Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հարավարևելյան Ուկրաինայի հայերը փորձում են առավելագույն չեզոքություն պահպանել. Գրիգորիս արքեպսկ․ Բունիաթյան

Ուկրաինայի հարավարևելյան մարզերում ստեղծված լարված իրավիճակում հայ համայնքների ներկայացուցիչները փորձում են առավելագույն չեզոքություն պահպանել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը՝ խոսելով Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակից և հայ համայնքներից: Նա փոխանցեց, որ այս շրջանի բոլոր մարզերում հայ համայնքներ կան:

«Ես ինքս Մարիումպոլում եմ: Բոլոր քաղաքներում մեր ժողովուրդը մտահոգ է, քանի որ քաղաքական իրավիճակը լարված և սուր է: Իրավիճակը միանշանակ չէ, բոլորի մասնակցությունը կա, անշուշտ, բայց ավելի խորն են պատճառները: Շատ բարդ խնդիրներ են, միայն մեկ կողմի խնդիր չէ, ընդհանուր աշխարհաքաղաքական շահերի խնդիրներ են, որոնք շատ խոր արմատներ ունեն և հեռուն գնացող: Հետագայում ինչ-որ արդյունքներ կարող են անսպասելի ու չհասկացված լինել, քանի որ ուկրաինացի մեկ ժողովուրդ չկա, և ուրեմն իրենք էլ լարված են, և ով որ խառնվում է դրսից, եթե նույնիսկ հայերն են խառնվում, ավելի վնաս են տալիս, քան օգուտ:

Հայաստանում մենք հայ ենք, մենք մեր խնդիրներն ունենք և կողքից, եթե, ասենք, վրացին է հրահրում, մեզ ավելի վնաս է հասցնում: Այն անձը, որն արմատով սլավոն ուկրաինացի չէ, որի մեջ նաև ռուսն է, վնաս է տալիս: Իսկ ուկրաինացիների խնդիրները շատ բարդ են հոգեբանությամբ, մտայնությամբ, նկրտումներով, վաղվա սպասելիքներով, քաղաքական շահերով, այսինքն՝ միատարր չեն: Ուկրաինայում շատ շահեր են խաչաձևած՝ մշակութային, լեզվական, քաղաքական, հոգեբանական, աշխարհաքաղաքական»,- ասաց սրբազանը:

Համեմատելով Ղրիմի և Ուկրաինայի հարավարևելյան մարզերում ստեղծված իրավիճակները՝ սրբազանն ասաց, որ որոշակի տարբերություններ կան, բայց գործող ծրագիրն ասես նույնը լինի: Ըստ նրա՝ Ղրիմն արդեն ուներ ինքնավար վարչական կարգավիճակ, և այնտեղ մեծամասնությամբ ռուսախոս էին, հետևաբար այդ գործոնն օգտագործվեց այնտեղ, բայց հիմնականում ժողովուրդն ինքը, գուցե կողքից օգնողներ, գաղափար տվողներ, հրահրողներ եղան, իրենք իրենց ձևով հանրաքվե արեցին, և ժողովրդի կամարտահայտություն տեղի ունեցավ: Այստեղ դա չկա, Ուկրաինայի հավասարազոր մարզեր են, և այն մարզերում, որտեղ այդ գործընթացները տեղի են ունենում, նորից մեծ է ռուսախոսների թիվը:

«Երբ երկու բևեռացած կենտրոններն իրարից դժգոհ են լինում ինչ-ինչ պատճառներով, հակադրվում են, ստեղծվում է պայքար իրենց միջև, և դա է, որ գործում է: Լինի Լուգանսկում, լինի Դոնեցկում, լինի Խարկովում՝ դա կա: Ձգտում են հանրաքվեի միջոցով ավելի իքնավարություն ստանալ այդ շրջաններում»,- ասաց Գրիգորիս սրբազանը:

Թեմի առաջնորդն ասաց, որ հայերն այդ մարզերում 99%-ով չեզոք կեցվածք են դրսևորում, փորձում ապրել իրենք իրենց կյանքով: «Անշուշտ, հայերս ցավում ենք, որ Ուկրաինայում այս քաղաքական բարդ իրավիճակն է ստեղծվել, կյանքի բնականոն հունը շեղվել է, ընթացքը խաթարվել է, և հայերը, որ քաղաքական գործընթացներում ներգրավված չեն, առօրյա աշխատողներ են, շուկայում փոքրիկ գործեր ունեն, դրանով աշխատում և ապրում են, պարզապես ինտեգրացված չեն Ուկրաինայի կյանքում:

Հայերի վրա ազդող հանգամանքն ու բարդությունը հիմնականում քաղաքական կաթվածահար վիճակն է: Առևտուրը, աշխատանքը, այլ գործեր 70%-ով կանգ են առել: Սա ազդում է նաև առօրյայի, կենցաղի գործունեության, եկամտի վրա: Բոլոր հայերը նեղված են տնտեսական իմաստով»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում