Wednesday, 22 07 2026
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞

Մթնոլորտի թարմացումը

Կասկած չկա, որ Հայաստանում դեռ մի քանի օր էլ կպահպանվի այն էմոցիոնալ բարձր ֆոնը, որ առաջացավ մարտի 17-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետո, երբ ժողովուրդը մուտք գործեց Ազատության հրապարակ: Այդ ֆոնը, թերևս, չի էլ անցնի, գոնե՝ մինչև ապրիլի 8-ի հանրահավաքը:

Բայց օրերի հետ այն կնվազի՝ տեղ բացելով տեղի ունեցածի առավել սթափ ու սառը գնահատականի և հետագայի որոշակի կանխատեսումների, դիտարկումների ու ակնկալիքների համար: Այդ իմաստով թերևս արդեն իսկ ժամանակն է այդ ուղղությամբ որոշակի մտորումների: Ի վերջո, ի՞նչ կատարվեց մարտի 17-ին: Այդ օրվանից հանրության սպասումները ահռելի էին, ընդ որում, ոչ միայն հանրահավաքի եկածների, այլ նաև տանը մնացածների, որոնք նույնիսկ երբեք չեն էլ եկել հանրահավաքների:

Այսօր ստացվել է այնպես, որ Հայ ազգային կոնգրեսի գործունեությունն անտարբեր չի թողնում որևէ մեկին, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունից հետո կամ իշխանությանը զուգահեռ Կոնգրեսի քայլերն են նաև կանխորոշում Հայաստանում իրավիճակի բովանդակությունը: Ահա թե ինչու դրան հետևում և սպասումներ են ունենում հասարակության բոլոր խավերը՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից և հետաքրքրություններից: Եվ այդ իմաստով, իհարկե, հանրահավաքը որոշակիորեն արդարացրեց սպասումները:

Խնդիրն այն է, որ Ազատության հրապարակ մուտքը ունի ոչ միայն զուտ բարոյահոգեբանական նշանակություն Կոնգրեսի համակիրների համար, այլև նշմարում է երկրում իրավիճակի որոշակի փոփոխություն, դրա ապացույցն է: Էական չէ, թե ինչպես է տեղի ունեցել մուտքը. եղել է նախապես անուղղակի համաձայնություն, թե իշխանությունը, տեսնելով հանրահավաքի բազմությունը, վերջին պահին է որոշել լարվածություն թույլ չտալու համար բացել հրապարակը տասնյակ հազարավոր քաղաքացիների առաջ: Ինչպես էլ որ այն տեղի ունեցած լինի, ակնհայտ է, որ դա Հայաստանում իրավիճակի որոշակի փոփոխության արդյունք է, քանի որ, մեղմ ասած, միամտություն է կարծել, որ իշխանությունն ընդամենը մարդասիրական մղումներից կամ հանդուրժողության հանկարծակի բռնկումից է որոշել բացել հրապարակը, որ փակ էր պահում ավելի քան երեք տարի: Եվ նաև պատճառն ամենևին այն չէ, որ Հայաստանում են ԵԽԽՎ համազեկուցողները, քանի որ Հայաստանում էլի են եղել բարձրաստիճան արտասահմանյան պատվիրակություններ Կոնգրեսի հանրահավաքների օրերին, սակայն Ազատության հրապարակի ուղղությամբ շարժ չի եղել այն հաշվարկով, թե պատվիրակությունների ներկայությունն իշխանությանը կստիպի հանդուրժող լինել:

Իրականում փոխվել է իրավիճակ, ինչն էլ իշխանությանը ստիպել է ավելորդ լարվածությունից խուսափելու համար բացել հրապարակը քաղաքացիների առաջ: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, թեկուզ՝ հենց միայն զուտ հրապարակի մասով: Խնդիրն այս պահին կարծես թե այն է, որ նեղացել է իշխանության ուժ կիրառելու հնարավորությունների սահմանը, և դրանում, անշուշտ, բացի արտաքին ու ներքին տարբեր քաղաքական ու սոցիալական գործոններից, զգալի դերակատարություն ունեն հասարակության ակտիվացման գործոնը և ընդդիմության համեմատաբար համարժեք արձագանքը դրան:

Եվ եթե այստեղ խոսք է գնում հնարավոր գործարքների մասին, ինչը միանգամայն բնական է ցանկացած քաղաքական պրոցեսի պարագայում, քանի որ գործարքն ու դավադրությունն ամենևին հոմանիշներ չեն, իսկ քաղաքականության մեջ գործարքն ընդամենը իրողությունների հետ հաշվի նստելու կարողությունն է, ապա, թերևս, առաջնային նշանակություն ունեցողներից մեկն էլ ընդդիմություն-հասարակություն գործարքն էր, կամ դրա թարմացումը, ինչը, ի դեմս Ազատության հրապարակ մուտքի, թարմացում բերեց Հայաստանի քաղաքական և քաղաքացիական գործընթացներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում