Wednesday, 12 06 2024
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարները բախումներ են հրահրում իրավապահների հետ․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ռուսաստանը հերքել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգման լուրերը
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ-ը՝ Երևանի միակ սինագոգի վրա հարձակման մասին

Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան երկօրյա այցն ավարտել է Խարբինում, որտեղ հարգանքի տուրք է մատուցել խորհրդային տասներկու հազար զինվորների հիշատակին, ովքեր «ճապոնական զավթիչներից ազատագրել են» չինական այդ քաղաքը: Վլադիմիր Պուտինը Խարբինում, թերեւս, ամենակարեւոր հայտարարությունն է արել: Հարցին, թե  Խարկովի ուղղությամբ հարձակումն ի՞նչ նպատակ ունի, նա պատասխանել է, որ ուկրաինական  կրակի հասանելիությունը չեզոքացնելու եւ «սանիտարական գոտի ստեղծելու» անհրաժեշտություն կա, լուծվում է այդ խնդիրը: «Առայժմ Խարկովը գրավելու մտադրություն չունենք» – ամփոփել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի այս «հավաստիացումից» ժամեր անց Անվտանգության խորհրդի նախագահի, այսինքն՝ նրա, տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը թելեգրամ-ալիքում գրառում է կատարել եւ արեւմտյան երկրներին խորհուրդ տվել «հաշվարկել Ուկրաինային տրամադրվող հրթիռների հեռահարությունը»: Նա բերել է անգլիական հրթիռների օրինակը, որոնց հեռահարությունը 550 կիլոմետր է եւ զգուշացրել, որ «սանիտարական գոտին» կարող է «հասնել Լեհաստանի սահմանին կամ անցնել Լեհաստանով, իսկ դա շատ վատ է»:

Ուկրաինայի հարցով միջազգային խորհրդաժողովին մեկ ամսից պակաս ժամանակ է մնում:: Արեւմտյան փորձագետներից շատերը կարծիք են հայտնում, որ Խարկովի ուղղությամբ հարձակում նախաձեռնելով՝ Ռուսաստանը ձգտում է «խաղաղության խորհրդաժողովը կանգնեցնել կատարված փաստի առաջ»: Ուկրաինայի նախագահն ասել է, որ Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերի «ամենախոր ներթափանցումը տասը կիլոմետր է»: Նա, ընդսմին, պարզորոշ նկատել է տվել, որ դա Ուկրաինային սպառազինությունների մատակարարումն «ութ ամիս ձգձգելու հետեւանք է»:

Արեւմտյան աղբյուրներն ավելի ու ավելի հետեւողականությամբ են շրջանառում «Կորեայի նախադեպով ուկրաինական պատերազմը կանգնեցնելու հավանականության» թեզը: Երեւում է, Պուտինին չի հաջողվել Չինաստանի հետ սկզբունքային համաձայնության գալ «քաղաքական նոր շրջափուլում» հետխորհրդային տարածքի մոսկվայակենտրոն ինտեգրացիան չինական «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծին համադրելու հարցում: Ըստ երեւույթին, Ռուսաստանը մեծացնելու է Ուկրաինայի դեմ ռազմական ճնշումը, իսկ դա պատերազմի «արեալն ընդարձակելու» սպառնալիք է: Եվրոպան պատերազմի պատրաստ չէ: Եւ Մոսկվայի ռազմա-աշխարհաքաղաքական հաշվարկը, որքանով կարելի է հասկանալ, այն է, որ օկուպացիայի սպառնալիքն Արեւելյան Եվրոպայի երկրներին հարկադրելու է վերականգնել Մոսկվայի հետ հարաբերությունները:

Վերլուծաբանները դիտարկում են Արեւելյան Եվրապայում «Պուտինի ակումբի ձեւավորման» հեռանկար:  Եվրոպական մամուլի մի շարք հրապարակումներում, որ փոխանցում է inosmi.ru-ն, այդ նախագիծը տապալելու մտադրությամբ է գնահատված Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ մահափորձը: Այս ֆոնին La Figaro-ն մեջբերել է Սերբիայի նախագահի խոսքը, որտեղ նա հիշել է խորհրդային մարշալ Ժուկովի միտքը, որ եվրոպացիները ռուսներին երբեք «չեն ների, որ իրենց ազատագրել են ֆաշիզմից»:

Մահափորձի ենթարկված Ֆիցոն բոլորովին վերջերս Բաքվում էր, Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունի նաեւ Սերբիան, ինչպես նաեւ՝ Բուլղարիան: Խարբինում Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսի ժամերին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Շուշիում էր եւ քաղաքն ազատագրողներին անվանեց «բարբարոսներ»: Ի՞նչ դերակատարություն է վերապահվում Իլհամ Ալիեւին: Կովկասում եւ Արեւելյան Եվրապայում «Պուտինի ակումբների» կոորդինատորի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում