Monday, 13 05 2024
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Օտա՛ր ես ու պիտի՛ հեռանաս

Երբ որևէ պետության տարածքի վրա այլ պետություն է ձևավորվում, երբ նոր պետությունը վերագնահատում է նախկին արժեքները, ստեղծում նոր արժեքներ ու հասարակական հարաբերություններ, սկիզբ դնում նոր մշակույթի, ավանդույթների, ասում են` հեղափոխություն եղավ:

Յակոբինյան գիլյոտինային սարսափներով հանդերձ` Ֆրանսիական Մեծ հեղափոխության արդյունքում քաղաքակրթական անցում տեղի ունեցավ ու ծնվեց նոր Եվրոպան` Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն կարգախոսի լույսով: Այսօր, հավանաբար, Արաբական նոր աշխարհ ձևավորելու հրատապ խնդիր կա, և նավթային երկրներում հեղափոխություններ են լինում: Հայաստանում այդքան շատ խոսվող հեղափոխության արդյունքում ի՞նչ է ծնվելու… նոր Կովկա՞ս: Վարդերի հեղափոխությունն ու դրան հաջորդած վրացական թռիչքն ապացուցեց` Նոր Կովկաս ռեալ գոյություն ունի:

Բնական է, որ մեր ժողովրդին ոգևորում են արաբական ժողովուրդների ներկա հաղթանակները, սակայն տարօրինակ է, որ անտեսվում է հարևան քրիստոնյա Վրաստանի վերելքը, որը մեզ ավելի մոտ է, հենց մեր ափսեից է: Այն այժմ սոսկ հետխորհրդային տարածք չէ, բոլորովին այլ երկիր է: Վրացական հեղափոխություն` նշանակում է ռուսական զորքերի ու բազաների դուրսբերում, ԿԳԲ-ի արխիվների գաղտնազերծում, համակարգային փոփոխություններ, զարգացման նոր տեմպ: Ինչո՞ւ չփորձենք հետևել վրացիների օրինակին, որպեսզի Հայաստանն էլ դառնա Վրաստանի պես արժանապատիվ երկիր, որպեսզի հայ գործարարներն իրենց բիզնեսն ընդլայնեն ներսում, այլ ոչ թե Վրաստանում: Մեր` վրացական ուղին ընտրելու դեպքում Ադրբեջանում պարզապես ստիպված կլինեն հեղափոխություն անելու, ժողովրդավարություն հաստատելու և, բացառված չէ, Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու:

Արաբական երկրների կերպարանափոխությունների շղթան, Սառը պատերազմի ավարտով պայմանավորված, նոր աշխարհակարգի ձևավորման էտապ է: Երբևէ թակվելու է նաև հետխորհրդային տարածքի դուռը: Որպես ի՞նչ ենք բացվելու աշխարհի առաջ` Ազատ, Անկախ Հայաստա՞ն, թե՞ ռուսական գաղութ: Օսմանյան և ռուսական կայսրություններում հայերն ամենաակտիվ հեղափոխականներն էին, բայց ազգ դառնալ չէին ուզում: Բեռլինի կոնգրեսին նախորդած Ազգային ժողովի քննարկումներում երեսփոխանները դեմ էին Խրիմյանի Ծրագրին, որովհետև դրա հաստատման պարագայում վախենում էին կորցնել հայկական այն բնակավայրերը, որոնք ներառված չէին ինքնավարության քարտեզներում: Իրականում` կայսրության հպատակ մնալն ավելի ապահով էր թվում ընտրյալ տգետ երեսփոխաններին, և նաև այդ պատճառով արևմտահայությունը հայրենազրկվեց:
Ֆաշիստական օկուպացիայի տարիներին ֆրանսիական հայրենասերներն ու Շառլ դը Գոլը հեղափոխություն չէին անում, այլ պայքարում էին հայրենիքն օտար զորքերից ու գործակալներից ազատելու համար: Նրանց գործողությունների, ելույթների առանցքը դրածո պոլիցայական վարչախմբի սոցիալ-տնտեսական քաղաքականության քննադատությունը չէր, ոչ էլ` գերի-պատանդների վիճակը, այլ Ֆրանսիայի վերաանկախացումը: Ֆրանսիական օրինակով ներկա դրածո վարչախմբին ուղղված մեր խոսքը մեկն է. «Դու ազգային շահի ու ժողովրդի հետ գործ չունես, օտա՛ր ես ու պիտի՛ հեռանաս»: Ավելին` երկիրն օկուպանտներից ազատելուց հետո ֆրանսիացիները նացիստներից առավել պատժեցին և կախաղան բարձրացրին ազգությամբ ֆրանսիացի օտար դրածոներին, եթե անգամ դրանց մեջ կային մարշալ Պետենի պես ազգային հերոսներ:

Աշխարհի զարգացման տրամաբանությունը հուշում է դառնալ իրապես անկախ և ժողովրդավար պետություն: Ոչ մի դրածո վարչախումբ անկախություն վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու խնդիրներ չունի: Հենց դրանով էլ նա դրածո է: Մի՞թե հասկանալի չէ, որ թանկացումների, հարկահանության և դրանց ուղեկցող կոռուպցիայի արդյունքում հավաքած միջոցներն ուղղվում են առաջին հերթին Հայաստանում տեղակայված ռուսական զորքը կերակրելուն ու արտաքին պարտքերը սպասարկելուն: Պարզ ասած` իրականացվում է գաղութի սովորական հարստահարում ու թալան: Հասկանալի չէ՞, որ օտարի գործակալ վերակացուները կոալիցիոն հուշագրով չեն ամրացնում Հայաստանի իշխանությունը, այլ սոսկ վերահաստատում են դրածոյի իրենց էությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում