Monday, 29 06 2026
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի

Ինչու է Հովիկ Աբրահամյանը ստանձնել ԲՀԿ խոսնակի դերը

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է իր գործունեությունը սկսել քաղաքական հայտարարություն անելով և առաջինն է անդրադարձել «հրաշալի քառյակին» ուղղված ՀԱԿ հայտարարությանը, թե հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա նախագահ Սերժ Սարգսյանի հեռացումը։

Թե ինչու է Աբրահամյանը որոշել քառյակում ներկայացված քաղաքական ուժերի փոխարեն պատասխանել ՀԱԿ-ին՝ առաջին հայացքից անհասկանալի է: Առավել հետաքրքիր է, թե «հրաշալի քառյակի» ո՞ր ուժի փոխարեն է որոշել ՀԱԿ-ին պատասխան տալ Հովիկ Աբրահամյանը՝ «Ժառանգությա՞ն», ՀՅԴ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի:

Tert.am-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի արած հայտարարության տեքստից երևում է, որ նա ավելի պատասխանում է ԲՀԿ-ի փոխարեն՝ այն դեպքում, երբ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ պատասխան չունի, քանի որ քաղխորհրդի նիստ չի եղել:

ԲՀԿ-ն պատասխան չունի՝ փոխարենը պատասխան ունի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է՝ «եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, և որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են:

Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ուժերի միավորումը սոցիալ-տնտեսական վերելքի համար, ոչ թե տարբեր ժամկետանց խարդավանքներին հետևելը: Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի»:

Արդյոք սա գալիս է հաստատելո՞ւ տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է ԲՀԿ-ին քաղաքական ու ընդդիմադիր ամբիցիաները ստանձելու մասով որոշ պարտավորություններ իր վրա վերցնելով՝ դժվար է ասել:

Պատկերն առավել պարզ կլինի, երբ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը ներկայացվի ԱԺ հավանությանը: Այդ ժամանակ ԲՀԿ քվեարկությունը շատ բան ցույց կտա:
Ընդ որում՝ Հովիկ Աբրահամյանը «սպառնացել» է «կրկնակի ավելին համագործակցել» ԱԺ գործընկերների հետ:

«Գիտեք, Ազգային ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ-ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել: Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի և մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային ժողովում: Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավելին համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում