Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Ո՞ր ուժը կմտնի Երևանի փողոցներ

Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները բավական հետաքրքիր են ոչ միայն զուտ արաբական աշխարհում տեղի ունեցող ալիքի, ոչ միայն համաշխարհային տնտեսության վրա հնարավոր ազդեցության` նավթի գնաճի առումով, և ոչ միայն համաշխարհային աշխարհաքաղաքականության դինամիկայի, այլ նաև մեկ այլ բավական հետաքրքիր ասպեկտով:

Լիբիայի իրավիճակը կարող է ստեղծել համաշխարհային քաղաքականության մեջ որոշակի նոր նախադեպեր՝ կապված երկրների ներքին գործերին միջազգային միջամտության երևույթի հետ:

Արևմտյան երկրները, ՆԱՏՕ-ն այս օրերին քննարկում են Լիբիայի իրադարձություններին միջամտելու տարբերակները, որպեսզի կանխեն սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղող բռնապետ Մուամար Քադաֆիի սկսած արյունահեղությունը:

Այդպիսով, համաշխարհային քաղաքականության մեջ կարծես թե ստեղծվում է մի նախադեպ, երբ որևէ երկրի ներսում քաղաքացիների և իշխանության բախման պարագայում հնարավոր է դառնում միջազգային կառույցների միջամտություն:

Առայժմ դժվար է ասել, թե արևմտյան հանրությունն ինչ որոշում կկայացնի, բայց իրավիճակն իսկապես հետաքրքիր է: Այդ տեսանկյունից ուշագրավ է համեմատությունը հետխորհրդային տարածքում վերջին ամիսներին արձանագրված զարգացումների առումով:

Եթե հիշում եք, ամիսներ առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները նախաձեռնեցին օպերատիվ արձագանքման ՀԱՊԿ ուժերի ստեղծումը, որոնց նպատակն է լինելու ՀԱՊԿ անդամ երկրներում անկայունությունների կանխումը: Այլ կերպ ասած՝ այդպիսով փաստորեն ստեղծվում է իրավական հնարավորություն, որ եթե ՀԱՊԿ անդամ որևէ երկրում եղավ ինչ-որ հուզում, այդ ուժերը մտնեն և միջամտեն այդ հուզումներին:

Կարծում ենք, կարիք չկա նշելու, որ խոսքը տվյալ պարագայում իհարկե իշխանության կողմից միջամտելու մասին է: Այլապես ՀԱՊԿ երկրների նախագահները այդպես սիրահոժար չէին գնա և ստեղծի այդ ուժերը:

Այսինքն՝ նրանք իրենց ձեռքով ստեղծել են մի կառույց, որը Ռուսաստանի «քավորությամբ» իրենց կպաշտպանի այսպես ասած՝ հեղափոխական վտանգներից:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ է նաև Հայաստանը, այսինքն՝ Հայաստանն էլ սիրահոժար գնացել է այդ քայլին՝ Ռուսաստանին թույլ տալով միջամտել, եթե Հայաստանում որևէ բան սպառնա իշխանությանը:

Իսկ ինչո՞վ է տվյալ պարագայում հետաքրքիր Լիբիայի օրինակը: Հետաքրքիր է այն իմաստով, որ, փաստորեն, կարող է միջամտության նախադեպ ստեղծել Արևմուտքը, ինչը կլինի, այսպես ասած, ռուսական միջամտության հակակշիռը: Եթե ռուսները միջամտում են ամբողջատիրական, բռնապետական վարչակարգերը պաշտպանելու, ապա Արևմուտքի միջամտության պարագայում կստեղծվի քաղաքացիական բևեռը իշխանությունից պաշտպանելու նախադեպ:

Ահա այդ նախադեպը, թերևս, շատ կարևոր է ՀԱՊԿ-ում ստեղծված օպերատիվ ուժերի գոյության պարագայում, որոնք փաստորեն «ձեռք կբերեն» արևմտյան հակակշիռ, ինչը կարող է կանխող դեր կատարել ռուսական միջամտությունների համար: Իսկ դա կարող է բավականին սառեցնել ամբողջատիրական վարչակարգերի, այդ թվում՝ և Հայաստանի իշխանության հույսերը, որոնք ճգնաժամային պահերին իրենց իշխանությունն ապահովագրելու խնդիրը դնում են Ռուսաստանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում