Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պարտիան շարունակվում է

Քաղաքապետարանը մարտի 23-ին մերժել է ապրիլի 8-ի հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու մասին Հայ ազգային կոնգրեսին դիմումը: Այսինքն` Կոնգրեսի իրազեկումը չի ընդունվել ի գիտություն: Քաղաքապետարանը Կոնգրեսին առաջարկել է հանրահավաքը անել Մատենադարանում:

Այսինքն` դա նշանակում է, որ ապրիլի 8-ին Ազատության հրապարակը նորից շրջապատված է լինելու ոստիկաններով: Դժվար է ասել, նորից այնտեղ հացադուլ անցկացնելիս կլինի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ նա մինչ այդ դադարեցրած կլինի իր ծոմապահությունը: Բայց թերևս աներկբա է, որ ապրիլի 8-ին Կոնգրեսի հանրահավաքը նորից որոշում կկայացնի գնալ դեպի Ազատության հրապարակ և ոստիկանների հետ բանակցելով` մուտք գործել հանրահավաք:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, այսինքն` ընդունել է, որ Ազատության հրապարակը վերանվաճված կամ ազատագրված չէ, և «կռիվը դեռ շարունակվում» է:

Թե ինչքան այն կշարունակվի, դժվար է ասել: Դժվար է ասել նաև, թե արդյո՞ք Կոնգրեսը, ապրիլի 8-ին էլ մուտք գործելով հրապարակ, որոշում չի կայացնի այլևս դուրս չգալ այնտեղից, եթե իշխանությունը շարունակում է արգելել իրազեկված հանրահավաքների անցկացումը հրապարակում: Չի բացառվում, օրինակ, որ Կոնգրեսը մնա հրապարակում հենց այդ պահանջով. Այսինքն` բազմությունը մնում է հրապարակում, քանի դեռ քաղաքապետարանը չի սկսում Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրազեկումներն ընդունել ի գիտություն, այսինքն` թույլ տալ, որ այնտեղ հանրահավաքներ անցկացվեն:

Դա, իհարկե, հնարավոր զարգացումների տարբերակներից մեկն է: Իսկ տարբերակները, իհարկե, շատ կլինեն: Թե ինչ կորոշվի ի վերջո, ցույց կտա ժամանակը: Օրինակ` չի բացառվում, որ Կոնգրեսը, առաջնորդվելով «երրորդության» քրիստոնեական սկզբունքով, հրապարակում մնալու որոշում կայացնի երրորդ անգամ այնտեղ մուտք գործելուց հետո միայն: Ըստ երևույթին, իշխանությունն էլ փորձում է հնարավորինս երկար դիմադրել և Ազատության հրապարակը ժողովրդին հանձնելու դիմաց հնարավորինս շատ փոխզիջումներ կորզել Կոնգրեսից: Այդօրինակ իրադրությունը համահունչ է շախմատային պարտիայի տրամաբանությանը, որի շրջանակն են կարծես թե մտել ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները:

Ըստ ամենայնի, կարող է դերակատարություն ունենալ նաև այն, որ Ազատության հրապարակը միանգամից զիջելը կարող է իշխանական որոշ շերտերում ընկալվել որպես Սերժ Սարգսյանի թուլության նշան, քանի որ հազիվ թե այդ շերտերում հավատան հանդուրժողության և լայնախոհության տարբերակին: Իսկ այդ դեպքում արդեն համակարգում կարող է լուրջ անվստահություն առաջանալ Սերժ Սարգսյանի հանդեպ:

Այդ իսկ պատճառով Սարգսյանը հավանաբար փորձելու է հրապարակը ընդդիմությանը զիջել համակարգի տարբեր շերտերին անվտանգության երաշխիքներ տալուն զուգահեռ: Ժամանակի այդ ընթացքը որոշակիորեն կարող է ձեռնտու լինել նաև Կոնգրեսին` կրկին շախմատային տրամաբանությունից ելնելով, քանի որ ժամանակը շախմատում շատ կարևոր է հաջորդ քայլերի մասին խորհելու և հաշվելու համար, թեև իհարկե, հայտնի է նաև, որ շախմատում էլ կան ժամանակային սահմանափակումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում