Sunday, 14 06 2026
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

«Չի լինում լավ կառավարություն, լինում է պահանջատեր հասարակություն». «Դ!եմ եմ» (տեսագրություն)

Ապրիլի 13-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում առաջադրվեց ՀՀ 13-րդ վարչապետը: Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն արդեն հաստատվել է:

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը:

  – Ըստ էության, նոր կառավարության առաջնահերթությունն  է պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Ի՞նչ եք Դուք մտածում:

 – Նախորդ նախանիստում պարտադիր կուտակայինը արդեն ճանաչվել է հակասահմանադրական: Ամեն դեպքում նոր նախագիծ մշակելիս պետք է հաշվի առնվի Սահմանադրական դատարանի որոշումը, իսկ այնտեղ որոշ կետեր ճանաչվել են հակասահմանադրական:

 – Այսինքն՝ վստա՞հ եք, որ նոր համակարգի նոր նախագիծ է քննարկվելու:

 – Բնականաբար, պետք է քննարկվի, որովհետև Սահմանադրական դատարանը իր վճռով հարցը դրել է: Այս օրենքը ստեղծել է ինչ-որ իրավական վակուում՝ անորոշություն: Մինչև սեպտեմբերի 30-ը ժամկետ է դրված՝ տարբերակ մշակել և վերափոխել նաև մյուս այլ օրենքները, որոնք փոխկապակցված են այս օրենքի հետ:

 Հիմա ես այս հարցը համարում եմ առաջնային, որին պետք է հրատապ լուծում տա առաջին հերթին նորընտիր վարչապետը: Դա այն խնդիրն է, որ մենք ՍԴ վճռից հետո բարձրացնում ենք, թե ինչու պետք է փոխանցեն քաղաքացիները գումարները, որը ստիպում են բարձրաստիճան պաշտոնյաները, և ինչպես պետք է դրանք վերադարձվեն: Բանից պարզվեց՝ այժմյան ԺՊ-ների մեջ չկար որևէ մեկը, որ պատասխանատվություն ստանձներ: Ուրախ կլինեի, որ վարչապետի առաջին քայլերից մեկը դա լիներ՝ հաշվի առնելով, որ նախագահը նաև անդրադարձել է այս թեմային, և քաղաքացիները շունչները պահած սպասում են դրան՝ արդյոք կշարունակե՞ն իրենցից  ապօրինի գումարներ գանձել: Իսկ եթե վերադարձնելու են, ապա ինչ ճանապարհով և ինչպես:

 – Որո՞նք են մարտավարական քայլերը, Ձեր շարժումը ինչպիսի՞ հարաբերություններ կունենա նոր կառավարության հետ:

 – Նախ պետք է ապահովել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, և հետո նոր արդեն ժամանակը կգա խոսելու նոր օրենքի մասին, որովհետև քանի դեռ կան բաց վերքեր, դրանք պետք է փակել և շարժվել առաջ: Բաց վերքերով հեռուն չես գնա: Իսկ հիմա ժողովուրդը վերքեր ունի:

 – Ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը մշակում և իրագործում է ՀՀ նախագահը, և ակնհայտ է, որ այս կառավարությունը ևս հետևելու է Սերժ Սարգսյանի հրահանգներին ու որոշումներին: Եվ այդ որոշումների մեջ է մտնում գանձումները շարունակելը:

 – Կուտակային համակարգը շատ լավ համակարգ է, եթե այն գրագետ է մշակված և գրագետ է իրականացվում, որը այս դեպքում այդպես չէ: Ես կուզենայի նաև անդրադառնալ այն հարցին, որ շատ բարձր գնահատեցին նախորդ վարչապետի արածը, որը ինքնին ձախողել է: Ես չհասկացա՝ ինչ ձեռքբերում է նա ունեցել, և ինչու այդպես բարձր գնահատեցին. 10 տարի պետական միջոցները վատնել, քաղաքացիների կարծիքը հաշվի չառնել՝ սրանցից ո՞րն էր այդքան բարձր գնահատականի արժանի, և արդյոք այս ամբողջ ընթացքում նա դիվանագիտական հմտություններ ցուցաբերե՞լ էր նույն հենց երկխոսելու հետ կապված, որի համար էլ նրան դիվանագիտական աշխատանք են առաջարկել:

 Ինձ թվում է՝ հիմա կա շատ մեծ խնդիր, և դա վստահության կորուստն է: Վստահությունը առհասարակ բացակայում է ոչ միայն կառավարության, այլև արդեն իսկ պետականության համակարգի և պետական հաստատությունների նկատմամբ: Եվ դա շտկելու համար պետք է պատիժներ լինեն: Եթե խոսվում է, որ պետական բյուջեն պետք է լինի անձեռնմխելի, ուրեմն պետական բյուջեն վատնողները պետք է պատժվեն, որպեսզի հաջորդը դա չանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում