Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին, ով «Բավարիա»-ի հետ խաղում (0:3) խփել էր հյուրերի առաջին գոլը:
«Հենրիխը ոչ մի հարցի մակերեսորեն չի վերաբերվում: Բայց նա մի քանի ամիս է, ինչ Գերմանիայում է և նորեկ է այստեղ: Դա լրացուցիչ դժվարություն է նրա համար:
Խոսել եմ նրա հետ և ասել, որ աշխարհում քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք խաղադաշտում տեղաշարժվելու ունակությամբ և արագությամբ կարող են մրցել իր հետ:
Երբ նա արագություն է զարգացնում, նրան ոչ ոք չի կարող հանգնեցնել»,- Շահինի խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:










































