Wednesday, 12 06 2024
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարները բախումներ են հրահրում իրավապահների հետ․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ռուսաստանը հերքել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգման լուրերը

Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին

Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ վաղը ԻԻՀ եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Արաքս գետի վրա «Հոդափերին» եւ «Կույսի աշտարակ» ջրամբարների, ինչպես նաեւ հէկ-ի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը: Այդ միջոցառման մասին առաջին անոնսը մարտի 17-ին արել էր Բաքվում Իրանի դեսպան Մուսավին: Նրա խոսքերով՝ արարողությունը պետք է տեղի ունենար Նավրուզի տոնակատարության շրջանակներում: Մարտի 17-ը Ռուսաստանում նախագահի ընտրությունների օրն էր, ինչին հաջորդեց Ալիեւ-Պուտին հեռախոսազրույց, որից հետո Ադրբեջանի նախագահը հայտնվեց Ստեփանակերտում:

Տպավորություն կար, որ նույն օրը նա կշարժվի հարավ՝ արաքսամերձ տարածքներ, որտեղ եւ կհանդիպի Իսլամական հանրապետության նախագահին, բայց դա տեղի չունեցավ: Ալիեւ-Ռեիսի հանդիպման մասին տեղեկատվությունը հաջորդում է երկու կարեւոր իրադարձության. Պեկին է մեկնել Ռուսաստանի նախագահ Պուտինը, իսկ միութենական պետության նրա «համկալ» Լուկաշենկոն մայիսի 16-17-ին գտնվել է ոչ միայն Բաքվում, այլեւ՝ Ֆիզուլիում եւ Շուշիում:

Քաղաքական օրացույցում նման զուգադիպությունները չեն կարող պատահական լինել: Պուտինի  չինաստանյան ուղեւորությունը թեեւ գլոբալ առումով կողմերի դաշնակցության ֆորմալացման չի հասել, բայց փաստացի իրավիճակում  Ռուսաստանի համար ակնհայտ «թիկունքային ապահովություն» է: Արեւմտյան մամուլը կանխատեսում է, որ այդ հիման վրա կարող է ձեւավորվել Ռուսաստան-Չինաստան-Իրան-Հյուսիսային Կորեա « նոր չարիքի առանցք»: Այս առումով կարեւոր է նկատել, որ Չինաստանը բավական արդյունավետ երկխոսություն ունի նաեւ Թուրքիայի հետ:

Այս «փազլում» իրանա-ադրբեջանական հարաբերությունները, մեղմ ասած, բարվոք չեն: Բայց Բելառուսի նախագահն Իլհամ Ալիեւին հասկացրել է, որ պատմության ընտրությունն է, որպեսզի նա Կովկասում «փոխարքայություն» ունենա: Դա ոչ այնքան պատիվ, որքան պատասխանատվություն է կամ պարտավորվածություն: Պարզապես «աչք է ծակում» իրողությունը, որ Ալիեւ-Ռեիսի հանդիպման պայմանավորվածության մասին հաղորդագրություն տարածվում է այն ժամանակ, երբ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հաջիեւը Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի հետ:

Ուշագրավ է նաեւ, որ գրեթե միաժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է Կարս-Իգդիր երկաթուղու շինարարության մեկնարկի մասին, բայց սկզբունքային վերապահում արել, որ Նախիջեւան-Ադրբեջան հաղորդակցության հարցում «վերջնական որոշում չկա»: Նրա ներկայացմամբ՝ «միջանցքի որոշ հատվածներ կարող են անցնել նաեւ Իրանի տարածքում»: Անցած աշնանն Իրանի եւ Ադրբեջանի նախագահները ներկա են գտնվել Աղբենդ բնակավայրում ուղեանց կամրջի հիմնարկեքի արարողությանը:

Իրանը, սակայն, այն երկիրը չէ, որ հուշումներով առաջնորդվի, ուստի պետք է եզրակացնել, որ Պուտին-Սի Ծինփին բանակցություններում Թեհրանը եթե մեծ շահում չունի, ապա հաստատ ոչինչ չի կորցնում: Իսկ ահա ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը, երեւում է, շահերի հատման կետ չեն գտել: Անցած դեկտեմբերի 6-ին Ալիեւը չքմեղացել էր, թե չի հասկանում՝ ինչու՞ է ԱՄՆ-ը խոչընդոտում Իրան-Ադրբեջան երկրորդ հաղորդուղու ծրագրին: Բայց «լյապը» բաց էր թողել ինքը՝ չբացառելով, որ Աղբենդի ուղեանց կամուրջը կարող է օգտագործվել նաեւ Ռուսաստանի կողմից:

Ըստ այդմ, Հայաստանի հարավի կոմունիկացիաների շուրջ իրավիճակը, կարծես, ավելի է բարդանում: Ադրբեջանն, ըստ երեւույթին, զարգացնելու է Նախիջեւանի հետ Իրանի տարածքով հաղորդակցություն հաստատելու քարոզչությունը՝ Հայաստանին դրդելով հաշվարկել, թե ո՞րն է ձեռնտու՝ համաձայնե՞լ «միջանցքի» տարբերակին, թե այս անգամ էլ մնալ կոմունիկացիոն մեկուսացման մեջ: Այդ դեպքում, որքան էլ արտառոց չհնչի, Հայաստանի համար սկզբունքային կարող է լինել Թուրքիայի դիրքորոշումը: Եթե, իհարկե, Անկարան ընդունի «միջանցքի» նկատմամբ Հայաստանի իրավազորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում