Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Ռազմավարական հնարքներ պետության գլխին

Հայաստանում դեմոգրաֆիական խնդիրը վաղուց է հասել ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակի, և այդ հարցում սպառնալիքը կրկնակի է նաև այն առումով, որ դա խորանում է նաև Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ մեր անվտանգության երաշխավոր դարձած Ռուսաստանի ջանքերով: Շատերին է արդեն հայտնի, որ ռուսները Հայաստանում սոցիալապես անապահով խավերից մարդիկ են հավաքագրում իրենց անբնակ շրջանները բնակեցնելու համար:

Այսինքն՝ ռուսները Հայաստանը դատարկում են, որ իրենց ժողովրդագրական խնդիրները լուծեն: Այդ անհեթեթ և վտանգավոր գործընկերությանը մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու: Այստեղ հանցավոր դիրքը պատկանում է Հայաստանի իշխանությանը, որը ռուսներին թույլ է տալիս դատարկել Հայաստանը:

Եվ շատերին կարող է թվալ, որ սա Հայաստանի իշխանության Ռուսաստանի դեմ անզորության հերթական վկայությունն է: Իրականում նման բան չկա, ոչ մի անզորություն էլ չկա այստեղ: Այստեղ հենց Հայաստանի իշխանության հաշվարկն է` Հայաստանը հնարավորինս դատարկել սոցիալապես անապահով խավերից: Ու ոչ այն պատճառով, որ նրանք գնան Ռուսաստան, աշխատեն և գումար ուղարկեն Հայաստան: Ամենևին, քանի որ գնացողներին ընտանիքներով են տանում, հետ չվերադառնալու պայմանով` տալով Ռուսաստանի քաղաքացիություն:

Խնդիրն այստեղ այլ է, և առավել քան վտանգավոր: Բանն այն է, որ իշխանությունն իրեն ազատում է պոտեցիալ դժգոհողներից: Այսինքն՝ իշխանությունները համաձայն են, որ Հայաստանի ժողովուրդը հեռանա այս երկրից, թողնի երկիրը դատարկ, միայն թե իրենք չհեռանան իրենց պաշտոններից: Իսկ դատարկ երկրի հարցերն իրենք կլուծեն՝ բնակեցնելով այն օտարազգիներով:

Այսօր արդեն կառավարությունը հեշտացնում է վիզային խնդիրը Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերություններում: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ հատկապես այս երկրների:

Բանն այն է, որ այս երկրներում բնակչության աճի տեմպը ուղղակի ֆանտաստիկ է, քանակը՝ մեծ, տարածքը և ռեսուրսները՝ քիչ: Եվ այս երկրներից հաճույքով կգան Հայաստան: Ի վերջո, իրենց երկրում էլ աղքատ են ու սոված, այստեղ էլ կլինեն այդպիսին, բայց գոնե իրար գլխի լցված չեն լինի: Եվ կգան հնդիկներն ու չինացիները՝ փոխարինելու Ռուսաստան ուղարկվող հայերին:

Իսկ նրանց համար կստեղծվեն աշխատատեղեր, օրինակ՝ Հայաստանի հանքերում չինացի սեփականատերերի կողմից, որոնց վաճառվում են Հայաստանի երկաթի հանքերը: Հայաստանն օտարազգիներով բնակեցնելը նաև մի առավելություն էլ ունի իշխանությունների համար:

Եթե նրանք նույնիսկ սովածությունից բողոքեն էլ, ապա սափրագլուխների ջոկատներին ու ոստիկաններին նրանց վրա ուղղելու դեպքում Հայաստանի իշխանությունները էլ չեն արժանանա սեփական ժողովրդի դեմ զորք հանելու մեղադրանքին:

Շատերին գուցե ֆանտաստիկ թվան նման դատողությունները, բայց տեսեք միտումներն ու արեք եզրակացություններ, և եթե այլ եզրակացությունների ավելի ամուր հիմքեր կան, ապա նոր միայն զարմացեք մեր եզրակացությունների վրա:

Բանն այն է, որ որևէ այլ կերպ դժվար է բացատրել սեփական երկիրը դատարկելու գործընթացին լռելյայն հետևող իշխանությունների վարքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում