Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Երկրում, ինչպես կազինոյում

Հովիկ Աբրահամյանի Հայաստանի վարչապետ նշանակվելը պայմանավորված է ոչ թե համակարգային, այլ անձնային-խմբային խորքային պատճառներով: Այդ պատճառները չեն կարող կապ ունենալ հասարակության խնդիրների հետ և անդրադառնալ հասարակության կյանքի վրա: Միմյանց հետ հաշիվներ պարզելով` իշխանության ներկա, նախկին, այս և այն թևերը, բնականաբար, անում են քայլեր, որոնցից ոչ մի դեպքում չի շահում հասարակությունը: Սա, իհարկե, կարելի է որակել, այսպես ասած, դանդաղ քայլերի մարտավարություն, իհարկե` անհասկանալի է, թե հատկապես ո՞ւմ մարտավարությունը:

Իհարկե, ԲՀԿ-ի գլխավորած քառյակը կարող էր հակակշիռ հանդիսանալ ՀՀԿ-ին և ստիպել, որ ինչ-որ հարցերում ՀՀԿ-ն զիջումների գնար, և արդյունքում միգուցե ստացվեր այնպես, որ հասարակության «լոտոն» շահեր և այդ զիջումները դրականորեն անդրադառնային նաև հասարակության ու պետության խնդիրների լուծման առումով: Մինչև երեկ սա միանգամայն հավանական տարբերակ էր: Իհարկե, դժվար է ասել, թե ինչքան էր «լոտոն» շահելու հավանականությունը: Այլ հարց է, թե հասարակությանն ինչքանով էր գոհացնելու այդ շահումը կամ շահումների այդ ծավալն ու հաճախականությունը:

Երբ հասարակության և պետության կարիքները համադրում ենք առկա խաղարկության «մրցանակային ֆոնդի» հետ, ապա տեսնում ենք, որ այստեղ արդեն հասարակությանը գոհացնող քիչ բան կա կամ չկա ընդհանրապես: Եվ դրա լավագույն վկայությունը հենց խաղատնային այն իրավիճակն է, որի մասին ԲՀԿ-ին շաբաթներ առաջ հիշեցրել է ֆինանսների նախարարը: Այսինքն` ի՞նչ է նրա հիշեցրածը: Նրա հիշեցրածը հետևյալն է՝ մեկիս պոչը մյուսի ոտքի տակ է: Երբ մեկի պոչը մյուսի ոտքի տակ է, ապա երկուսը կարող են մի քիչ սեղմել միմյանց պոչերը, սակայն վերջում անկասկած գալու է մի պահ, երբ երկուսի համար էլ ցավը հասնելու է նույն աստիճանի: Բայց հենց դրա համար էլ հնչում են հիշեցումները, այսինքն` որպեսզի կողմերը խաղային ազարտի մեջ չհայտնվեն և չկորցնեն մյուսի պոչը տրորելու չափի ու սահմանի զգացումը:

Այդ իմաստով խորհրդանշական է, որ ներկայումս ներքաղաքական պայքար կոչվածի բովանդակության մեջ հայտնվեց խաղատների բիզնեսը: Չէ՞ որ խաղատանն էլ ամենակարևորը չափն ու սահմանը չկորցնելն է: Բնական է, որ այդ գնահատականները առաջացնում են հարց՝ իսկ ո՞րն է այլընտրանքը, այսինքն` ո՞րն է այդ ներիշխանական կամ ներհամակարգային հակադրության այլընտրանքը, մի՞թե ավելի լավ չէ, որ ՀՀԿ-ի դիմաց, օրինակ, ԲՀԿ-ն իր «քառյակով» կա, որովհետև հակառակ դեպքում ՀՀԿ-ն մնալու էր մենակ և անելու էր ինչ կամենա:

Իհարկե, տարբերություն կա՝ երբ երկրում տեղի է ունենում ոչ միայն ՀՀԿ-ի ուզածը, այլ մեկ-մեկ էլ` նաև ԲՀԿ-ի՝ ասենք Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու տեսքով: Ու եթե հանկարծ այդ ուզածը համընկնում է հասարակության ուզածին, ապա տարբերությունը, իհարկե, շատ ավելին կլինի: Միայն թե 2006 թվականից ի վեր ավելի համընկել ու ներդաշնակվել են ոչ թե ԲՀԿ-ի ու հասարակության, այլ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ուզածները, ինչը փաստում է չորս համապետական և երկու կիսապետական ընտրությունների քրոնիկոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում