Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Օպերացիա՝ «միլիարդատեր»

Սկսվել են կանխատեսումներն ու անունների հրապարակումները Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար, որը թողնելու է նոր վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանը: Տրվում են մի քանի անուններ, ինչը, բնականաբար, անխուսափելի էր, սակայն նրանց մեջ ըստ էության կա մեկը, որը շատ ուշագրավ իրավիճակ կստեղծի Հայաստանում: Խոսքը Կարեն Կարապետյանի մասին է, «Տաշիրի» Կարեն Կարապետյանի, որը Ռուսաստանում հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է:

Կարեն Կարապետյանի գրասենյակից հայտարարել են, որ այս պահին նրա թեկնածությունը չի քննարկվել: Նույնիսկ տեղեկություններ են հնչում, որ նա ինքն էլ չի ցանկանում, այսպես ասած, ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել, առավել ևս, որ Կարապետյանը ըստ էության հանդիսանում է Հայաստանում, այսպես ասած, աղմուկից հեռու ձգտող գործիչներից մեկը, թեև ինչքան նա հեռու է ձգտել աղմուկից, այնքան հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ այս կամ այն հայտարարության պատճառով: Հիշարժան է, օրինակ, «Նաիրիտի» բանվորներին «համբալ» ասելու դեպքը, որի համար նա այդպես էլ ներողություն չխնդրեց:

Սակայն հայաստանյան իշխանական համակարգում ուզել-չուզելը կեղծ կատեգորիա է, այսինքն՝ ամեն ինչ որոշվում է նպատակահարմարությամբ, ընդհանուր նպատակահարմարությամբ, ոչ թե առանձին անձանց ուզել-չուզելով: Ուզել-չուզելով եթե լիներ, ապա բոլորը կուզեին թողնել իշխանությունը, չմնալ, այսպես ասած, հասարակության «մուննաթի» տակ և գնալ իշխանության՝ ընթացքում կուտակածը վայելելու: Այնպես որ՝ Կարեն Կարապետյանը կարող է և չուզել, սակայն դա քիչ է, եթե բոլորը, այսինքն՝ «օբշակը» որոշեն, որ նա պետք է լինի ԱԺ նախագահ:

Եվ ահա ուրեմն նրա նշանակման դեպքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում՝ նկատի ունենալով Ռուսաստանից նրա միլիարդատեր հովանու հանգամանքը:

Բանն այն է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում օլիգարխիկ համակարգում մեծ ճանաչում և ընդունելություն ունեցող անձնավորություն է, որը նաև այս ընթացքում հասցրել է քավոր-սանիկական հարաբերությունների մեջ մտնել օլիգարխիական բոլոր հենասյուների հետ, տարբեր բևեռներում՝ Ծառուկյանից մինչև Սամվել Ալեքսանյան: Եվ այս, և միլիարդատեր լինելու, և առավել ևս ռուսաստանցի միլիարդատեր լինելու իրողությունը Սամվել Կարապետյանին ըստ էության դասել է հայաստանյան օլիգարխիկ համակարգի համար, ասպես ասած, «ավագ օլիգարխի» ստատուսին:

Եվ ըստ էության, եթե նրան է անցնում նաև ԱԺ նախագահի պաշտոնը՝ ի դեմս նրա եղբայր Կարենի, ապա նկատի ունենալով նաև այն, որ կառավարության ղեկավարի՝ վարչապետի պաշտոնն էլ ըստ էության անցավ լիակատար օլիգարխիկ տիրույթ, այն էլ՝ քավոր-սանիկա-խնամիական հստակ շղթայով, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանություններում հաստատվում է «ավագ օլիգարխի» գերակայությունը, ինչը ըստ էության մեկ օլիգարխի իշխանության յուրօրինակ ձև է:

Եվ ըստ էության իշխանության այս ձևին հանգեցին բոլոր նրանք, համատեղ ջանքերով, որոնք իրականում հայտարարում էին, որ հենց մեկ օլիգարխի իշխանության համար են պայքարում: Պարզապես երևի թե նայած՝ որ օլիգարխի: Չէ՞ որ ներքաղաքական այս վերադասավորումները հայտնի քառյակը հռչակել է իր ճնշման արդյունքում տեղի ունեցող զարգացումներ, և ուրեմն իրենց ճնշման արդյունքում է, որ Հայաստանում գործադիր և օրենսդիր իշխանության թևերին, այսպես ասած, հովանու վիճակում բազմում է ռուսաստանցի հայ միլիարդատերը, ինչը, բնականաբար, լիովին տեղավորվում է նաև Ռուսաստանի շահերի շրջանակում, քանի որ անկասկած է, որ Ռուսաստանի համար հայաստանցի միլիարդատերերից առավել կառավարելի և կանխատեսելի է ռուսաստանցի միլիարդատերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում