Saturday, 20 04 2024
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

Գրոհի տարբերակն անհնարին է. Սերժ Սարգսյանը «կընկնի» առաջին իսկ դիմադրությունից

Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակը հղի է ոչ միայն սոցիալ-տնտեսական վտանգով ինքնին, երբ մարդիկ այլեւս ապրել չկարողանալով թողնում են երկիրն ու հեռանում, կամ պարզապես պետությունը տնտեսություն որպես այդպիսին դադարում է գոյություն ունենալ, հետեւաբար դադարում է ունենալ դիմադրունակության համակարգ` իմունային համակարգ: Հայաստանում առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը վտանգավոր է նաեւ նրանով, որ երկրում մեծացնում է իշխանության կախվածությունն օլիգարխիայից:

Այսօր օլիգարխներն են տնօրինում Հայաստանի տնտեսության գրեթե ամբողջ ծավալը: Իհարկե նրանք գործում են իշխանության հովանու ներքո, նրանք իշխանության ծնունդ են, բայց ի վերջո նրանցն է տնտեսությունը: Նրանց առանձին-առանձին իշխանությունը կարող է ինչ որ բան անել, սակայն ներկայումս իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ անհրաժեշտ է գլոբալ հարված օլիգարխիային, եթե իշխանությունը, տվյալ դեպքում եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է ինչ որ բան փոխել, ազատականացնել, պայքարել մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ եւ քաղաքացիների համար բացել տնտեսության թթվածինը, որից կարողանան օգտվել բոլորը, ոչ թե միայն մի քանի օլիգարխները: Այսինքն, կամ Հայաստանում իրավիճակը վերջնականապես գլորվում է դեպի անդունդ, կամ իշխանությունը պետք է գլոբալ գրոհ ձեռնարկի օլիգարխիայի դեմ: Իսկ դա նշանակում է, գլոբալ գրոհ ինքն իր դեմ, քանի որ իշխանությունը սնուցվում է հենց այդ օլիգարխներից` նրանք են ընտրություններ կեղծում, նրանք են իշխանության ստվերային բյուջեն կազմավորում, եթե հարկ է լինում նրանք են համալրում պետական բյուջեի պակասները, որ սոցիալական պայթյուն չլինի:

Պարզ է, որ Սերժ Սարգսյանի համար գրոհի տարբերակն ուղղակի անհնարին է, քանի որ նա «կընկնի» առաջին իսկ դիմադրությունից: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը չի կարող իրավիճակն այսպես թողնել, քանի որ նա կընկնի սոցիալական պայթյունից: Մնում է համոզելու տարբերակը: Այսինքն, Սերժ Սարգսյանը պետք է համոզի օլիգարխներին, որ իրենց բոլորի շահերից է բխում ինքզինքը մի քիչ նեղելն ու ժողովրդին մի քիչ շատ բաժին հանելը, որ պայթյուն չլինի: Կարծում ենք դժվար չէ կանխագուշակել, որ օլիգարխները հենց այնպես չեն համոզվելու եւ ամեն մեկը ինչ որ պահանջ է ներկայացնելու Սերժ Սարգսյանին կամ ներկայի, կամ ապագայի համար: Այսինքն, ներկայիս սոցիալ-տնտեսական անելանելի, ճգնաժամիյն իրավիճակը ուղղակիորեն մեծացնում է Սերժ Սարգսյանի կախվածությունն օլիգարխներից, ինչը նշանակում է, որ ներկայիս իրավիճակը հենց վտանգավոր է դառնում նրանով, որ երկրում մեծանում է օլիգարխիայի իշխանությունը:

Իսկ դա արդեն լրջագույն ռազմավարական մարտահրավեր է պետության համար, որովհետեւ պետության մասին կարելի է խոսել ավտորիտարիզմի պարագայում, կարելի է խոսել տոտալիտարիզմի պարագայում, բայց օլիգարխիայի դիկտատուրայի պարագայում արդեն պետության մասին խոսք լինել չի կարող: Օլիգարխիայի դիկտատուրայի պարագայում պետությունը դառնում է «տոնավաճառ բաց երկնքի տակ»: Ահա այդ ճանապարհին է այժմ Հայաստանը, իսկ դե յուրե նախագահ Սերժ Սարգսյանը ներկայումս չունի այդ ընթացքը կանխելու ունակություն:

Մինչդեռ ներկայումս այդ ընթացքը արդեն ուղղակիորեն սկսել է սպառնալ նաեւ հենց իրեն, ու թերեւս հենց իր իսկ շահից ելնելով Սերժ Սարգսյանն այսօր պարտավոր է գնալ արտահերթ ընտրությունների` լինի խորհրդարանական, թե նախագահական, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր գեներացնել պրոցեսների քաղաքական սեգմենտը եւ կանխել օլիգարխիայի դիկտատուրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում