Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Հարցեր, որ դեռ չեն ստացել պատասխան

Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման և լիազորությունների ընդլայնման մասին: Սահմանադրական դատարանը որոշել է, որ այդ մասին կնքված հայ-ռուսական պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ պայմանագիրը ստորագրվեց 2010 թվականի օգոստոսի 19-ին, ՌԴ նախագահ Մեդվեդևի Երևան կատարած պետական այցի ընթացքում: Ըստ այդմ, Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը 25 տարվա փոխարեն սահմանվեց 49 տարի:

Դրանից բացի` պայմանագրում ամրագրվում է, որ Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանի զինուժի հետ միասին մասնակցում է Հայաստանի անվտանգության ապահովման գործողություններին: Այլ կերպ ասած, Ռուսաստանը ստանձնում է Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթը:

Պայմանագիրն արդեն ստացել է Սահմանադրական դատարանի հավանությունը, սակայն դրա վերաբերյալ հարցերը դեռ չեն ստացել իրենց պատասխանները: Մասնավորապես, մինչև այժմ Հայաստանի իշխանությունը որևէ հիմնավոր և տրամաբանական բացատրություն չի տվել, թե ինչու էր հենց այժմ պետք է այդպիսի պայմանագիր, թե ինչու էր պետք երկարաձգել պայմանագրի գործունեության ժամկետը, եթե նախորդ ժամկետի լրանալուն կար դեռևս մոտ տասը տարի:

Հստակ չէ նաև, թե ռուսներն ինչպե՞ս են մասնակցելու Հայաստանի անվտանգության ապահովմանը, ի՞նչ մասնակցություն են ունենալու այդ գործում անհրաժեշտ որոշումների կայացմանը:

Հստակ չէ, թե արդյո՞ք ռուսները այդ պայմանագրով ինչ դիրքորոշում են որդեգրելու Ղարաբաղի հարցում հնարավոր ցնցումների պարագայում:

Պարզ չէ նաև, թե ինչո՞ւ էր պետք պայմանագրով ստանձնել Հայաստանի անվտանգության աջակցության գործառույթ, եթե Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ են և անվտանգության սպառնալիքի դեպքում պետք է փոխօգնության շտապեն միմյանց:

Այլ կերպ ասած` հայ-ռուսական այդ պայմանագիրը ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել: Այդ հարցերի շարանն ավելացնում են նաև Ռուսաստանում մեկը մյուսին հետևող ահաբեկչությունները: Եթե այդ երկիրը ի զորու չի լինում սեփական տարածքում պաշտպանելու սեփական քաղաքացիներին, ինչպե՞ս է այլ պետության տարաքում պաշտպանելու այլ պետության քաղաքացիների:

Որևէ հստակ պատասխան չստացած այդ հարցերի բազմազանությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հայ-ռուսական այդ պայմանագիրը Հայաստանի համար չունի բացատրություն, և ըստ երևույթին միայն ռուսական թելադրանք է, որին ինչպես միշտ պաշտոնական Երևանը ենթարկվել է առանց իրավիճակը իր համար մինչև վերջ հստակեցնելու:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի օգոստոսին, իսկ Սերժ Սարգսյանն այն Սահմանադրական դատարանի քննությանն է ուղարկել մի քանի ամիս անց միայն:

Ինչո՞ւ հայկական կողմը չէր շտապում այդ բանն անել: Չէ՞ որ խոսքը Հայաստանի անվտանգության համար շատ հեռանկարային հարցի մասին էր, ինչպես փորձում էր հանրությանը համոզել իշխանությունը: Մինչդեռ այդ տևական դադարը` ստորագրումից մինչև Սահմանադրական դատարան, վկայում է, որ չափազանց լուրջ հարցի վերաբերյալ այդ պայմանագիրը կնքվել է` ընդամենը իրավիճակից ելնելով, պահի կոնյուկտուրայի թելադրանքով:

Այժմ պայմանագիրն ուղարկվելու է խորհրդարանի վավերացմանը: Թեև դժվար է ակնկալել, որ առաջացած հարցերը պատասխան կստանան խորհրդարանական քննարկումներում: Խորհրդարանական մեծամասնությունն ընդամենը կատարելու է այն ցուցումները, որոնք կգան նախագահականից: Լավագույն ապացույցը օտարալեզու դպրոցների մասին օրինագծերի քննարկումներն էին, որոնք խորհրդարանում պարզապես «դակվեցին»:

Ի դեպ, հիշատակման է արժանի նաև այն, որ ռազմակայանների մասին հայ-ռուսական պայմանագրին զուգահեռ կնքվեց նաև թուրք-ադրբեջանական համանման մի փաստաթուղթ, որով Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական փոխօգնության պարտավորություն ստանձնեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում