Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պոպուլիզմի գործիքները

Հայաստանի կառավարությունը որոշել է միջամտել գների կարգավորման գործընթացին: Դրա համար կառավարությունը մի օրինագիծ է պատրաստել, որտեղ թվարկում է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ` հիմնականում սննդամթերք, ու նախատեսում, որ եթե 30 օրում դրանք թանկանան 30 տոկոսով, ապա կառավարությունն իրավունք ունի միջամտել դրանց գնագոյացմանը` գին կամ մարժա որոշել, իհարկե 90-օրյա ժամկետով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ դա կարևոր քայլ է, որովհետև Հայաստանը գնաճային բարձր ճնշման փուլում է և իրենց պետք է լիարժեք գործիքակազմ: Իրականում, կառավարության մտադրությունը ոչ թե գները զսպելու, այլ պարզապես պոպուլիզմի գործիք է, որը կիրառվում է հասարակության գլուխները լվանալու համար:

Այն ընդամենը մեսիջ է ներկրողներին, կամ ներկրողին, քանի որ Հայաստան սննդամթերք հիմնական ներկրողը Սամվել Ալեքսանյանն է, որ պետք չէ 30 օրվա ընթացքում 30 տոկոսով թանկացնել ապրանքները: Պետք է թանկացնել 29 տոկոսով, կամ եթե 30 տոկոսով է թանկացնում, ապա գոնե 31 օրում:

Իրականում կառավարության այդ որոշումը ուղղակի զավեշտալի, կարելի է ասել ծիծաղելի որոշում է: Ուրեմն եթե ապրանքը 30 օրում թանկացել է ոչ թե 30, այլ 29 տոկոսով, կամ եթե 30 տոկոսով թանկացել է ոչ թե 30, այլ 31 օրում, ապա կառավարության միջամտության կարիքը չկա:

Չնայած առաջին հայացքից կառավարությունը իբր փորձում է պատասխանատվություն վերցնել կամ ավելացնել գների աճի համար եղած պատասխանատվությունը, այդուհանդերձ այդ ամենը հետապնդում է մի պարզ նպատակ` հնարավորին ջուր ծեծել և լղոզել պատասխանատվությունը գնագոյացման մեխանիզմների համար:

Բանն այն է, որ դրանց համար իրական պատասխանատվություն զգացող իշխանությունը նախ և առաջ կաներ գնաճի զսպման համար առաջին և ամենակարևոր գրավականի ապահովմանը` տնտեսության ազատականացմանը, մրցակցային տնտեսության ձևավորմանն ուղղված քայլեր:

Նախ կվերացվեին սննդամթերքի ներկրման օլիգարխիական մենաշնորհները, հետո հնարավորինս կազատականացվեր մանրածախ վաճառքի շուկան` փորձ կարվեր հարկային որոշակի մեխանիզմների միջոցով նպաստել փոքր ու միջին խանութներում գնային ճկունություն ապահովելուն, որպեսզի փոքրն ու միջինը կարողանային մրցակից լինել սուպերմարկետների շքերթին, որոնք պատկանում ենք հենց խոշոր ներկրողներին և կարող են զգալի ազդեցություն ունենալ գնաճի հարցում:

Գնաճի համար պատասխանատվություն զգացող իշխանությունը վաղուց արդեն գործնական քայլերի դիմած պետք է լիներ տնտեսության մեջ այդ և այլ մրցակցային մեխանիզմները օպերատիվ կարգով գեներացնելու հարցում, ոչ թե պոպուլիստական և զավեշտալի մտադրությունների մասին հայտարարություններ աներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում