Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Հայերը՝ «ջրի հատակում»

Այսօր իր հավատարմագրերը հանձնելով Սերժ Սարգսյանին՝ Օմանի Սուլթանության նորանշանակ դեսպան Մուհամմադ Աուադ Աբդ ալ-Ռահման ալ Հասանին նշել է, որ ամբողջ արաբական աշխարհում հայերը ճանաչված են և տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ հարգանք են վայելում:

Զուտ հայտարարությունն ինքնին միայն արարողակարգային միջոցառման մաս է, որ ասում են ու անց կենում: Սակայն խնդիրը ներկայումս արաբական աշխարհում և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող տրանսֆորմացիաների ֆոնին բավական հետաքրքիր է:

Արաբական աշխարհը փոխվում է, փոխվում են այդ աշխարհում առկա հասարակական ընկալումները, աշխարհայացքը, մտածողությունը: Հետևաբար, փոխվում են նաև այլ ժողովուրդների հետ փոխհարաբերության չափանիշները:

Արաբական աշխարհում ներկայումս տեղի ունեցող գործընթացները նաև այդ նոր չափանիշների ձևավորման գործընթաց են: Ահա այդ առումով հարկ է մտածել, թե նոր արաբական աշխարհում ինչպիսին պետք է լինի հայության հանդեպ ձևավորվող վերաբերմունքը:

Չէ՞ որ սա շատ կարևոր է՝ նկատի ունենալով արաբական երկրներում հայկական բազում համայնքների գոյության փաստը, ինչպես նաև զուտ պետության տեսանկյունից նկատի ունենալով, որ ժամանակակից աշխարհում կարծես թե որոշակի նոր դեր է ստանում արաբական մեծաթիվ աշխարհը:

Այդ տեսանկյունից կարևոր է այն պահվածքը, որ հայերը դրսևորում են արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացների հանդեպ, որովհետև հենց այդ պահվածքն է արաբական նոր մտածողության, նոր աշխարհընկալման համար լինելու ելակետայինը հայերի հանդեպ նոր վերաբերմունքի ձևավորման առումով: Ինչպիսին է այդ պահվածքը:

Երբ հարցը դիտարկում ենք այս կտրվածքով, ապա տեսնում ենք անհանգստացնող լուրջ միտումներ: Օրինակ՝ Եգիպտոսում տեղի ունեցած հսկայական քաղաքացիական հուզումների, հսկայական բողոքի պայմաններում որևէ կերպ չդրսևորվեց Եգիպտոսի հայ համայնքի կեցվածքը: Այդպես էլ հասկանալի չդարձավ, թե որտեղ է եգիպտահայ համայնքը, ինչ է նա մտածում երկրում տեղի ունեցող փոփոխությունների մասին, որոնք անխուսափելիորեն մոտենում էին:

Ավելին, այդ օրերին հայկական մեդիա-միջավայրում ի հայտ եկած մի քանի վերնագրեր և տեղեկություններ ուղղակի առավել քան ապշեցուցիչ էին իրենց բովանդակությամբ: Եգիպտոսն ալեկոծվում էր, մինչդեռ հայկական համայնքից ընդամենը ստացվում էր տեղեկություն, որ եգիպտահայերն ապահով են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Իհարկե, նրանց կյանքը իսկապես պետք է թանկ լինի բոլորիս համար, ինչպես յուրաքանչյուր անմեղ մարդու կյանքը: Բայց խնդիրն այն է, որ եգիպտահայերը Եգիպտոսի քաղաքացիներ են, և գլխավորը պետք է լինի ոչ թե նրանց ինչ-որ տեղ ծվարելը, մինչև անցնի վտանգը, այլ նոր Եգիպտոսի կերտման գործընթացին ակտիվ մասնակցելը, որպեսզի այդ Եգիպտոսում հայկական համայնքը ունենան իր տեղն ու դերը, իր կշիռը:

Այլապես, հակառակ պահվածքը հանգեցնում է նրան, որ, նույն եգիպտահայ համայնքի օրինակով, տեսնում ենք պատմական կտրվածքով՝ եգիպտահայության թե՛ թվաքանակը, թե՛ դերը Եգիպտոսի կյանքում աստիճանաբար նվազել է գրեթե զրոյականության աստիճանի:

Ներկայիս իրադարձությունները հայության համար շանս էին՝ ցույց տալու, որ իրենք իսկապես քաղաքացի են, որ իրենք պատրաստ են և կարող են արաբների հետ միասին աշխատել նոր Եգիպտոս կառուցելու ուղղությամբ: Նոր իրադարձություններն առիթ էին, որ հայերը վերականգնեին այն հետընթացը, որ Եգիպտոսի կյանքում ունեցել են տարիների ընթացքում:

Սակայն հայությունը պասսիվ մնաց այդ ամենի հանդիման, հայությունն իրեն բնորոշ կերպով ամփոփվեց սեփական թավայի մեջ, «իջավ ջրի հատակը»: Բայց այդ պահվածքը տարիների ընթացքում ոչ թե անցկացնում է վտանգները հայության տարբեր համայնքների համար, այլ խորացնում դրանք՝ կտրելով համաշխարհային զարգացումների կոնտեքստից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում