Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

«Հովիկ Աբրահամյանն ուղիղ օլիգոպոլիայի մարդն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

– Տիկին Բախշյան, դրական ակնկալիքներ ունե՞ք վարչապետի փոփոխությունից:

– Ինչ է փոխվել, որ լավ լինի:

– Վարչապետ է փոխվել, կառավարության ղեկավար է փոխվել:

– Ես որևէ ակնկալիք չունեմ, որովհետև այդ փոփոխությունն այն փոփոխությունը չէ, որը կարող է լավ հետևանքներ ունենալ: Անձի փոփոխությամբ չեմ կարծում, թե որևէ բան փոխվի մեր երկրում: Ինչպես ասում են՝ ձուկը գլխից է հոտած:

Իսկ ի՞նչ է պետք, որ ինչ-որ բան փոխվի:

– Պետք է վերևից ներքև փոփոխություն լինի, իշխանությունն իսկապես ժողովրդի ընտրությամբ լինի, օրինական ընտրված իշխանություն լինի, մարդիկ վստահեն, ներեն, հավատան, սպասեն, սատարեն իշխանությանը: Իշխանությունն էլ ցույց տա, որ ինքն իսկապես եկել է ժողովրդի վիճակը լավացնելու, մարդու կյանքում ինչ-որ բան փոխելու, մարդկանց սրտերում հույս վառելու համար: Բայց այս փոփոխությունը բոլորովին չունի իմ թվարկած երանգները:

– Բայց Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ տվեց այդ հույսը և ասաց, որ կառավարության նկատմամբ ժողովրդի վստահությունը պետք է վերականգնվի: Միգուցե իշխանություններն իսկապես որոշել են այս անգամ դրական փոփոխություններ անել:

– Դրանք ընդամենը լավ բառեր են, լավ ցանկություններ: Կապրենք՝ կտեսնենք:

Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակեց. որովհետև նա շա՞տ էր ուզում, թե՞ նրա մեջ տեսել է այն մարդուն, ով կարող է տնտեսություն զարգացնել կամ, միգուցե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իշխանություններին մոտ պահել:

– Քաղաքական այս բարդ իրավիճակում, երբ թվում էր, թե տարբեր կուսակցություններ՝ այլընտրանքային, ոչ իշխանական, շատ լուրջ գործ են սկսել, որի արդյունքում իրապես ինչ-որ բան էին ուզում փոխել, Ս. Սարգսյանն իր քայլով կանխեց բոլոր այդ սպասելիքները և ասաց, որ պիտի լինի այն մարդը, ով առավելագույնս լավ կծառայի իրեն:

Այսինքն՝ Հ. Աբրահամյանը Ս. Սարգսյանին Տիգրան Սարգսյանից ավելի՞ լավ կծառայի:

– Այո, ընդամենը իրեն, իշխանությանը, բայց ոչ՝ ժողովրդին: Ես սա նաև ասում եմ, որպեսզի Հ. Աբրահամյանը կարդա և ասի, որ ինքը հակառակն է ապացուցելու: Թեև դրան չեմ հավատում, բայց տա Աստված, որ այդպես լինի:

Տ. Սարգսյանի հրաժարականի պատճառներից մեկը կարելի է համարել ոչ իշխանական քառյակի գործունեությունը, ճնշումները: Փաստորեն կարելի՞ է եզրակացնել, որ Հ. Աբրահամյանը քառյակի գործունեության արդյունքում դարձավ վարչապետ:

– Այո, կարելի է այդպես ենթադրել: Եվ քառյակի մեջ կան քաղաքական ուժեր, որոնց համար Հ. Աբրահամյանը նախընտրելի թեկնածու էր:

– ԲՀԿ-ի՞ն նկատի ունեք:

– Ինչ իմանամ: Խնամիական կապերը մեր երկրում շատ կարևոր են: Ինչքան էլ պարոն Ծառուկյանը հայտարարի, թե խնամի- ծանոթ-բարեկամ լինելը չպետք է դեր կատարի մարդուն որևէ պաշտոնում նշանակելու դեպքում, բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ պարզվում է, որ այդ կապն ամենակարևորն է:

Տ. Սարգսյանի հրաժարականի և վարչապետի պաշտոնում Հ. Աբրահամյանի նշանակման դեպքում կարծիք ստեղծվեց, որ օլիգոպոլիան այս պայքարում հաղթեց. չէ՞ որ Հ. Աբրահամյանը համարվում է այդ խավի ներկայացուցիչը:

– Տիգրան Սարգսյանը եկած օրվանից իբր թե պայքարում էր օլիգոպոլիաների դեմ, որին ես հավատում էի: Մտածել էի, որ նա կրթված, քրիստոնյա մարդ է, խելացի: Բայց նա ինչ քայլ արեց, նպաստեց օլիգոպոլիայի զարգացմանը և քայքայեց մեր տնտեսությունը: Իսկ Հ. Աբրահամյանը ուղիղ օլիգոպոլիայի մարդն է:

Տ. Սարգսյանը երբեմն օլիգոպոլիաների դեմ պայքարելու փորձեր էր անում՝ օրինագծեր էր ներկայացնում կամ այլ քայլեր կատարում: Բայց դրանք մեծ մասամբ հանդիպում էին դիմադրության և տապալվում էին:

– Այո, չեմ ասի, թե Տ. Սարգսյանը ոչ մի լավ բան չի արել, բայց նա այդ քայլերը ներկայացնելիս այն համոզմունքը պիտի հաղորդեր, որ դրանց արդյունքում այս-այս դրական բաները կլինեն: Բայց չէր լինում: Օրինագիծ, այո, բերում էր բայց տեսաք, թե ինչ եղավ: Գաղտնիք չէ, որ Տ. Սարգսյանի կերպարը որոշ օլիգարխների կողմից պարզապես չէր ընդունվում:

Իսկ Հ. Աբրահամյանի կերպարն ընդունվո՞ւմ է:

– Երբ նա Ազգային ժողով եկավ, խորհրդարանում մթնոլորտ փոխվեց: Ես շատ լավ հիշում եմ, որ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը տարբեր առիթներով խոչընդոտներ էր ստեղծում խորհրդարանական ընդդիմության համար՝ թույլ չէր տալիս, որ խոսեն, անջատում էր խոսափողը և այլն: Հ. Աբրահամյանի օրոք հանդուրժողականությունը համեմատաբար բարձր էր: Բայց դա երաշխիք չէ, որ տնտեսության մեջ նման հանդուրժողականությունը դրական արդյունքի կբերի: Համակարգը նույնն է, մարդիկ նույնն են, շահերը նույնն են, թե ինչպես իրենց աթոռների վրա իրար պահեն: Նա ընդունելի է ոչ թե պետության, տնտեսության ապագայի տեսակետից, այլ իշխանության վերարտադրման տեսակետից:

– Արդյոք Հ. Աբրահամյանն այն մա՞րդն է, ով մեր երկրում կարող է զարգացնել տնտեսությունը, ստվերը կրճատել: Չէ՞ որ նա ունի ահռելի բիզնեսներ, և կարծիք կա, որ դրանք մասամբ ստվերում են գործում և պետությանն ահռելի վնաս են տալիս;

– Էն գլխից չեմ ուզում ՈՉ ասել: Հուսանք, որ Հ. Աբրահամյանն ինչ-որ ունի, դրանով կբավարարվի: Եվ նրա կողքին գտնվող այլ օլիգարխներն ու պաշտոնյաները նույնպես կբավարարվեն իրենց ունեցվածքով ու այնպես կանեն, որ այս ժողովուրդը շնչի: Սպանեցին ժողովրդին, խեղդում են ժողովրդին: Ժողովուրդ չի մնացել, գնում են: Հուսանք, որ ինչ-որ բան կփոխվի: Բայց ես որևէ ակնկալիք չեմ ունեցել վարչապետի փոփոխությունից և հիմա էլ իր՝ վարչապետ նշանակվելով իմ ակնկալիքը չի բավարարվել, չի ավելացել: Կապրենք՝ կտեսնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում