Wednesday, 10 06 2026
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ

Գողերի իշխանությունը. «Տողատակ» Հայկ Կոնջորյանի հետ (տեսանյութ)

Սուհատրո` 35 մլրդ դոլար- Ինդոնեզիա

Ֆերդինանդ Մարկոս` 10 մլրդ դոլար- Ֆիլիպիններ

Սանի Աբաչա` 2.5 մլրդ դոլար- Նիգերիա

Սլոբոդան Միլոշևիչ` 1 մլրդ դոլար- Հարավսլավիա

Ժան Կլոդ Դյուվալե` 800 մլն դոլար- Հաիթի

Ալբերդո Ֆուհիմորի` 600 մլն դոլար- Պերու

Պավել Լազարենկո` 200 մլն դոլար- Ուկրաինա

Առնոլդո Ալեման` 100 մլն դոլար- Նիկարագուա

Վլադիմիր Պուտին` 130 մլրդ ֆունտ սթեռլինգ- Ռուսաստան

Սա ընդամենը մի փոքրիկ ցանկ էր նախկին և ներկա այն ղեկավարների, որոնք վիթխարի կարողություն են դիզել սեփական ժողովրդին թալանելու միջոցով:

Կլեպտոկրատիան հին հունարենից թարգմանաբար նշանակում է գողերի իշխանություն: Եվ չնայած հին հույներից մեզ բաժանում են հազարավոր տարիներ, գողերի իշխանությունը կամ գողապետությունը չափազանց ակտուալ է նաև մեր օրերում: Կլեպտոկրատիան բնորոշ է զարգացող երկրներին, որտեղ իշխանությունը, օգտագործելով երկրի բնական ռեսուրսները, կուտակում է անձնական մեծ կարողություն, աչքի ընկնում շքեղ կենցաղավարությամբ, զբաղվում փողերի լվացմամբ, միչդեռ բնակչության հիմնական հատվածը շարունակում է ապրել չքավոր պայմաններում: Գողապետական իշխանության բնորոշ գծերից մեկն այն է, որ այն խոչընդոտում է երկրում միջազգային  ներդրումներին: Սա առավել քան հասկանալի է, քանզի միջազգային ներդրողներին թալանելը, նրանց բիզնեսից փայ մտնելը` բավական  բարդ է կամ գրեթե անհնար: Եթե ուշադրություն դարձնենք Հայաստանում միջազգային ներդրումների սակավությանը, ապա ակնհայտ է, որ դրա հիմնական պատճառներից մեկը Հայաստանում կլեպտոկրատիայի գոյությունն է` ավելի քան 20 տարի: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն միջազգային, այլ նաև սփյուռքահայ ներդրողներին:

Այն փողերն ու միջոցները, որոնք գողանում են այսպիսի իշխանության ներկայացուցիչերը, մեծամասամբ նախատեսված են լինում հասարակական բարիքի համար` բյուջետային միջոցների մսխում, ճանապարհների, հիվանդանոցների, դպրոցների շինարարության համար նախատեսված գումարների գրպանում, ատկատներ, կաշառակերություն և այլն: Մի շատ կարևոր նկատառում` կլեպտոկրատները գողացված գումարները հաճախ ներդնում են միջազգային բանկերում և օվշորային գոտիներում, որպեսզի ապահովեն սեփական բարեկեցությունն ու անվտանգությունը իշխանությունից հեռանալուց հետո: Համաձայնեք, նմանությունները մեզանում շատ են: 

Կլեպտոկրատիայի մյուս առանձնահատկությունը հետևյալն է` ուշադրություն, իշխանությունը գողանում է ժողովրդից, սակայն դա ներկայացնում է իբրև ժողովրդի շահերից բխող ծառայություն, իբրև բարեփոխում, որը կատարվում է հանուն քաղաքացիների բարեկեցության: Սա կոչվում է օրինականացված կողոպուտ: Հայաստանում կուտակային կենսաթոշակների օրենքը կլեպտոկրատիայի դասական օրինակ է` մենք թալանում ենք ձեզ, բայց հանուն ձեր շահերի: Ի դեպ, պետությունը, որը չի կարողանում ապահովել քո արժանապատիվ ներկան, բայց ասում է` վստահիր ինձ և ես կապահովեմ քո բարեկեցիկ ծերությունը, նման է մի տղայի, որն ասում է աղջկան` քնիր ինձ հետ, և ես կամուսնանամ քեզ հետ: Աղջիկը քնում է, իսկ տղան հաջորդ օրը թռնում է:

Բայց ինչո՞ւ բավականաչափ թալանելուց հետո կլեպտոկրատները չեն հեռանում իշխանությունից: Մի՞թե պատճառն ագահությունն է: Բանն այն է, որ իշխանությունից հեռանալու դեպքում նրանց գլխին մշտապես կախված է լինելու պատասխանատվության ենթարկվելու վտանգը, եթե երկրում տեղի ունենա իրական իշխանափոխություն: Ուստի, գողապետները ամեն կերպ ձգտում են պահպանել սեփական իշխանությունը` դիմելով թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներին: Եվ այստեղ` կլեպտոկրատիան վերածվում է ավտորիտարիզմի` օգտագործելով վերջինիս բնորոշ բոլոր գծերը` ընտրությունների կեղծում, քաղաքական բռնություններ, ընդդիմության չեզոքացում, դատարանների վերահսկում և այլն:

Այս իմաստով, Հայաստանում երբեք տեղի չի ունեցել իշխանափոխություն, քանզի յուրաքանչյուր հաջորդ իշխանություն եղել է նախորդի դաշնակիցը, սնվել նույն կերակրատաշտից, կապված եղել նույն արմատներին: Ուստի, պատասխանատվության խնդիր երբեք չի բարձրացվել, քանզի դրանով, իշխանությունը ստիպված կլիներ պատասխանատվության ենթարկել նաև ինքն իրեն:

Այս ամենի  արդյունքում, մենք այսօր առնչվում ենք կլեպտոկրատիայի մի շատ վտանգավոր և ստվերոտ կողմին. դա իշխանափոխության պատրանքն է: Բանն այն է, որ ներկայիս ընդդիմության զգալի հատվածը այդ կլեպտոկրատական իշխանության անբաժան մասն է: Ուստի, գալով իշխանության, այն չի դնելու պատասխանատվության խնդիր, քանզի ինչպես ասվեց, նա դրանով պատասխանատվության կենթարկի ինքն իրեն: Հետևաբար, սա ոչ թե իշխանափոխություն է, այլ շախմատային փոխատեղում` սահմանափակ տարածության մեջ` սահմանափակ ֆիգուրներով, որտեղ արգելվում է օտարների և պատահական մարդկանց մուտքը: Սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա նախկին և ներկա գողերի պայքար է` ոչ թե գողությունը վերացնելու, այլ գողանալու՝ սեփական իրավունքները հաստատելու համար: Եվ այս ամենը կատարվում է ժողովրդի հաշվին, ժողովրդին հաճոյանալով, հանուն ժողովրդի «բարեկեցության»: Ժամանակները փոխվում են, բայց կլեպտոկրատները եղել են, կան և, ըստ ամենայնի, դեռ երկար կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում