Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Եկեք` սքանչելի հասարակություն տեսնելու

Այսօր հանրահավաք է, Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը: Բայց դա` դե յուրե: Դե ֆակտո այսօր շատ ավելի լայն ու ընդգրկուն հանրահավաք է` ոչ միայն Կոնգրեսի եւ Կոնգրեսի համակիրների, այլ նաեւ բոլոր նրանց հանրահավաքը, ովքեր տարակարծություններ եւ նույնիսկ հակադրություններ ունեն Կոնգրեսի հետ, բայց հաշտ են ազատ, ժողովրդավար, իրավական Հայաստանի գաղափարի հետ: Այդ իմաստով այսօր համազգային հաշտության հանրահավաք է:

Ի՞նչ է համազգային հաշտությունը: Դրա պաշտոնական սահմանում չկա, իսկ ոչ պաշտոնական սահմանումները, թերեւս, շատ են: Բայց գուցե պարզ է մի շատ տարրական բան` համազգային հաշտությունն այն է, երբ որեւէ նպատակ կամ որեւէ խնդրի լուծում արժանանում է հնարավորինս մեծ թվով քաղաքացիների հավանության: Եվ այսօր այդ նպատակը նոր Հայաստանն է, ազատ եւ արժանապատիվ քաղաքացու, իրավապես պաշտպանված քաղաքացու Հայաստանը: Ու այսօր այն բոլոր մարդկանց հանրահավաքն է, ովքեր կողմ են այդ նպատակին, ովքեր անկեղծորեն են ձգտում կամ պարզապես ցանկանում այդ նպատակի իրականացում:

Ի վերջո, մենք բոլորս պետք է հասկանանք, որ այդ նպատակի իրագործման համար կարեւորն ու էականը ոչ թե մեր վեճերն ու բանավեճերն են, այլ հենց նպատակն ինքնին, որ համախմբում ու միավորում է մեզ: Այդ նպատակի իրականացումն է կարեւորություն տալու հետագա վեճերին ու բանավեճերին, որ դեռ կլինեն ազատ երկրում, այդ երկրի զարգացման ուղիները մշակելու հարցում:

Իսկ այժմ խնդիրը երկիրը փրկելն է, եւ այստեղ վեճերն ու բանավեճերը միայն կարող են անհարկի ձգձգել այդ ամենը: Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ հենց այսօր երեկոյան կամ հաջորդ առավոտյան մենք ունենալու ենք ազատ եւ ժողովրդավար Հայաստան: Իհարկե ոչ: Պատրանքներ պետք չէ ունենալ:

Պարզապես մարտի 17-ը այն հանգրվանն է, որը կարող է վճռորոշ լինել ընդհանուր նպատակի շուրջ համախմբվածության գաղափարի հաղթանակի համար: Այսօրվա հանրահավաքն իր ուժով, էներգետիկայով եւ բովանդակությամբ առաջին հերթին պետք է հասարակությանն ինչ-որ բան ասի, ոչ թե իշխանությանը: Հասարակությանը պետք է ասի, հասարակության ամեն անդամի, որ երբ նպատակը ստիպում է կամ օգնում մի կողմ դնել անհարկի տարաձայնությունները, ավելորդ տարաձայնությունները, որ երբ նպատակը դիտվում է նաեւ որպես միջոց, ապա այդ հասարակության ուժը դառնում է բավական հզոր եւ անկասելի:

Այսօրվա հանրահավաքում ոչ թե իշխանությունը, այլ մենք` հասարակությունս, մեր ուժը պետք է տեսնենք: Տեսնենք ու համոզվենք, թե որքան սքանչելի բան է ուժեղ հասարակությունը, թե որքան անվտանգ, հզոր ու սքանչելի է այդպիսի հասարակություն ունեցող երկիրը, որ կոչվելու է նոր Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում