Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Հյուսվո՞ղ, թե՞ կանխարգելվող պատերազմ

Զուգադիպությո՞ւն է արդյոք, թե՞ պատահականություն, բայց արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների և Հայաստանի ներքաղաքական ու սոցիալական խնդիրների դինամիկ գործընթացների ֆոնին արձանագրվող հանրային ակտիվության ֆոնին, որը 2008 թվականի փետրվար-մարտյան իրադարձություններից հետո թերևս բավական աննախադեպ է, սկսել են ակտիվանալ Ղարաբաղի պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները կամ կանխատեսումները:

Դրան զուգահեռ նաև ակտիվանում է անցուդարձը ղարաբաղյան «ճակատում»: Ադրբեջանը հերթական դիվերսիոն փորձերն է կատարում, տարածաշրջան է ժամանում ԱՄՆ դիվանագիտական բավական բարձրաստիճան և ներկայացուցչական պատվիրակությունը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը, ով երեկ ժամանել է Հայաստան, և Քլինթոնի մյուս տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Սերժ Սարգսյանը նրանց ընդունելուց հետո պատրաստվում է փետրվարի 25-ին մեկնել Մոսկվա և հանդիպել Մեդվեդևի հետ, իսկ դրանից մեկ շաբաթ անց Սոչիում նշանակվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը:

Փորձագետների գնահատականն այն է, որ Մինսկի խմբի համանախագաները փորձում են ակտիվացնել բանակցային պրոցեսը, որպեսզի կանխեն պատերազմի բռնկման ահագնացող վտանգը: Մյուս կողմից, ուշագրավն այն է, որ պատերազմի վտանգի համանման գեներացիան համընկնում է Հայաստանում բավական լուրջ հասարակական ակտիվության և սոցիալական իրավիճակի սրընթաց լարման հետ:

Հայաստանում գների աննախադեպ աճ է, ընդ որում շարունակական միտումներով: Բացի այդ, անպատասխան և չլուծված են մնում սոցիալական տարբեր խմբերի բարձրացրած հարցերը` փողոցային առևտրականներ, վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդներ, փոքր ու միջին բիզնեսմեններ:

Դրան է գումարվում նաև այն, որ հայաստանյան շատ ընկերություններում տեղի է ունենում աշխատատեղերի այսպես կոչված օպտիմալացման գործընթաց, կրճատվում են աշխատողները: Ահա այս պայմաններում հանկարծ սկսում են ակտիվորեն շրջանառվել պատերազմի վտանգի մասին խոսակցությունները:

Իսկ տրամաբանությունը հուշում է, որ իշխանության համար պատերազմի շանտաժն այս պահին միակ բանն է, որ կարող է անել լարվող իրավիճակում հասարակական ըմբոստությունը սանձելու համար: Իսկ քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում:

Իսկ որ Հայաստանի իշխանությունը կգնա նաև նման սադրանքների` հանուն սեփական աթոռը հասարակությունից պաշտպանելուն և իշխանական դիրքերը չզիջելու, երևի թե որևէ մեկի մոտ կասկած չկա: Հարցն այստեղ այն է, թե ինչ դիրքորոշում են որդեգրելու միջնորդները: Պատերազմը նրանց պե՞տք է, թե՞ պետք չէ: Եթե պետք չլինի, ապա նրանք անշուշտ կսաստեն Հայաստանի իշխանությանը:

Այստեղ ուշագրավ է, որ երեկ տեղի է ունեցել WikiLeaks-ի հերթական «խմբաքանակի» թողարկումը, որտեղ նշվում է այն մասին, որ Ադրբեջանը անգամ իր սպառազինությունը ընդլայնելու դեպքում ի զորու չէ առավելության հասնել դիրքային լավ պայմաններ ունեցող հայկական զինուժի նկատմամբ:

Տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ չգնա պատերազմական արկածախնդրության: Ի վերջո, Հայաստանի իշխանությունն այդ հարցում չէր կարող որևէ սադրանք անել առանց Ադրբեջանի «պատրաստակամության»:

Չի բացառվում, որ հենց դրա համար էլ Արևմուտքից զգուշացումներ են ուղղվում Հայաստանին թե՛ Վիկիլիքսի մեսիջներով, թե՛ փորձագիտական այն կանխատեսումների տեսքով, ըստ որի` արաբական աշխարհի ալիքը կարող է հասնել նաև Ադրբեջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում