Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Հարմար է այն ժամանակահատվածը, որն ընտրված է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համար»

«Արնի քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական արտահայտվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի այն կետի մասին, որով առաջարկվում է Հայաստանը դարձնել խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր:

«Միշտ էլ ողջունել եմ խորհրդարանական կառավարման համակարգը․ դա ինձ ավելի հոգեհարազատ է, քան նախագահականը, որովհետև ժողովրդի ներկայությունն եմ տեսնում այդտեղ»,-ասաց Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ Ազգային ժողովում ֆորում է, որտեղ ներկայացված են ժողովրդի ընտրյալները, իսկ նախագահականում ժողովրդի ներկայությունը ապահովված չէ: Մինչդեռ, Ղազարյանի խոսքով, ազգի համար կարևոր որոշումները կայացվում են նախագահականում․ «Օրինակ՝ անդամակցենք մենք Մաքսային միությա՞նը, թե՞ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրենք՝ որոշում է նախագահը նախագահականում, մի խումբ մարդկանց հետ, որտեղ ժողովուրդը ներկայացված չէ: Իսկ Ազգային ժողովում, խորհրդարանական համակարգի դեպքում, որոշումն այնտեղ կկայացվեր, այսինքն՝ ժողովրդի ներկայությունն ապահովված է, ինձ դա է հետաքրքրում»:

Իրավաբանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ, միանշանակ, ողջունելի է խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելը․ «Հիմա ինչ-որ հայտարարություններ եմ լսում Դավիթ Հարությունյանի կամ արդարադատության նախարարի մակարդակով, որ շատ զգուշավոր են, որ ոչ թե դա են առաջարկում, այլ ուրիշ ինչ-որ բան, բայց ես կարծում եմ՝ հայեցակարգում հստակ առաջարկվում է անցնել այդ համակարգին: Միաժամանակ չգիտեմ՝ ժողովուրդը կընտրի՞ դա, թե՞ ոչ:

Հետաքրքվեցինք նաև, թե Հայաստանի համար նպաստավո՞ր ժամանակահատված է ընտրված այդ համակարգին անցնելու համար: Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, որ այդ փոփոխությունները կատարելու համար հանրաքվե կանցկացվի 2015 թվականի վերջում կամ 2016-ի սկզբում: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Արա Ղազարյանն ասաց․ «Հարմար ժամանակահատված է, պետք է հանրային իրազեկում անցկացվի: Մենք կարող ենք անցնել այդ համակարգին, պետք է հանրային լայն իրազեկում անցկացվի և առնվազն գոնե մեկ անգամ նորմալ ընտրություններ անցկացնենք, ինչը մեզ մոտ չի ստացվում: Իրավագիտակցությունը բարձր է, կարծում եմ՝ ժողովուրդը պատկերացնում է, թե որն է նախագահականը, որը՝ խորհրդարանականը»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև հայեցակարգի՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ փոփոխություններ կատարելու կետերին և ասաց, որ դրանք ընդհանուր առմամբ դրական փոփոխություններ են․ «Ինձ զարմացնում է, որ այն փոփոխությունները, որ առաջարկվում են, քաղաքացիական հասարակությունն այսօր ներկայացնում է դատարաններին և դատարաններից լուծում խնդրում, դատարաններն էլ հատուկ, եզակի դեպքերում այդ լուծումները տալիս են:

Այն սկզբունքները, որ առաջարկվում է մարդու իրավունքների բաժնում, մեծ մասամբ ունենք օրենքներում և պրակտիկայում, ու կարիք չկա դրա համար Սահմանադրությունը փոխել:

Պետք է քաղաքական դրսևրում, որ քաղաքական էլիտան հանգիստ թողնի դատական համակարգին և գործադիր իշխանություններին: Քանի դեռ մենք չունենք այդ գիտակցությունը, ինչքան էլ փոխենք Սահմանադրությունը, միևնույն է, այդ սկզբունքները կմնան թղթի վրա»:

Ղազարյանն ասաց, որ առաջարկվում է նոր Սահմանադրություն բերել, որպեսզի մարդու հիմնական իրավունքներն անմիջական կերպով կիրառվեն, սակայն, նրա խոսքով, պետք չէ Սահմանդրություն փոխել, պետք է քաղաքական կամք դրսևորվի, որպեսզի այդ սկզբունքները աշխատեն: «Դրա վառ ապացույցն այսօր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի որոշումն է, երբ հստակ բոլորը, այդ թվում նաև քաղաքացիական հասարակությունը, պատկերցնում են, որ որոշման հրապարակման պահից պետք է հարգել նրանց գույքային իրավունքները, և կառավարությունը չպետք է գումարներ գանձի, բայց պետական մարմինները, ինչ-ինչ մեկնաբանությամբ, որևէ օբյեկտիվ հիմնավորում չտալով, շարունակում են գումարը գանձել․ այսինքն՝ կա սկզբունք, որը չի կիրառվում»,- եզրափակեց Արա Ղազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում