Tuesday, 09 06 2026
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Լուգանսկի և Դոնեցկի հայությունը անորոշության մեջ է

Հարավարևելյան Ուկրաինայի մարզերում իրավիճակը լարված է՝ գրոհային խմբերը, ինչպես շաբաթներ առաջ Ղրիմում, փորձում են գրավել պետական շենքերը՝ դրանց վրա ամրացնելով ռուսական դրոշներ: Երկրի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն օրերս հարկադրված գործողություններ սկսեց Սլավյանսկ քաղաքը գրոհայիններից ազատելու նպատակով:

Բախումներից զերծ չեն մնում նաև հայ համայնքի ներկայացուցիչները, որոնցից մեկը՝ Ռուբեն Ավանեսյանը, երեկ սպանվել է Սլավյանսկում: Ուկրաինայի հարավարևելյան բոլոր քաղաքներում կյանքը կաթվածահար է, հայ համայնքի ներկայացուցիչները ևս չեն կարողանում իրենց բնականոն կյանքով ապրել, աշխատանքի գնալ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ուկրաինայի Լուգանսկ և Դոնեցկ մարզերի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ քահանա Նուրիջանյանը տեղեկացրեց, որ դեռ կարողանում են հայ համայնքի միասնական չեզոքությունը պահպանել: Ըստ նրա՝ և եկեղեցու ներկայացուցիչներին, և համայնքային բոլոր ղեկավարներին խնդրել են հնարավորինս չեզոքություն պահպանել, որևէ գործընթացի չմիջամտել, որովհետև հայերն Ուկրաինայում հյուր են, և որևէ սխալ, չմտածված քայլ կարող է շրջվել իրենց իսկ դեմ:

Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչի՞ կողմնակիցն են հայերը, նա պատասխանեց՝ նրանք, ովքեր կապեր ունեն Կիևի հետ, ուզում են կիևյան կողմի հաղթանակը, իսկ մյուսները, տեսնելով Ռուսաստանն ու Ղրիմը, մտածում են, թե պետք է Ռուսաստանին միանալ:

«Վերջնական միասնական որոշում կայացրած հայություն չունենք, որ ասենք՝ լուրջ հակում ունի որևէ կողմը: Փորձում ենք, որքան հնարավոր է, չեզոքություն պահպանել: Մենք հյուր ենք այստեղ: Թե՛ Ռուսաստանի կազմում, թե՛ Ուկրաինայում հայերն զբաղվելու են իրենց այն գործով, ինչով զբաղվել են մինչ այսօր»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում