Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»

Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալողլուն հայտարարել է, որ առաջիկա ժամանակահատվածում պարզ կլինի, թե ինչպես է անցնելու «զանգեզուրյան միջանցքը»՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, որով կապվելու է թյուրքական աշխարհը: Նա հայտարարել է, որ արդեն հայտարարված են Նախիջեւանով անցնող երկաթուղու մրցույթները եւ շինարարությունն էլ կպահանջի թերեւս մոտ 5 տարի: Թեեւ Թուրքիան պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանով չկապվելու դեպքում, իրենք կկապվեն Իրանով եւ կորցնողը կլինի Հայաստանը, այդուհանդերձ կասկածից վեր է, որ ռազմավարական առումով Թուրքիան իր համար «կորուստ» է դիտարկում Իրանով կապվելը:

Իրանը Թուրքիայի համար խոշոր «խոչընդոտ» է թյուրքական «կայսրության» նախագծի ճանապարհին: Իրանով անցնելու պարագայում դա կլինի ոչ թե «թյյուրքական աշխարհի» նախագիծ, որն Էրդողանի իշխանության եւ քաղաքական հավատամքի «գագաթներից» է, այլ կլինի պարզապես տրանսպորտային հաղորդակցություն, այսպես ասած՝ բիզնես նախագիծ: Այլ է, երբ խոսքը Հայաստանով անցնելու մասին է, որովհետեւ Թուրքիան համարում է, որ Հայաստանն իր քաշային կատեգորիայով երբեւէ ի վիճակի չի լինի Թուրքիայի համար լինել էական խոչընդոտ արդեն քաղաքական նախագծի իրականացման ճանապարհին:

Ավելին, հենց այդ նկատառումով իրավիճակը առավել խորքային մակարդակում ապահովագրելու համար է նաեւ, որ Անկարան ու Բաքուն Հայաստանին ներկայացնում են մի շարք իրավա-քաղաքական պայմաններ, կապված թե Սահմանադրության, թե պետական, ազգային խորհրդանիշների կիրառության հետ, թե ցեղասպանության ճանաչման հարցի հետ: Մեծ հաշվով, դրա նպատակը Հայաստանն իրավա-քաղաքական փաստարկներից առավելագույնս «մաքրելն» է: Ըստ էության, այդ դիրքորոշումներն ու քաղաքականությունը անուղղակի, պայմանական իմաստով հավասարազոր է «միջանցք» բացելուն, առայժմ ոչ ֆիզիկական մակարդակում: Որքանո՞վ է Հայաստանում քաղաքական մտքի «աչքը բաց» այդ հանգամանքների շուրջ խորքային, վերկոնյուկտուրային քննարկումների եւ անելիքների շուրջ մշակումների համար, հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում