Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հաստատել է, որ Կիևից վերադառնալուց հետո սենատոր Լինդսի Գրեմը իր հետ հեռախոսազրույց է ունեցել, և իրենք քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի հետ կապված հարցերը։ Axsios-ի աղբյուրները հայտնել են, որ Սպիտակ տունը պաշտպանել է Ռուսաստանից նավթ գնող երկրների դեմ «բարձր մաքսատուրքեր սահմանելու» գաղափարը։

Ըստ երևույթին, այդ տեղեկությունը, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չէ։ «Դոյչե վելլեի» ռուսական խմբագրությունը մեջբերել է օրինագծի դեմոկրատ համահեղինակներ Ջին Շահինի և Ռիչարդ Բլյումենտալի Կոնգրեսին արված հորդորը։ Ըստ Շահինի, « Լինդսիին և այն գաղափարների, որոնց համար նա պայքարել է այլ արժանի հուշարձան, քան այդ օրենքի ընդունումը և անկախ ու անվտանգ Ուկրաինայի մարմնացումն է, չի կարող լինել», իսկ Բլյումենտալը համոզված է, որ Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների անհապաղ ընդունումը հարգանքի արժանավոր տուրք կլիներ» Գրեմի հիշատակին։

Մինչ ամերիկյան քաղաքական շրջանակները քննարկում են ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ռուս-ուկրաինական պատերազմի հարցում ԱՄՆ նախագահ Թրամփի «դիրքորոշման փոփոխության» հարցը, Ուկրաինայի Զինված ուժերի նախկին հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Զալյուժնին Indipendent-ի համար հեղինակային հոդվածում արևմտյան երկրների առաջնորդներին խորհուրդ է տվել Ռուսաստանի «ռազմավարական պարտության մասին էյֆորիա չստեղծել»։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խստորեն քննադատել է արևմտյան երկրներին, որ Ուկրաինային ռազմական աջակցություն են ցուցաբերում, «որպեսզի պատերազմը շարունակվի»։ Պեսկովը արևմտյան երկրներին մեղադրել է «խաղաղություն չցանկանալու» մեջ։ Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ «այլևս ոչ մի պատրանք չի կարող լինել, Արևմուտքը միջնորդ» չէ։

Ըստ Politico-ի, ուկրաինական ռազմաճակատում «արմատական բեկում մտցնելու համար Ռուսաստանը ունի երկամսյա ժամկետ»։ Պարբերականը չի մասնավորեցրել, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը։ Անկախ աղբյուրները վկայում են, որ ցամաքային ռազմագործողություններով Ռուսաստանը թեև «որոշ առաջխաղացում ունի, բայց դա բավարար չէ, որպեսզի Մոսկվան թելադրի կրակի դադարեցման իր պայմանները»։

Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ վարչակազմի սկզբունքային որոշումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի սառեցմանը, բայց համապարփակ կարգավորում, ամենայն հավանականությամբ, մոտակա տասնամյակներին հազիվ թե տեղի ունենա։ Հետխորհրդային բոլոր երկրների համար դա փորձություն է։ Հայաստանի դեպքում անվտանգային միջավայրի օպտիմալացումը թիվ մեկ առաջնահերթություն է։ Մանավանդ որ տևական կարգավորում չի սպասվում նաև Մերձավոր Արևելքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում