Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Der Westen պարբերականի հետ զրույցում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանին:
«Արտասովոր շաբաթ էր ինձ համար: Թիմը ֆանտաստիկ արդյունքի հասավ: Կարևոր հաղթանակ էր մրցաշրջանի ավարտից առաջ: Այդ խաղը հեշտ զբոսանք չէր մեզ համար, քանի որ հակառակորդը թիմ էր, որը հստակ ծրագրեր ուներ:
Վերջապես Հենրիխ Մխիթարյանն անցյալում թողեց անհաջողությունների շարքը: Բացի արդյունավետ խաղը, Մխիթարյանն օգնեց նաև պաշտպաններին:
Կարևոր էր կասեցնել Ռոբենի առաջխաղացումը ձախ եզրում և նրան ազատ տարածություններ չտալ: Մխիթարյանը շատ օգնեց այդ գործում»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը բացել էր «Բավարիա»-ի հետ հանդիպման հաշիվը (0:3):








































