Գերմանական փիլիսոփայության դասականներից մեկի՝ Ֆրիդրիխ Նիցշեի ամենահայտնի արտահայտություններից մեկը հետևյալն է. «Այն, ինչ չի սպանում ինձ, ուժ է տալիս»:
Դա ապացուցեց նաև Հենրիխ Մխիթարյանը՝ Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղում մի քանի վրիպումների պատճառով լուրջ քննատության տակ հայտնվելուց հետո Մյունխենի «Բավարիա»-ի հետ արտագնա խաղում խփելով իր թիմի առաջին գոլը (0:3): Այս մասին գրում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
«Այն, որ նման պատասխանատու խաղում Մխիթարյանը չիրացրեց գոլային պահերը, լուրջ ճնշում էին նրա վրա: Չնայած, այդ խաղը նա բարձր մակարդակի վրա անցկացրեց:
Մյունխենում կայացած «Բավարիա»-ի հետ խաղում նա գերազանց էր գործում ու 20-րդ րոպեին բացեց հաշիվը: Ճակատագիրը վերադարձրեց պարտքը: Խաղից հետո Մխիթարյանը չէր թաքցնում, որ այդ գոլը կարևոր էր նրա համար:
Բացի այդ, ի շնորհիվ նրա ջանքերի խփվեց 2-րդ գոլը, որից 7 րոպե անց թիմը 3-րդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը»:








































