Այս ամենը գլոբալ իմաստով պատասխանն է 2008 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակցին՝ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ Քոչարյանը ոչ միայն ասպարեզից չհեռացավ, այլ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների արդյունքում այսօր, ըստ էության, հանդիսանում է Սերժ Սարգսյանի իշխանությունը գործնականում վիճարկելու ունակ գրեթե միակ գործիչը, թեկուզ հարաբերականորեն: