Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ինչ են անում հայերը Մոսկվայում

Երբ երկար տարիներ Մոսկվայում ապրող ընկերոջս հարցրի, թե արդյո՞ք Մոսկվայում չինովնիկներն ու ոստիկանները բացեիբաց կաշառք են վերցնում, նա տվեց խիստ զարմանալի պատասխան` հայերից այո:

Իսկ ինչո՞ւ. որովհետեւ նրանք գիտեն, որ իրավապահներին դիմելը հայերի շրջանում ընդունված չէ, հակասում է նրանց մենթալիտետին, եւ նրանց մեծամասնության հետ կարելի է հանգիստ տալ եւ առնել: Այս բանաձեւը, թերեւս, բացատրում է, թե ինչու է հայերի համար Մոսկվան դարձել երկիր ավետյաց: Եթե դու հայ ես և շատ թե քիչ նորմալ հագնված, յուրաքանչյուր իրեն հարգող ռուս չինովնիկ գիտի, որ դու իր համար ամենալավ օգնականն ես: Դե, դու սկզբից, իհարկե, կոնյակ-մոնյակ եւ այլն, հետո` ուտուշ-խմուշ, ապա 1-2 հարց ես լուծում քեզ համար` փողով, ապա եւ շատ հանգիստ քո շրջապատում տարածում ես, որ եթե որեւէ մեկը էսինչ չինովնիկի հետ պրոբլեմ ունի, թող դիմի ինձ: Եւ այսպես, հայությունը ՌԴ-ում եւ հատկապես քաղաքամայր Մոսկվայում իրականացնում է կաշառքի միջնորդի իր հիմնական դերակատարումը: Եւ այսպիսի հայերը գնալով ավելի ու ավելի մեծ պահանջարկ են վայելում, որովհետեւ ռուս չինովնիկները, ճիշտ է, միշտ էլ կաշառակեր են եղել, բայց մեկ կամ երկու միջնորդ օղակը նրանց ամենեւին էլ չի խանգարի: Եվ հետո, ո՞վ կարող է հայերի պես քծնել, լեզու թափել, հալեցնել ուզածդ ռուսի: Իհարկե, ոչ ոք:

Ու հիմա, թերեւս, եկել է մի ժամանակաշրջան, երբ հայ սպասարկու խավը այնաստիճան է տիրապետում կոռուպցիոն համակարգին, որ սկսել է իր համար էլ պաշտոններ ու կարգավիճակներ ձեռք բերել, ինչը բնականորեն անհանգստացնում է ռուսներին: Սա, ի դեպ, հայոց պատմությանը ծանոթ դրվագ է, երբ մեր ազգի կարկառուն ներկայացուցիչները ծառայում են, ծառայում, պարգեւներ ու ընծաներ ստանում ու մեկ էլ հանկարծ մեկ օրում կոտորվում, ունեզրկվում, ոչնչացվում: Եւ Լեւոն Չախմախչյանի հետ կատարվողը, թերեւս, պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում: Ո՞վ էր այն նախկին նոմենկլատուրշիկը, որ դառնար ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, այն էլ Կալմիկիայից: Եւ կույր է պետք լինել չտեսնելու համար, որ սա ընդամենը վերը նկարագրված մեխանիզմի բերած պտուղն է, իսկ թե ինչու է Չախմախչյանը զրկվում այդ պտուղը ճաշակելու հնարավորությունից` ոչ ոք չի իմանա: Գուցե մրցակից հայերի մատն է խառը: Եւ այսուհանդերձ, քանի որ շոշափեցինք Մոսկվայում եւ ընդհանրապես ՌԴ-ում հայերի գործունեության թեման, առանձնացնենք մի քանի կարեւոր առանձնահատկություններ եւս: Մեր հայրենակիցները, օրինակ, շատ մեծ հաջողություններ ունեն ռուս կանանց շրջանում, եթե իհարկե` շագանակագեղձի պրոբլեմներ չունեն: Եւ ահա, մեր այս տիպի հայրենակիցները շատ են սիրում ծառայություններ մատուցել հատկապես հայտնի կանանց, հայտնի մարդկանց աղջիկների, իսկ առավել ռիսկովները` նաեւ նրանց կանանց: Ու կաշառքի միջնորդությունից զատ Մոսկվայում հայերի հիմնական ֆունկցիան դառնում է, այսպես ասած, կենսաբանական, երբ նրանք փորձում են լրացնել արական սեռի բնական պակասությունը ՌԴ-ում: Այս մեթոդից, իհարկե, օգտվում են նաեւ ավելի «ցածր խավի» խոպանչիները, որոնք իրենց մինիմումն են համարում մի միայնակ պառավ գտնելը եւ նրա համար ծերության օրվա բոյֆրենդություն անելը: Իհարկե, հասկանալի է, որ սա էլ դուր չի գալիս ռուսներին, որոնք, սովետական շրջանի հայերի վկայությամբ, «աչքաբացվել» են եւ արդեն առաջվանը չեն: Իսկ վերը նկարագրված գործունեությամբ հիմնականում զբաղվում է, այսպես կոչված, ՙինծիլիգենտ՚ խավը, էլ չենք ասում զանազան ջեբգիրների, թռցնողների, հանցագործների մասին: Եւ հենց այս ամենն է, որ Մոսկվայում ապաստանած միջին հայի վիճակը դարձնում է ավելի ու ավելի անտանելի: Նույնը, ի դեպ, տեղի է ունենում նաեւ հայ-ռուսական հարաբերություններում:

Հ.Գ. Վերջերս մի զարմանալի դեպքի մասին իմացա. Մոսկվայում ապրող մի ընտանիք ՀՀ-ում ապրող եղբորը կանչել էր Մոսկվա, թե` արի, էստեղ մի կին կա, բոյֆրենդ է ուզում, արի: Էս հայաստանցի բոյֆրենդին տարել էին հանձնել էդ կնոջը. սա էլ 3 օր պահել էր, հետո խաբար արել, թե` եկեք տարեք, չեմ ուզում սրան: Այսպես երեխա ժամանակ գյուղացի երեխաներըէգ ճագարների համար որձ էին տանում-բերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում