվարություններ ունենք, բայց պիտի աշխատենք առաջն առնել կրոնական բաժանումների եւ ցրվածությունների, որոնք վատառողջ երեւույթներ են։ Ողջամտությունը պետք է հուշի մեր ժողովրդին, որ ճիշտ ճանապարհի վրա մնա, հավատարիմ մեր բազմադարյա առաքելական եկեղեցուն, որը մեր ազգային հարազատ եկեղեցին է՝ մոտ երկու հազար տարիներ ի վեր։ Հավատարիմ մնալը մեր առաքելական եկեղեցուն ոչ միայն կրոնական, այլ նաեւ ազգային քաղաքական կարեւորություն ունեցող հարց է։ Աղանդավորական շարժումները անհարազատ են մեր ազգին, արտասահմանից են ներմուծված եւ ֆինանսավորված։ Կրոնական մակարդակի վրա, իմ կարծիքով, մեր ժողովուրդը պետք է պահպանի իր միասնությունը հոգեւոր եւ ազգային իմաստով։ Մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ Մայր Հայաստան նշանաբանով։

Շ Ղ –Հայաստանում կան տարբեր քաղաքական կուսակցություններ, որոնք տարբեր կերպ են տեսնում Հայաստանի անկախության պարագան։ Կրոնը, սակայն, այն միավորող ուժն է, որն իր շուրջ պետք է համախմբի հայ ժողովրդին՝ անկախ կուսակցական պատկանելության։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Կուսակցություններիի գոյությունը ժողովրդավարության հիմն է, եւ ես դրա մեջ անպատեհություն չեմ տեսնում։ Պայմանով, որ ծայրահեղությունների չհասնի եւ թշնամանքներ չդրսեւորվեն։ Անշուշտ, եկեղեցին չպետք է որեւէ կուսակցության կողմ լինի, դեմ էլ չպիտի լինի։ Եկեղեցին բոլորի հետ պիտի լինի։ Այն գիտակցությամբ, որ գոնե հոգեւոր մակարդակի վրա կարողանա իրագործել ազգային միասնությունը, հարգելով բազմակուսակցության սկզբունքը։

ՇՂ – Հայ առաքելական եկեղեցին պատմական փորձ ունի այս առումով՝ պետականության բացակայության պարագայում, պահպանել է ազգային միասնությունը։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ –  Այդ իմաստով մեր եկեղեցին կատարել է իր պատմական առաքելությունը, մանավանդ պետականությունը կորցնելուց հետո, երբ եղել են բաժան բաժան, տարբեր տիրապետությունների տակ։ Բայց եկեղեցին կարողացել է մեր ազգի ոգեկան միասնությունը եւ անկախությունը պահել, հասցնել մինչեւ մեր օրերը։

Շ․Ղ-  Եւ չեմ կարող այս պահին Խորհրդային միության գոյության այս  դրամատիկ ու մեզ անծանոթ իրավիճակում, այս հարցը չտալ։ Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի եւ Խորհրդային Ֆեդերացիայի հետագա հարաբերությունը կամ համագործակցությունը։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ․ – Իմ հաստատ համոզմունքն է, որ Հայաստանի ազատ եւ ինքնիշխան հռչակումը արդար է եւ ճիշտ։ Բայց միաժամանակ համոզված եմ, որ մեր ազգի շահերը պահանջում են, որ պահպանվի Միությունը ինքնավար եւ ինքնիշխան հարաբերությունների հիման վրա՝ սուվերեն հանրապետությունների կոնֆեդերացիայում։

ՇՂ․ – Վեհափառ Հայրապետ, «Միտք» շաբաթաթերթը Ակադեմիայի նոր պարբերականն է։ Հուսով ենք օգտակար կնկատվի մամուլի  այսօրվա խայտաբղետ ներկապնակի մեջ։

Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ – Մեր օրհնությունը «Միտք» շաբաթաթերթին։ Անունն իմ սրտին խոսում է, քանզի ծանոթ եմ «Միտք» ամսագրին, որ ժամանակին լույս է տեսել Թիֆլիսում։ Շատ բարձր մակարդակի հանդես էր։ Իմ օրհնոթյունը ձեր թերթին, ձեր խմբագրաական կազմին, աշխատակիցներին եւ բոլոր ընթերցողներին։ Տարածեք եւ լուսավորեք մեր ժողովրդի կյանքի ճանապարհը՝ արդար ու ազատ մտքի ճառագայթումներով։

«Միտք», 23 նոյեմբերի, 1990թ Երեւան

Հ Գ Հայաստանի ԳԱ «Միտք» շաբաթաթերթը  կարճ կյանք ունեցավ։ ՀՀՇ-ի իշխանության օրոք կրճատվեցին Ակադեմիայի ծախսերը եւ թերթը փակվեց։ Շենքի պահպանման անբարենպաստ պայմաններում անձրեւից ու կաթիլքից քայքայված պահոցում, թերթի արխիվը ոչնչացավ։ Հեղինակային մի քանի համարներ պահպանվել են իմ անձնական արխիվում։

Հեղինակ, 2023թ Երեւան     

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում