Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակմանը սպասում էր:
«Եթե նայենք տրամաբանությանը, ու եթե ելնենք այն իրողությունից, որ ներքաղաքական լարվածությունը մեծանում էր, ակնհայտ էր, որ պետք է նշանակվեր Հովիկ Աբրահամյանը, և հասկանալի է, թե ինչու: Հովիկ Աբրահամյանը այն ֆիգուրն էր, ով ապահովում էր իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը»,- ասաց նա:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ հասարակության ներսում առկա է լարվածություն, և նախագահը ուզում է թուլացնել այդ լարվածությունը: Այս քայլով այդ լարվածությունը ինչ-որ չափով կթուլանա, քանի որ Հովիկ Աբրահամյանը ունի փորձ՝ համագործակցելու կամ ապահովելու այդ կամուրջը:
«Դա է պատճառը, որ այս հարցում ես այսօր էլ չեմ տեսնում Կրելմի մատը, ձեռքը, ոտքը: Ես կարծում եմ, որ Կրելմը մեծ հետաքրքրություն չի ունեցել այս հարցում, քանի որ, ըստ մեր Սահմանադրության, նախագահն է կարգավորում այս հարցը: Մենք պետք է օգտվենք իրավիճակից: Հովիկ Աբրահամյանը պետք է ունենա կողմնորոշվելու, ակցենտներ դնելու շանս, և դա է պատճառը, որ իմ կարծիքով՝ կա շանս, որ Հայաստանը չի արագացնի ՄՄ-ին անդամակցումը»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ մի՞թե չի խանգարի Հովիկ Աբրահամյանի ռուսաց լեզվի չիմացությունը այդ հարաբերություններում, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը «ռուսերենը կլավացնի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































